Եղիսաբեթ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Եղիսաբեթ I
Darnley stage 3.jpg
Ծնվել է՝ սեպտեմբերի 7, 1533({{padleft:1533|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:7|2|0}})[1]
Ծննդավայր Palace of Placentia
Մահացել է՝ մարտի 24, 1603({{padleft:1603|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}})[2] (69 տարեկանում)
Վախճանի վայր Ռիչմոնդ պալատ
Վեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Նախորդ Մարի Թյուդոր
Տոհմ Թյուդորներ
քաղաքական գործիչ
Հայր Հենրի VIII[3]
Մայր Աննա Բոլեյն[3]
Երեխաներ չկա
Եղբայր(ներ) Էդուարդ VI, Հենրի ՖիցՌոյ և Հենրի, Քորնուոլի դուքս
Քույր(եր) Մարի Թյուդոր
Կրոնական հավատքներ անգլիկանություն
Ստորագրություն Autograph of Elizabeth I of England.svg

Եղիսաբեթ I (անգլ.՝ Elizabeth I, սեպտեմբերի 7, 1533[1], Palace of Placentia - մարտի 24, 1603[2], Ռիչմոնդ պալատ), Անգլիայի և Իռլանդիայի թագուհի (1558 թ. նոյեմբերի 17-ից), Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ։ Գահը ժառանգել է իր քրոջ՝ Մարիա թագուհու մահից հետո։

Եղեիսաբեթ I-ի կառավարման տարիները երբեմն անվանում են «Անգլիայի ոսկեդար», ինչպես մշակույթի աննախադեպ ծաղկման (Շեքսպիր, Քրիսթոֆեր Մարլոու, Ֆրենսիս Բեքոն և այլն), այնպես էլ Անգլիայի քաղաքական և տնտեսական աճող նշանակության առումներով («Անհաղթ արմադայի» ջախջախումը, Ֆրենսիս Դրեյքի և Ուոլթեր Ռայլիի գործունեությունը, «Արևելյան Հնդկական ընկերության» հիմնադրումը և այլն)։

Եղիսաբեթը վերականգնում է Անգլիկանյան եկեղեցին, այսինքն անգլիական եկեղեցու անկախությունը Հռոմից՝ միաժամանակ պայքարելով բողոքականության ծայրահեղ դրսևորումների՝ պուրիտանիզմի դեմ։

Անգլիայում կաթոլիկությունը վերականգնելու ճամբարը հենվում էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի աջակցության վրա՝ ձգտելով գահընկեց անել Եղիսաբեթ I-ին և Անգլիայի գահին հաստատել Շոտլանդիայի թագուհի Մարիա Ստյուարտին, որը ժառանգական իրավունքներ ուներ անգլիական գահի նկատմամբ (նրա հայրը՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V Ստյուարտը Հենրի VII Թյուդորի դուստր Մարգարիտայի որդին էր)։ Օգտվելով նրանից, որ Մարիա Ստյուարտի դեմ Շոտլանդիայում ապստամբություն էր բարձրացել և Մարիան ստիպված էր եղել փախչել Անգլիա՝ Եղիսաբեթը ձերբակալում է նրան և 1587 թ. փետրվարի 8-ին գլխատում։

Մարիայի մահվանից հետո Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը արշավանք է նախաձեռնում Անգլիայի վրա։ 1588 թ. մայիսին Իսպանիայի նավատորմը, որը կոչվում էր «Անհաղթ Արմադա» և բաղկացած էր 134 նավերից ու մոտավորապես 22.000 զինվորներից, դուրս եկավ ծով։ Վճռական ծովային ճակատամարտը տեղի է ունենում հուլիսի 28-ին Կալե քաղաքի մոտ։ Անգլիական նավատորմը հաղթանակ է տանում։ Իսպանական նավատորմը, ի վիճակի չլինելով կայանել անգլիական ափին, վերջնականապես ջախջախվում է բարձրացած փոթորկից։ 134 նավերից միայն 43-ն են վերադառնում Իսպանիա։

«Արմադայի» կործանումը դրեց Անգլիայի՝ որպես հզոր ծովային տերության կայացման հիմքը՝ սկզբնավորելով երկրի նվաճողական, գաղութային քաղաքականությունը։

Եղիսաբեթ I վախճանվում է 1603 թ. մարտի 24-ին՝ ժառանգորդ նշանակելով Մարիա Ստյուարտի որդուն ՝ Ջեյմսին, որը այդ ժամանակ Շոտլանդիայի թագավորն էր, դրանով միավորելով Անգլիան և Շոտլանդիան մի թագավորի իշխանության տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118529870 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 14-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 Record #118529870 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  3. 3,0 3,1 The Feminist Companion to Literature in English — С. 335.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]