Ռաֆայել Հոլինշեդ
Ռաֆայել Հոլինշեդ (1529 - 1580[1][2][3]), անգլիացի պատմագիր, որի հանրահայտ «Հոլինշեդի տարեգրություն» աշխատությունը Ուիլյամ Շեքսպիրի մի շարք պիեսների համար հիմնական աղբյուր է հանդիսացել։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլինշեդը ծնվել է մոտավորապես 1525 թվականին ու չեշիրցի Ռալֆ Հոլինշեդի որդին էր[4]։
Ազգային կենսագրությունների օքսֆորդյան բառարանի Հոլինշեդին վերաբերող գրառման մեջ Սինդիա Սյուզան Քլեգը կենսագրական տեղեկության երկու աղբյուր է նշում․ Չառլզ Հենրի ու Թոմփսոն Քուփերներիի Athenæ Cantabrigiensis (1858 թ․) գիրքն ու Էնթոնի Վուդի Athenæ Oxonienses (1692 թ․)[4] գիրքը։ Քուփերն ու Քուփերը նշում են նրա հոր անունն ու Սաթոն Դաունզը որպես հավանական ծննդավայր, բայց ծննդյան տարեթիվը համարում են անհայտ ու պնդում, թե "ենթադրվում է"[5], որ նա կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում[4]։
Հոլինշեդն ապրել է Լոնդոնում և որպես թարգմանիչ աշխատել Ռեյներ Վուլֆի մոտ[4]։ Վերջինս նրան հանձնարարել է կազմել համաշխարհային պատմություն վերաբերյալ աշխատություն՝ ջրհեղեղից մինչև թագուհի Եղիսաբեթի գահակալությունը։ Այս հավակնոտ նախագիծն այդպես էլ չի ավարտվել, բայց մի հատված տպագրվել է 1577 թվականին «Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի տարեգրություններ» վերնագրով[4]։ Հոլինշեդն այս աշխատության միակ հեղինակը չէր․ մյուսների թվում էին Ուիյամ Հարրիսոնը, Ռիչարդ Ստեյնիհուրսթն ու Ջոն Հուկերը։
Շեքսպիրն օգտագործել է «Տարեգրության» վերանայված երկրորդ հրատարակությունը (հրատարակված 1587 թ․) իր պատմական պիեսներից շատերի համար․ «Մակբեթի» սյուժեն, «Լիր արքայի» և «Սիմբիլինի» որոշ հատվածներ։
Քիչ բան է հայտնի Հոլինշեդի կյանքի մասին։ Օրինակ, ոչ մի աղբյուր չի նշում նրա ծննդյան թիվը։ Հայտնի է դարձել միայն «Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի տարեգրություններ» գրքով և նրա մասին ունեցած ամբողջ տեղեկությունը կապված է այդ աշխատության հետ։ Չնայած Վերնոն Սնոուն հիշատակում է, որ Հոլինշեդը փորձառու, Քեմբրիջում կրթված թարգմանիչ էր, նրա հեղինակած ուրիշ աշխատություններ չկան։ «Տարեգրությունների» լույս ընծայումից մի քանի ամիս անց Հոլինշեդը հանգստի է անցել Վորվիքի մոտակայքի գյուղերում։ Մահացել է մոտավորապես 1580 թվականին։ Հոլինշեդի քաղաքացիական գործունեության, գիտական նվաճումների կամ եկեղեցական աշխատանքների մասին ոչինչ հայտնի չէ։
Հոլինշեդի «Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի տարեգրությունները»[խմբագրել | խմբագրել կոդը]
1548 թվականին լոնդոնցի տպագրիչ Ռեյներ Վուլֆը գաղափար է հղացել ստեղծել "Ամբողջ աշխարհի համընդհանուր տիեզերագրություն ու յուրաքանչյուր հայտնի ազգի պատմությունները"։ Նա ցանկանում էր աշխատանքը տպագրել անգլերեն, ցանկանում էր գրքում օգտագործել նաև քարտեզներ ու պատկերազարդումներ։ Նա ձեռք է բերել Ջոն Լելանդի աշխատանքներն ու դրանցով կազմել ժամանակագրություններ, գծել քարտեզներ։ Բայց երբ հասկացել է, որ միայնակ չի կարող ավարտել այդ աշխատանքը, իրեն օգնելու համար վարձել է Ռաֆայել Հոլինշեդին ու Ուիլյամ Հարիսոնին։
1573 թվականին, երբ աշխատանքը դեռ անավարտ էր, Վուլֆը մահացել է, իսկ նախագիծը, որը փոխվել էր միայն Բրիտանական կղզիների մասին աշխատության, ղեկավարվել է երեք լոնդոնցի գրենական պիտույքներ վաճառողների կոնսորցիումի կողմից։ Նրանք պահել են Հոլինշեդին, որն աշխատանքի է վերցրել Ուիլյամ Հարրիսոնին, Ռիչարդ Ստեյնիհուրսթին, Էդմունդ Կամպիոնին ու Ջոն Հուկերին։ 1577 թվականին Իռլանդիայի մասին Ստեյնիհուրսթի որոշ հոդվածներ Գաղտնի Խորհրդի կողմից գրաքննության ենթարկելուց հետո աշխատությունը հրատարակվել է երկու հատորով[4]։ Շոտլանդիային վերաբերող բաժինը հիմնականում թարգմանություն է Հեկտոր Բոիսի Scotorum Historiae գրքից։
1587 թվականին թողարկվել է երկրորդ հրատարակությունը, բայց այն պարունակում էր որոշ էջեր, որոնք թագուհուն և իր նախարարների վիրավորական էին թվում։ Գաղտնի Խորհրդի հրամանով այս էջերը հեռացվել են։ Հեռացված հատվածներն առանձին տպագրվել են 1723 թվականին, իսկ ամբողջական վերահրատարակությունը թողարկվել է 1807 թվականին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաղապար:Cite ODNB
- Cooper Charles Henry, Cooper Thompson (2010) [1858]։ Athenae Cantabrigiensis 1։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 9780511700941։ doi:10.1017/CBO9780511700941 – via Cambridge Core
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Raphael Holinshedի գործերը «Գուտենբերգ» նախագծում
- The Holinshed Project at Oxford University, with parallel texts of the 1577 and 1587 editions.
- Holinshed's Chronicles, from the Horace Howard Furness collection at the University of Pennsylvania