Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Cambridge University Pressից)
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն
Cambridge Press Cover Emblem.jpg
Տեսակհամալսարանական հրատարակչություն, գրահրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն և academic publisher?
Հիմնադրված է1534
ՀիմնադիրՀենրի VIII
ՎայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[1]
Մայր ընկերությունՔեմբրիջի համալսարան
Կայքcambridge.org(անգլ.)
Մասնակից էOpen Access Scholarly Publishers Association?[2], Dryad?[3], Association of Learned and Professional Society Publishers?[4], International Association of Scientific, Technical, and Medical Publishers?[5] և Association of American University Presses?[6]
Commons-logo.svg Cambridge University Press Վիքիպահեստում

Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն կամ Cambridge University Press (CUP), Քեմբրիջի համալսարանի տպագրական գործարարական գործունեությամբ զբաղվող բաժինը։ Ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից տրված արտոնագրով 1534 թվականին, այսպիսով այն աշխարհի ամենահին տպագրատունն է և մեծությամբ երկրորդ համալսարանային տպագրությունը (Oxford University Press-ից հետո)[7][8][9][10]։ Հրատարակչչությունը նաև հանդիսանում է Թագուհու տպագրիչի համաձայն համապատասխան արտոնագրի[11]։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունում են հրատարակվել այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Վիլյամ Հարվեյը, Իսահակ Նյուտոնը, Բերտրան Ռասելը և Սթիվեն Հոկինգը[12]։

Հրատարակչության առաքելությունն է «նպաստել Համալսարանի առաքելությանը տարածելով գիտելիքը կրթության համար, ուսուցում և հետազոտություն ամենակատարյալ ձևով ամբողջ աշխարհում»[13]։

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը Քեմբրիջի համալսարանի բաժին է, որը տպագրում է ինչպես կրթական այնպես էլ ակադեմիական նյութեր։ Այն ունի գրասենյակներ ավելին քան 40 երկրներում, տպում է ավելին քան 50,000 նյութեր, որոնք ստեղծվել են ավելին քան 100 երկրների հեղինակների կողմից։ Տպագրությունը ներառում է ակադեմիական ամսագրեր, մենագրություններ, դասագրքեր և անգլերենի ուսուցման նյութեր։ Հրատարակչությունը նաև տպագրում և վաճառում է ավետարաններ։

1975 թվականին հրատարակչությունը սկսեց իր անգլերեն լեզվի ուսուցման նյութերի տպագրությունը[14]։ 1992 հրատարակչությունը բացեց սեփական գրախանութ Քեմբրիջի կենտրոնում, այնտե, որտեղ գրքեր են վաճառվել սկսած առնվազն 1581 թվականից, որոշ աղբյուրների համաձայն դեռևս 1505 թվականից, այսպիսով այս խանութը Բրիտանիայի ամենահին հայտնի գրախանութն է[15]։ 2008 թվականին խանութը ընդլայնվեց, և ստեղծվեց առանձին կրթության և անգլերենի ուսուցման մասնագիտացված խանութ։

2012 թվականին հրատարակչությունը որոշեց վերջ տալ 428 տարվա պատմություն ունեցող տպագրության գործունեությունը և տպագրությունը պատվիրել գործընկերներին։

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը բարեգործական կազմակերպություն է, որը փոխանցում է իր շահույթի մի մասը տարին մեկ անգամ Քեմբրիջի համալսարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. https://web.archive.org/web/20180811194240/https://oaspa.org/membership/members/
  3. https://datadryad.org/stash/our_community
  4. https://www.alpsp.org/membership-directory
  5. https://www.stm-assoc.org/membership/our-members/
  6. https://aupresses.org/membership/membership-list/
  7. «Oldest printing and publishing house»։ Guinnessworldrecords.com։ 2002-01-22։ Վերցված է 2012-03-28 
  8. Black Michael (1984)։ Cambridge University Press, 1583–1984։ էջեր 328–9։ ISBN 978-0-521-66497-4 
  9. «A Brief History of the Press»։ Cambridge University Press (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  10. «About Oxford University Press»։ OUP Academic (en-GB)։ Վերցված է 2018-08-03 
  11. «The Queen's Printer's Patent»։ Cambridge UNiversity Press։ Վերցված է մարտի 20, 2016 
  12. Black Michael (2000)։ Cambridge University Press, 1584–1984։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-66497-4 
  13. «Cambridge University Press at a Glance»։ Cambridge University Press 
  14. «Timeline»։ Cambridge University Press։ Վերցված է 2019-07-26 
  15. «History of the Bookshop»։ Cambridge University Press Bookshop։ 2009։ Վերցված է 16 Jan 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]