Մարիա Թյուդոր (Ֆրանսիայի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Թյուդոր
ֆր.՝ Marie d'Angleterre
MaryTudor111.jpg
Ծնվել է մարտի 18, 1496
Ծննդավայր Ռիչմոնդ պալատ, London Borough of Richmond upon Thames, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել է հունիսի 25, 1533 (37 տարեկանում)
Մահվան վայր Westhorpe Hall, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություն Կոնսորտ թագուհի
Ամուսին Լյուդովիկոս XII և Charles Brandon, 1st Duke of Suffolk
Ծնողներ հայր՝ Հենրի VII, մայր՝ Էլիզաբեթ Յորքեցի
Երեխաներ Frances Grey, Duchess of Suffolk, Eleanor Clifford, Countess of Cumberland և Henry Brandon, 1st Earl of Lincoln
Mary Tudor, Queen of France Վիքիպահեստում

Մարիա Թյուդոր (անգլ.՝ Mary Tudor, 1496 թվականի մարտի 18, Լոնդոն — 1533 թվականի հունիսի 25) — անգլիական արքայադուստր, Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի կրտսեր աղջիկը։

Մարիան դարձավ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XII կինը, ով արքայադստերից մեծ էր ավել քան 30 տարով։ Շոտով Լյուդովիկոսի մահից հետո Մարիան ամուսնացավ Չարլզ Բրենդոնի հետ։ Ֆրանսիայում գրանցվեց գաղտնի ամուսնություն, որը իրականացվեց առանց Մարիայի եղբոյր՝ Հենրի VIII-ի համաձայնության։ Այդ իրավիճակ պահանջեց Թոմաս Ուոլսիի միջամտությունը և զույգը վերջնական արդունքում ներվեց Հենրի VIII-ի կողմից՝ չնայած նրան, որ նրանք ստիպված եղան մուծել մեծ տուգանք։ Երկրորդ ամուսնությունից Մարիան ունեցավ չորս երեխա։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան հինգերորդ երեխան էր և Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի երրորդ աղջիկը։ Նա ամուսինների ամենակրտսեր երեխան էր՝ մանկությունը վերապրած։ Հայրական կողմից Մարիան Էդմունդ Թյուդորի և Մարգարետ Բոֆորտի թոռնուհին էր։ Արքայադստեր ծննդյան ժամանակ ողջ էր միայն լորդուհի Մարգարետը, որի պատվին անվանվեց Մարիայի ավագ քույրը[1]։ Մարիան «ամենայն հավանականությամբ» ծնվեց 1496 թվականի մարտին[2]։ Փաստաթուղթը, որը կնքած էր 1496 թվականի, որը վկայում էր արքայադստեր դայակին վճարված հիսուն շիլլինգը /անգլիական դրամ/։ Նաև Էրազմ Ռոտերդամցին կարծում էր, որ աղջիկը չորս տարեկան էր, երբ նա 1499-1500-ական թվականներին հյուրընկալվեց թագավորական մանկասենյակ[2]։

Վեց տարեկան հասակում Մարիան ստացավ սեփական մինի-պալատը՝ բաղկացած «պալատակաների հաստիքներից՝ նշանակված ծառայելու նրան», ուսուցչից և բժշկից։ Արքայադուստրը ուսանել է ֆրանսերեն, լատիներեն, երաժշտություն, պար և ասեղնագործություն[2]։ Երիտասարդության տարիներին Մարիան հայտնի էր որպես Եվրոպայի ամենագեղեցիկ արքայադուստրերից մեկը։ Էրազմ Ռոտերդամցին ասում էր, որ «բնությունը եբեք չի ստեղծել ոչինչ ավելի գեղեցիկ»[3]։

Մանկության տարիներին Մարիան և նրա ավագ եղբայրը՝ ապագա թագավոր Հենրի VIII, շատ մտերիմ էին։ Հետագայում Հենրին ի պատիվ իր քրոջ անվանեց ավագ աղջկան՝ ապագա թագուհի Մարի Թյուդորին, հավանական է նաև «Մերի Ռոզ» ռազմանավը։ Մարիան ընդամենը յոթ տարեկան էր, երբ մահացավ Էլիզաբեթ Յորքին, և հաշվի առնելով դեղագործական հաշիվների քանակը 1504 և 1509 թվակաների միջև, կարելի է ենթադրել, որ արաքայադստեր առողջությունը վատացել էր[2]։

Նշանադրություն և առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Набросок портрета Марии в период её недолгого брака с французским королём

1506 թվականին կաստիլական թագավոր Ֆիլիպ I Գեղեցիկի այցելության ընթացքում Մարիային հանձնարարված էր կազմակերպել հյուրերի զվարճությունը, որը իր մեջ ներառում էր պարեր և խաղ։ Հաջորդ տարի Ֆիլիպ I Գեղեցիկը մահացավ և 1507 թվականի դեկտեմբերի 21-ին Մարիային նշանադրեցին նրա որդու՝ Կառլոս V-ի հետ, ով Սրբազան Հռոմեական կայսրության ապագա կայսերն էր։ Հաբսբուրգների հետ բանակցությունները կապված Կառլի և Մարիայի ամուսնության վերջնական որոշուման հետ անընդհատ հետաձգվում էին, ի հավելումն դրան, Հենրին իմացավ, որ իր դաշնակիցը՝ Մաքսիմիլիան I-ը և Ֆերդինանդ II-ը, գաղտնի հաշտություն են կնքել Ֆրանսիայի հետ։ 1513 թվականին Հենրին չեղարկեց նշանադրությունը[2]։

1514 թվականի օգոստոսին Թոմաս Ուոլսին կնքեց հաշտության պայմանագիր Ֆրանսիայի հետ, որի կետերից մեկն էր անգլիական արքայադստեր ամուսնությունը այրիացած Լյուդովիկոս XII թագավորի հետ, ով Մարիայից մեծ էր 34 տարով։ Երկար տարիների առճակատումից հետո Հենրի VIII-ը հետաքրքրված էր Ֆրանսիայի հետ ալյանսով։ Նա պլանավորում էր ֆրանսիայի թագավորին տալ իր այրիացած քրոջը՝ Մարգրիտին, բայց ի հեճուկս իր դժգոհության նա արդեն հասցրել էր ամուսնանալ շոտլանդացի արիստոկրատի հետ։ Բացի դա Լյուդովիկոսը ավելի շատ հետաքրքրված էր Մարիայով։ Ամուսնությունը կնքվեց 1514 թվականի հոկտեմբերի 9-ին Աբևիլում, Մարիան թագադրվեց նոյեմբերի 5-ին։ Լյուդովիկոսը հույս ուներ, որ երիտասարդ և առողջ կինը կծննդաբերի իրեն արական սեռի ժառանգի, որը այդպես էլ չունեցավ նախկին երկու ամուսնություններից[2]։

Մարիայի և Լյուդովիկոսի անզավակ ամուսնություն ավարտվեց վերջինիս մահով 1515 թվականի հունվարին։ Լյուդովիկոսի մահից հետո գահին բազմեց նրա զարմիկ Ֆրանցիսկ I-ը, ով ամուսնացած էր Լյուդովիկոսի ավագ դստեր հետ։ Ֆրանցիսկ I-ը, դժգոհ լինելով երիտասարդ այրու կարգավիճակից, առաջարկեց օգնություն նրան՝ կազմակերպելով ամուսնություն այն մարդու հետ, ում հետ նա կկամենա, լինի դա իր թագավորությունից կամ նրա սահմաներից դուրս[4][2]։

Երկրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Мария Тюдор и её второй супруг Чарльз Брэндон, 1-й герцог Саффолк. Художник Ян Госсарт, ок. 1516 г.

Մարիան դժգորհ էր իր քաղաքական ամուսնությունից Լյուդովիկոս XII-ի հետ, քանի որ, ամենայն հավանականությամբ, սիրահարված էր իր եղբոր լավագույն ընկերոջը՝ Չարլզ Բրենդոնին[2]։ Հենրի VIII-ը գիտեր քրոջ զգացմունքների մասին։ Նամակը, որը կնքված էր 1515 թվականին, ասում էր այն մասին, որ Մարիան համաձայնել էր դառնալ Լյուդովիկոսի կինը պայմանով, որ «եթե ինքը կվերապրի ամուսնուն, ապա կամուսնանան նրա հետ, ում սիրում է»[5]։ Այնուամենայնիվ խորաթափանց Հենրին նախատեսում էր նոր ամուսնություն հօգուտ իրեն և թագավորությանը[5]։ Բացի դա, Թագավորական խորհուրդ՝ չցանկանալով Բրենդոնի բարձրացմանը պալատում, նույնպես դեմ հանդես եկավ նրա և Մարիայի կապին։ Ֆրանսիական վանականների զույգը ավելի հեռու գնաց, և զգուշացրեց Մարիային, որ եթե նա ամուսնանա Բրենդոնի հետ, ապա իր կյանքը կկապի սատանայի ծառայի հետ[2]։

Երբ 1515 թվականաին հունվարի վերջին Հենրին Բրենդոնին ուղարկում էր Ֆրանսիա, որպեսզի նա ուղղեկցի արքայադստերը հայրենիք, նա ստիպեց դուքսին, ում սերը արքայադստեր նկատմամբ փոխադարձ էր, խոստանալ չանել առաջարկություն Մարիային[6]։ Երբ Բրեդնոնը արդեն ճանապարհին էր, Հենրին քրոջից նամակ ստացավ, որում նա հավատացնում էր եղբորը, որ կհասնի ամուսնության նրա հետ, ում սիրում է կամ կգնա վանք։ Ֆրանսիայում Մարիան ստիպեց Բրենդոնին մոռանալ թագավորին տված խոստումը[2]։ 1515 թվականի մարտի 3-ին նրանք գաղտնի ամուսնացան հյուրանոցում՝ տասը մարդկանց ներկայությամբ, որոնց թվում էր նաև Ֆրանցիսկ I-ը[7][8]։ Պաշտոնապես ամուսնությունը արքայադստեր հետ առանց թագավորի թույլտվության համարվում է թագավորական դավաճանություն[2]{{sfn|Yonge|1877|p=335}։ Թագավորը ցնցված էր, և Գաղտնի խորհուրդը կոչ արեց բանտարկել Բրենդոնին կամ միանգամից կախաղան հանել։ Բայց Ուոլսի միջամտությունը, և թագավորի սերը քրոջ և մտերիմ ընկերոջ նկատմամբ թույլ տվեց ամուսիններին ազատվել միայն տուգանքով, որը կազմում էր 24 000 ֆունտ՝ ավելի ուշ ավելացրած Հենրիի կողմից[9][2]։ վերջ ի վերջո թագավորը ներեց զուգին, և 1515 թվականի մայիսի 13-ին պալատի ներկայությամբ տեղի ունեցավ պաշտոնական արարողությունը[2]։

Մարիան դարձավ Բրենդոնի երրորդ կինը։ 1505 թվականի աշնանաը նա նշաադրվեց Կալեի նահանգապետի դստեր՝ Անն Բրաունի հետ[10], որից նա ուներ երկու աղջիկ։ Նույն տարում Բրենդոնը կնության առավ Մարգարետ Նևիլլին[11], այնուամենայնիվ ամուսնությունը չեղյալ համարվեց՝ մտերիմ բարեկամական կապերից ելենելով, նաև Անն Բրաունի հետ նախկինում կնքված համաձայնագրի, որի հետ Բրենդոնը այնուամենայնիվ ամուսնացավ 1508 թվականին։ Այս ամենը պատճառ հանդիսացավ, որպեսզի շատ պալատականներ կարծեին, որ երկու ամուսնություններն էլ (Մարիայի և Բրաունի) անվավեր էին։ Մինչև Ուոլսը չազդեց եկեղեցականների վրա, և նրանք անավավեր համարեցին Նևիլլի ամուսնությունը։ Մարիան պնդեց, որ ամուսնու առաջին ամուսնույթուից ծնված աղջիկները դաստիարակվեին իր սեփական երեխաների հետ միասին։ Ավելի ուշ նա իր տուն ընդունեց նաև որդու հարսնացուին՝ ։ Անգամ երկրորդ ամուսնության կնքումից հետո Մարիային պալատում անվանում էին «Ֆրանսիայի թագուհի»[4][12] և ոչ թե դքսուհի, չնայած թագավորը ոչ մի առարկություն չուներ այդ հարցում։ Մարիան՝ երազելով հանգիստ ընտանեկան կյանքի մասին, իր ամուսնու հետ ժամանակի մեծ մասը անցկացնոմ էր պալատից հեռու[13]։ 1518 թվականին նրանք ներկա գտնվեցին արքայադուստր Մարի Թյուդորի և Ֆրանցիսկ III-ի նշանադրության արարողությանը[14], ինչպես նաև 1520 թվականի հունիսին Հենրիի և Ֆրանցիսկ I-ի հայտնի հանդիպմանը։

Մարիայի և Հենրի VIII-ի հարաբերությունները սկսեցին լարվել 1520-ական թվակաների վերջերին, երբ դքսուհին, ի տարբերություն ամուսնու՝ դեմ հանդես եկավ թագավորին՝ անվավեր ճանաչելու Եկատերինա Արագոնացու հետ ամուսնությունը[2], ում նա ճանաչում և սիրում էր երկար տարիներ։ Այդ ժամանակահատվածում արքայադստեր մոտ ձևավորվեց կայուն անհանդուրժողականություն Աննա Բոլեյնի նկատմամբ[15], ում հետ Մարիան մտերմորեն շփվում էր Ֆրանսիայում[16][17]։ 1530 թվականի ամանորը Մարիան նախընտրեց մնալ տանը, քանի որ Հենրին՝ աննրբանակատություն ցուցաբերելով շնորհեց չթագադրված Աննային թագավորկան մեծարանք, որը նրան դարձնում էր ավելի բարձր Մարիայից՝ արքայադուստր ի ծնե։ Չհանդուրժողականությունը արքայադուստր Աննայի նկատկամբ, որպես թագուհու, պատճառ հանդիսացավ Եղիսաբեթ I թագուհու սառը վերաբերմունքին հենց Մարիայի ժառանգների նկատմամբ[16]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին Մարիան հաճախակի հիվանդանում էր, որը հանդիսանում էր հիանալի միջոց պալատից բացակայելու համար, որտեղ ամեն ինչ ղեկավարում էր ատելի Բոլեյնը։ Մարիան մահացել է 1533 թվականի հունիսի 25-ին իր ավագ աղջկա ամուսնությունից հետո։ Պալատում կարծում էին, որ Աննայի թագադրումը կոտրեց նրա սիրտը[18]։ Արքայադստեր թաղումը ուղեկցվեց հանդիսավոր արարողությամբ։

Մարիայի մահից հետո Չարլզ Բրենդոնը ամուսնացավ իրենց կրտսեր որդու տասնչորս տարեկան հարսնացուի հետ, որի նկատմամբ, ըստ շշուկների, ուներ անձնական հետաքրքրություն դեռ 1531 թվականից[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marshall, 2003, էջ` 85
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Stephen, 1893, էջեր` 397—400
  3. Sadlack, 2011, էջ` 44
  4. 4,0 4,1 Fraser, 1993, էջեր` 68—69
  5. 5,0 5,1 Weir, 2002, էջ` 173
  6. Weir, 2002, էջ` 178
  7. Weir, 2011, էջ` 152
  8. Yonge, 1877, էջ` 335
  9. Weir, 2002, էջեր` 178, 184
  10. «Anne Browne» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-07-ին։ Վերցված է 2010-04-06 
  11. «Margaret Neville» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-07-ին։ Վերցված է 2010-04-06 
  12. James, 2009, էջ` 40
  13. Weir, 2002, էջ` 185
  14. Sadlack, 2011, էջ` 145
  15. Weir, 2002, էջ` 310
  16. 16,0 16,1 Stephen, 1893, էջ` 400
  17. Weir, 2002, էջ` 175
  18. Perry, 2000, էջ` 284
  19. Wabuda, 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]