Աբբևիլ[2] (ֆր.՝ Abbeville), քաղաքՖրանսիայիհյուսիսում՝ Օ դը Ֆրանս տարածաշրջանի Սոմ դեպարտամենտում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Սահմանակից է Աբբևիլ-Նոր և Աբբևիլ-Սյուդ կանտոններին։ Գետային նավահանգիստ է Սոմ գետի վրա։ Բնակչության թվաքանակը կազմում է 24 325 մարդ(2009 թվականի մարդահամարի տվյալներով)։
Աբբևիլը գտնվում է Ամիեն քաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա, նրանից դեպի հյուսիս-արևմուտք, Սոմ գետի ափերին՝ վերջինիս գետաբերանից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքի հյուսիսում A16՝ «Եվրոպական» ավտոմայրուղուց առանձնանաում է A28 ավտոմայրուղին։