Աննա Բոլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աննա Բոլեյն (այլ կիրառումներ)
Աննա Բոլեյն
Anne Boleyn
Anne boleyn.jpg
Անհայտ հեղինակի կտավ, մոտավորապես 1533-36 թթ.
հունվարի 25 1533 - մայիսի 17 1536
Նախորդող Եկատերինա Արագոնացի
Հաջորդող Ջեյն Սեյմուր
 
Քաղաքացիություն՝ Անգլիայի թագավորություն
Դավանանք անգլիկանություն
Ծննդյան օր մոտ. 1507 թ
Ծննդավայր Բլիքլինգ Հոլ, Broadland, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա
Վախճանի օր մայիսի 19, 1536(1536-05-19)
Վախճանի վայր Թաուեր, Լոնդոն
Թաղված Լոնդոն
Դինաստիա Թյուդորներ
Հայր Թոմաս Բոլեյն
Մայր Էլիզաբեթ Հովարդ
Ամուսին Հենրի VIII
Զավակներ Եղիսաբեթ I
 
Ինքնագիր Anne Boleyn Signature.svg

Աննա Բոլեյնը (անգլ.՝ Anne Boleyn, օգտագործվում է նաև Bullen, մոտ. 1501[1], Բլիքլինգ Հոլ, Broadland, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա - մայիսի 19, 1536, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի արքա Հենրի VIII-ի երկրորդ կինը և Եղիսաբեթ I-ի մայրն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բոլեյնի ձեռագիրը

Պատմաբանները մինչև հիմա ճշգրիտ չգիտեն Աննա Բոլեյնի ծննդյան թվականը։ Տարբեր աղբյուրներ վկայում են 1501-ից 1507 թթ։ Նրա հայրը եղել է Թոմաս Բոլեյնը՝ հարուստ, բայց ոչ հայտնի իշխան Ուիլյամ Բոլեյնի և նրա իռլանդացի կնոջ Մարգարետ Բաթլերի որդին։ Նրա մայրը եղել է Էլիզաբեթ Հովարդը՝ Նորֆոլկի դուքս Թոմաս Հովարդի դուստրը։ Հետագայում Աննան իր քույր Մարիա Բոլեյնը եղել են Անգլիայի թագուհի Եկատերինա Արագոնացու սպասուհիները, որտեղ էլ նրան տեսել է արդեն Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը։ Այնուհետև Աննան ունեցավ Անգլիայի ապագա թագուհի Եղիսաբեթ I-ին, որը սակայն զայրացրեց Հենրի VIII-ին։ Նա ցանկացավ ազատվել Աննայից, և նրան մեղադրեցին պետական դավաճանության մեջ՝ արքայի թշնամիների հետ կապի համար։ Աննա Բոլեյն՝ Անգլիայի դժբախտ թագուհին, գլխատվեց 1536 թ-ի մայիսի 19-ին։ Հենրի VIII-ի արդեն մայիսի 20-ին ամուսնացավ Անգլիայի նոր թագուհու Ջեյն Սեյմուրի հետ։ Ասում են մինչև հիմա էլ Աննայի նզովյալ ոգին շրջում է Լոնդոնի Թաուերում հիշելով իր դժբախտ ճակատագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VIII-ի կանայք