Գուտենբերգ նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուտենբերգ նախագիծ
Изображение логотипа
gutenberg.org(անգլ.)
Տեսակթվային գրադարան, MediaWiki կայք, հրատարակչություն և կայք
Երկիր ԱՄՆ
Լեզուբազմալեզու[1][2]
ՀեղինակՄայքլ Հարթ
Բացվածհուլիսի 4, 1971[3][4]
 Project Gutenberg Վիքիպահեստում

Գուտենբերգ նախագիծ (անգլ.՝ Project Gutenberg (PG)), առցանց նախագիծ, որը զարգացվում է կամավորների ուժերով, նախագծի շրջանակներում թվայնացվում և պահպանվում են մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործություններ։ Նախագծի նպատակն է «խրախուսել էլգրքերի ստեղծումն ու տարածումը»[5]։ Նախագիծը հիմնվել է 1971 թվականին ամերիկյան գրող Մայքլ Հարթի կողմից և հանդիսանում է ամենահին թվային գրադարանը[6]։ Նրա հիմնական մասը կազմում են հանրության սեփականություն հանդիսացող գրքեր։ Նախագիծը ձգտում է պահել դրանք այնքան ազատ հասանելի և այնպես լայնորեն կիրառելի, որքան որ դա հնարավոր է. տեքստերը պահպանվում են երկար կիրառվող և բաց ֆորմատներով, որոնք կարող են օգտագործվել ցանկացած համակարգչի վրա։ 2018 թվականի հունիսի 23-ին Գուտենբերգ նախագիչը պարունակում էր ավելին քան 57,000 նյութ[7]։

Թողարկումենրը հասանելի են տեքստային ֆայլերի տեսքով, սակայն որտեղ հնարավոր է, այլ ֆորմատները նույնպես հասանելի էն, օրինակ՝ HTML, PDF, EPUB, MOBI և Plucker: Հիմնականում թողարկումները անգլերեն են, սակայն կան նաև բազմաթիվ ոչ-անգլերեն աշխատանքներ։

Գուտենբերգ նախագիծը նաև սերտորեն աշխատում է Distributed Proofreaders նախագծի հետ, որը միավորում է ինտերնետային օգտատերերի համայնքը, ովքեր զբաղվում են տեսածրված տեքստերի ուղղումներով։

Մայքլ Ս. Հարթ սկսել է Գուտենբերգ նախագիծը 1971 թվականին թվայնացնելով ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը[8]։ Լինելով Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանի ուսանող, Հարթը ստացել էր հնարավորություն օգտագործել համալսարանի համակարգիչը։ Այս հնարավորությունը նրան տվել էին նրա ընկեր լաբորանտները[9]։ Քանի որ այդ ժամանակ համակարգիչների օգտագործման ժամանակը չափազանց թանկ էր, Հարթը բացատրեց, որ նա ցանկանում էր «փոխհատուցել» դա ինչ-որ բանով, որը կունենար մեծ արժեք։ Նրա սկզբնական նպատակն էր դարձնել հասանելի 10 000 ամենահզվող գրքերը հասարակությանը, շատ ցածր վճարի դիմաց կամ եթե հնարավոր լինի անվճար, և անել դա մինչև 20-րդ դարի ավարտը[10]։

Հարթը հավատում էր, որ ապագայում համակարգիչները կդառնան հասանելի ամեն մարդու, և որոշեց դարձնել գրականությունը հասանելի հասարակությանը էլեկտրոնային տեսքով անվճար։ Նա անվանեց իր նախագիծը Յոհան Գուտենբերգի պատվին, գերմանացի տպագրիչ, ով 15-րդ դարում ստեղծել և օգտագործում էր տպագրահաստոց, ժամանակակից տպագրության սարքավորումների նախատիպը։

1990-ականների կեսերին Հարթը իրականացնում էր նախագիծը Բենեդիկտյան համալսարանում։ Մինչ այդ պահը արդեն իսկ շատ կամավորներ միացել էին նախագծին։ Բոլոր տեքստերը մինչև 1989 թվականը մոըտքագրվում էին ձեռքով, այդ պահից սկսած տեսածրիչները և գրանշանների օպտիկական ճանաչման ծրագրերը այնքան բարելավվեցին, որ գրքերի տեսածրումը և թվայնացումը դարձավ շատ ավելի հարմար և արագ[11]։ Հարթը հետագայում պայմանավորվեց Կարնեգի Մելոն համալսարանի հետ նախագծի ֆինանսական կառավարումը հանձնելով համալսարանին։

Գուտենբերգ նախագծի առաջին վեբ կայքը ստեղծել և կառավարել է իտալացի կամավոր Պիետրո Դի Միչելին։ Վեբ կայքը տաս տարի զարգացումից հետո (1994–2004) շահեց բազմաթիվ մրցանակներ, հաճախ անվանվելով «լավագույնը ինտերնետում»[12]։

Հարթը մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, 64 տարեկան հասակում իր տանը[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
  2. https://gutenberg.org/browse/languages/zh
  3. Project Gutenberg 4 July 1971 - 4 July 2011: Album
  4. Encyclopædia Britannica
  5. Hart Michael S. (հոկտեմբերի 23, 2004)։ «The Project Gutenberg Mission Statement, by Michael Hart»։ Project Gutenberg։ Վերցված է օգոստոսի 15, 2007 
  6. Thomas Jeffrey (հուլիսի 20, 2007)։ «Project Gutenberg Digital Library Seeks To Spur Literacy»։ U.S. Department of State, Bureau of International Information Programs։ Արխիվացված է օրիգինալից մարտի 14, 2008-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2007 
  7. «Project Gutenberg Releases eBook #50,000»։ Project Gutenberg News։ փետրվարի 25, 2017։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 25, 2017-ին 
  8. «Hobbes' Internet Timeline»։ Վերցված է փետրվարի 17, 2009 
  9. Հարթ Մայքլ (August 1992)։ «The History and Philosophy of Project Gutenberg, by Michael Hart» 
  10. Day, B. H., Wortman, W. A. (2000)։ Literature in English: A Guide for Librarians in the Digital Age։ Chicago: Association of College and Research Libraries։ էջ 170։ ISBN 0-8389-8081-3 
  11. Vara Vauhini (դեկտեմբերի 5, 2005)։ «Project Gutenberg Fears No Google»։ Wall Street Journal։ Վերցված է օգոստոսի 15, 2007 
  12. «Gutenberg:Credits»։ Project Gutenberg։ հունիսի 8, 2006։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 11, 2007-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2007 
  13. «Michael Hart»։ Project Gutenberg։ սեպտեմբերի 6, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]