Մարգարիտ Թյուդոր
Մարգարիտ Թյուդոր | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 28, 1489[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 18, 1541[1][2][3][…] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Methven Castle |
Թաղված | Փերթ |
Դինաստիա | Թյուդորներ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Հենրի VII[4] |
Մայր | Էլիզաբեթ Յորքեցի[4] |
Ամուսին | Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)[4], Archibald Douglas, 6th Earl of Angus?[4] և Henry Stewart, 1st Lord Methven? |
Զավակներ | James, Duke of Rothesay?[1], Arthur Stewart, Duke of Rothesay?, Ջեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[4], Alexander Stewart, Duke of Ross?, Margaret Douglas?[4], unnamed daughter Stewart?[1], unnamed son Stewart?[1] և Dorothea Stewart?[1] |
Մարգարիտ Թյուդոր (անգլ.՝ Margaret Tudor, նոյեմբերի 28, 1489[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - հոկտեմբերի 18, 1541[1][2][3][…], Methven Castle), Շոտլանդիայի թագուհի։
Ջեյմս IV թագավորի կինը։
Մարգարիտն անգլիական թագավոր Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի ավագ դուստրն էր։ Նրա ավագ եղբայրը՝ Արթուր, մահացել է պատանի տարիքում։ Իսկ փոքրին՝ Հենրի VIII, բախտ էր վիճակած լինել Անգլիայի ամենահայտնի միապետը։ Ինչպես իր եղբայրը, այնպես Մարգարիտը տիրապետում էր ուժեղ կամային և կրքոտ բնավորության, ինչպես նաև գերազանց առողջության։ Չնայած, նրանց հարաբերությունը այդքան էլ ջերմ չէին։ Փոքր քրոջ Մարիայի հետ չուներ ոչ մի ընդհանրություն։ Հետագայում Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի այդ երեք շառավիղներին վիճակված էր գրեթե մեկ դար պայքարել անգլիական գահի համար մեկը մյուսի հետ։
Ամուսնությունը Ջեյմս IV-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն անգլո-շոտլանդական խաղաղության պայմանագրի՝ 1502 թվականին Մարգարիտը նշանվեց Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ի հետ։ 1503 թվականի ամռանը արքայադուստրը ժամանեց Շոտլանդիա։ Նրան ուղեկցում էր ամուսնական շքեղ շքերթը՝ երկու թագավորությունների ամենահայտնի պալատականներով։ 1503 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցավ Ջեյմս IV-ի և Մարգարիտի ամուսնությունը։ Չնայած մեծ ծախսերին՝ ծախսված Շոտլանդիայի թագավորի կողմից ամուսնական տոնակատարությունների կազմակերպման համար, Մարգարիտան սկզբում չէր կարողանում համակերպվել շոտլանդական պալատի համեստության հետ՝ համեմատած անգլիականի, և իր հորը գրել է հուսահատված նամակ։ Հնարավոր է նաև, որ երիտասարդ թագուհու տրամադրության վրա ազդել է նաև ամուսնու տարիքը։ Ամուսնության պահին Ջեյմս IV-ը երեսուն տարեկան էր, իսկ Մարգարիտը ընդամենը տասներեք տարեկան էր։
1509 թվականին Մարգարիտի հոր՝ Հենրի VII, մահից հետո, Անգլիայի գահին բարձրացավ նրա եղբայրը՝ Հենրի VIII։ Անգլո-շոտլանդական հարաբերությունները միանգամից չքացան։ Իրադրությունը սրում էր այն փաստը, որ Հենրի VIII-ը դեռ զավակ չուներ, և գահի ժառանգորդ էր համարվում Մարգարիտը։ Անգլիական գահի նկատմամբ շոտլանդական թագավորակն զույգի հավակնությունը լավ արտահայտված էր, այն բանով, որ նրանք իրենց երկրորդ որդուն՝ ծնված 1509 թվականին, անվանել էին Արթուր՝ ի պատիվ Բրիտանական առասպելական թագավորի (չնայած այդ երեխան չապրեց մինչև երկու տարեկան)։ Անգլո-շոտլանդական հարաբերությունների սրման դեպքում Մարգարիտը փորձում էր համոզել Ջեյմսին պահպանել խաղախությունը, բայց 1513 թվականին շոտլանդական թագավորը սկսեց պատերազմ Անգլիայի դեմ, և սպանվեց ճակատամարտում։
Պայքար ռեգենտի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնու մահից հետո Մարգարիտը դարձավ ռեգենտի իր միամյա որդու՝ Ջեյմս V, օրոք։ Այնուամենայնիվ նրա անգլիական ծագումը, և երկրորդ ամուսնությւոնը՝ կնքված 1514 թվականին շոտլանդական բարոնի հետ, թագուհու դեմ տրամադրեց շոտլանդական պալատականների մեծ մասին։ Որի արդյունքում 1515 թվականի մայիսին ռեգենտի պաշտոնը տրվեց Ջոն Ստյուարտին (անգլ.՝ John Stewart), իսկ Մարգարիտան ստիպված էր ժամանակավոր լքել թագավորությունը։
Ջոն Ստյուարտի կառավարման տարիներին Մարգարիտան ֆրանսիական քաղաքականության ընդդիմությունում էր։ Այնուամենայնիվ նա այդ ժամանան չէր հանդիսանում Շոտլանդիայում անգլիական լրտես՝ թագավորի ազդեցությամբ։ «Անգլիական» միության առաջնորդ դարձավ թագուհու երկրորդ ամուսինը, որի հետ 1517 թվականին գտնվում էր ծայրահեղ վատ հարաբերությունների մեջ և նախաձեռնեց ամուսնալուծության գործընթացը։ 1524 թվականին միավորվեց կոմս Արրանի (անգլ.՝ James Hamilton) հետ, և նորից ստացավ Շոտլանդիայի ռեգենտի պաշտոնը։ Երեք տարի անց ավարտվեց թագուհու ամուսնալուծությունը, և նա կարողացավ նորից ամուսնանալ։
Մարգարիտը և Ջեյմս V-ը
[խմբագրել | խմբագրել կոդը]1528 թվականի գարնանը Մարգարիտը կազմակերպեց որդու՝ Ջեյմս V, փախուստը Էդինբուրգից, որտեղ նա գտնվում էր Անգուսի հսկողության տակ։ Երիտասարդ թագավորը ժամանեց իր մոր ամրոց։ Շուտով հավաքվեցին բոլոր խոշոր շատլանդական բարոնները և կազմակերպեցին Անգուսի վտարումը։ Ջեյմս V-ի ինքնուրույն կառավրամանը անցնելուց հետո նրա մայրը որոշ ժամանակ մնաց թագավորական խորհրդի կազմում, բայց աստճանաբար որդու հետ հարաբերությունները վատացան։ Թագավորը կասկածում էր, որ մայրը մասնակից է դավադրության՝ կազմակերպված Հենրի VIII-ի կողմից՝ իրեն առեվանգելու համար։ Թագավորը մերժեց մորը՝ չհաստատելով նրա ամուսնալուծությունը երրորդ ամուսնուց, ինչը նույնպես չէր նպաստում նրանց հարաբերությունների լավացմանը։
1541 թվականին Մարգարիտ Թյուդորը մահացավ։ Մարգարիտի ծոռը՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս VI-ը, ժառանգել էր Անգլիայի գահին նրա իրավունքը, 1603 թվականին կդառնար անգլիական թագավոր՝ Հենրի VIII-ի դուստրերից վերջինի մահից հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kindred Britain
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hester W. Chapman. The Thistle and the Rose: The Sisters of Henry VIII. — New York: Coward, McCann & Geoghegan, 1969. — 223 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտ Թյուդոր» հոդվածին։ |
|