Վիլյամ Հարվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Վիլյամ Հարվեյ
William Harvey
William Harvey 2.jpg
Ծնվել է ապրիլի 1, 1578[1]
Ֆոլկսթոուն, Kent, Քենթ, Անգլիա[2]
Մահացել է հունիսի 3, 1657(1657-06-03)[1][3][4][5] (79 տարեկանում)
Ռոեհեմպթոն, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Ազգություն Անգլիացիներ
Դավանանք անգլիկանություն
Մասնագիտություն կենսաբան, բժիշկ և անատոմ
Հաստատություն(ներ) Օքսֆորդի համալսարան
Գործունեության ոլորտ բժշկություն, բնախոսություն և Սաղմնաբանություն
Ալմա մատեր Պեդուայի համալսարան և Գոնվիլ և Քիիզ քոլեջ
Տիրապետում է լեզուներին լատիներեն[1]
Գիտական ղեկավար Հերոնիմուս Ֆաբրիցիուս
Ստորագրություն
William Harvey signature.svg
William Harvey Վիքիպահեստում

Վիլյամ Հարվեյ (1578, Ֆոլքստոն, Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսություն - 1657, Լոնդոն), արյան շրջանառության ուսմունքի, գիտական ֆիզիոլոգիայի և սաղմնաբանության հիմնադիր։

Հարվեյը կրթությունն ստացել է Քեմբրիջի համալսարանի բժշկական ֆակուլտետում, աշխատել է Իտալիայի Պադուա քաղաքում, որի համալսարանում էլ ստացել է (1602 թվական) բժշկության դոկտորի դիպլոմ։ 1607 թվականին վերադարձել է Անգլիա և ընտրվել Թագավորական բժշկական խորհրդի անդամ։ Եղել է Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ։

Առաջինն է նկարագրել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանները։ Ուսումնասիրել է ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների սաղմնաբանության հարցերը։ Հանգել է այն եզրակացության, որ ձուն բոլոր կենդանիների զարգացման սկզբնաղբյուրն է, և որ նրանից են առաջանում ոչ միայն ձվածինները, այլև կենդանածինները՝ կաթնասուններն ու մարդը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энгельгардт М. А. В. Гарвей, его жизнь и научная деятельность. - СПб., 1892. - (Серия «Жизнь замечательных людей», биографическая библиотека Ф. Павленкова, выпуск 32).
  • Яновская М. И. Вильям Гарвей (1578-1657). - М.։ Молодая гвардия, 1957. - 176 с. - 15 000 экз.
  • Епифанов Н. С. Уильям Гарвей. - Киров։ Вятка, 2002. - 288 с. - ISBN 5-85271-073-3
  • Schmitt C.B., Webster C. Harvey and M. A. Severino. A neglected medical relationship. // Bulletin of the History of Medicine. 1971 Jan-Feb; 45 (1)։49-75.
  • French R., William Harvey’s Natural Philosophy, Cambridge, Cambridge University Press, 1994,
  • Gregory, Andrew (2001). Harvey’s Heart, The Discovery of Blood Circulation. Cambridge, England։ Icon Books.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]