Բլիքլինգ հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Բլիքլինգ հոլ
BlicklingHall.JPG
Տեսակպատմական շենք-թանգարան
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունBroadland?
Կազմված էkitchen garden?
ՍեփականատերԱզգային հիմնադրամ
Հիմնադրված է1616
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք[1]
Կոորդինատներ: 52°48′42.120000100007″ հս․ լ. 1°13′54.0480001″ ավ. ե. / 52.81170000002777698° հս․. լ. 1.231680000028° ավ. ե. / 52.81170000002777698; 1.231680000028[1]
Պաշտոնական կայք

Բլիքլինգ հոլ (անգլ.՝ Blickling Hall), Հոբարտ ընտանիքի Բեքինգեմշիր կոմսության նորֆոլկյան դաստակերտական տունը, կառուցվել է Հակոբ Ա արքայի օրոք ընտանիքի նախապապի՝ բարձրագույն դատավոր Հոբարտի համար։ Համարվում է, որ շինությունը նախագծել է Հեթֆիլդ հաուսի ճարտարապետը։ Թյուդորների ժամանակ Բլիքլինգյան կալվածքը պատկանում էր Բոլեյներին։

Բլիքլինգ հոլը հայտնի է իր հին գրադարանով և տիպային այգով, որի բարելավման համար դաստակերտի շատ սերունդներ են ջանացել։ Տարածքի զարգացման մեջ ներգրավված այգեպաններից էր Հեմփրի Ռեփթոնը։ Անգլիայի համար մղված պատերազմի ժամանակ Բլիքլինգ հոլը, շատ ուրիշ քաղաքամերձ կալվածքների նման, բռնագրավվել է տերերից և օգտագործվել պետության կարիքների համար։ Ներկայումս պալատը ղեկավարում է Բրիտանիայի Ազգային ֆոնդը։

Բլիքլինգ հոլ այցելող զբսաշրջիկներին պատմում են, որ Աննա Բոլեյնի մահապատժի ամեն տարելիցին այստեղ տեսնում են նրա անգլուխ ուրվականը։ Հավատալիքն այն մասին, որ դժբախտ թագուհին ծնվել է հենց Բլիքլինգում, չունի ոչ մի հիմնավորում։ Նրա հայրը՝ Թոմաս Բոլեյնը, հեռացել է Բլիքլինգից նրա ծնունից կարճ ժամանակ առաջ։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում Բլիքլինգը եղել է Նորֆոլկի Քեյսթերի Սըր Ջոն Ֆասթոլֆի (1380-1459) տիրապետության տակ, որը Հարյուրամյա պատերազմի տարիներին հարստություն է կուտակել, և ում զինանշանը մինչև օրս էլ այնտեղ ցուցադրվում է։ Հետագայում կալվածքն անցել է Բոլեյն ընտանիքի տիրապետության տակ և դարձել Թոմաս Բոլեյնի տունը։ Այնուհետև, 1499-1505 թվականներին այն անցել է Վիլթշիր կոմսի և նրա կնոջ՝ Էլիզաբեթի տիրապետության տակ։ Թեև նրանց երեխաների ծննդյան ճշգրիտ տարեթվերն անհայտ են, պատմաբանները, այդ թվում՝ նաև Էրիկ Այվսը վստահ են, որ երեք երեխաներն էլ ծնվել են Բլիքլինգում․ Մերին՝ մոտ 1500 թվականին, Աննան՝ մոտ 1501 թվականին, և Ջորջը՝ մոտ 1504 թվականին[2]։ Բլիքլինգյան կալվածքում կարելի է գտնել Աննայի արձանը և դիմանկարը, որոնց վրա գրված է «Anna Bolena hic nata 1507» (Աննա Բոլեյնը ծնվել է այստեղ 1507 թվականին)[2]։

Այսօրվա Բլիքլինգը կառուցվել է Բոլեյների կալվածքի ավերակների վրա Հակոբ Ա թագավորի հովանավորությամբ առաջին Բարոնեթ Սըր Հենրի Հոբարթի կողմից, որը Բլիքլինգը գնել է Ռոբերտ Բլերից 1616 թվականին։ Հեթֆիլդ հաուսի ճարտարապետ Ռոբերտ Լայմինջը համարվում է ներկայիս կառույցների նախագծողը։ Սըր գլխավոր դատավորն ամուսնացել է Համայնքների պալատի խոսնակ (1572-1576) սըր Ռոբերտ Բելլի դստեր՝ Դորոթիի հետ։

Նոր շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի դեկտեմբերին՝ Բլիքլինգի վերջին մասնավոր տեր 11-րդ Լոթյան մարկեզ Ֆիլիպ Քերրի մահից հետո, Բլիքլինգը անցավ Բրիտանիայի Ազգային ֆոնդի խնամակալության տակ՝ որպես նրա ժառանգության մաս[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կալվածքն առգրավվեց և դարձավ «RAF Oulton»-ի հրամանատարների կացարան։ Այդ ժամանակ տունը և կալվածքն ընդգրկվեցին Ազգային ֆոնդի կազմում՝ համաձայն քաղաքամերձ տների գծագրի պայմանների։ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) հասարակ զինծառայողները և կանայք տեղավորվեցին Նիսսենի հյուղակի գետնին, մինչդեռ հրամանատարները տեղավորվեցին հենց Բլիքլինգի ներսում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «RAF»-ի անձնակազմը հարակից լիճն օգտագործել է զորավարժությունների նպատակով[4]։ Ազգային ֆոնդը, ի պատիվ «RAF»-ի օդաչուների և ստորերկրյա անձնակազմի, կառուցել է թանգարան, որտեղ կարելի է մուտք գործել առանց լրացուցիչ վճարի։

Պատերազմի ավարտից հետո տունը հետ բռնագրավվեց։ Ազգային ֆոնդը այն նորից վարձակալության տվեց մինչև 1960 թվականը, երբ Ֆոնդն աշխատանքներ սկսեց՝ վերականգնելու տունը իր պատմությունն արտահայտող ոճով։ Տունը և այգին հանրության համար բացվեցին 1962 թվականին և բաց մնացին «Բլիքլինգյան կալվածք» անունով։

2015 թվականին Ազգային ֆոնդը նշեց Ֆիլիպ Քերրի մահվան 75-ամյակը՝ իր ժամանակներին ու կյանքին հատուկ տոնակատարությամբ[3]։

2015 թվականի հոկտեմբերին աշխատանքներ սկսվեցին ջերմային պոմպերի համակարգի ներդրման համար` օգտագործելով լճի ջերմությունը: Այդ նոր համակարգը հնարավորություն է տալիս խնայել տարեկան 25 հազար լիտր յուղ և 16,000 ֆունտ[5][6]:

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլիքլինգյան կալվածքի գրադարանն իր մեջ ներառում է Անգլիայի ամենակարևոր պատմական ձեռագրերի և գրքերի հավաքածուներից մեկը։ Այս տան հետ կապված ամենակարևոր ձեռագիրը «Blickling Homilies»-ն է, որը մայրենի լեզվով անգլիական խրատական գրվածքների ամենահին պահպանված օրինակներից մեկն է։ Գիրքն առաջին անգամ խմբագրվել և թարգմանվել է 19-րդ դարում Ռիչարդ Մորրիսի կողմից, ում աշխատանքը մինչև օրս էլ համարվում է վերջնական։ Ավելի ուշ Ռիչարդ Ջեյ Քելլի կատարած թարգմանությունը բազմիցս քննադատվել է գիտնականների և գրաքննադատների կողմից[7][8][9]։ Բլիքլինգ հոլի մեկ այլ կարևոր ձեռագիր է Բլիքլինգյան կամ Լոթիական սաղմոսը, որը գրվել է 8-րդ դարում։ Այժմ այն պատկանում է Մորգանի գրադարանին[10]։

Բլիքլինգյան կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլիքլինգի կալվածքի գլխավոր մուտքը

Կալվածքը զբաղեցնում է 4777 ակր (1933 հա) տարածք, այդ թվում՝ 500 ակր (200 հա) անտառ, 450 ակր (180 հա) այգի և 3500 ակր (1400 հա) ֆերմա։ Դրանց մեծ մասը գյուղատնտեսական 2-րդ և 3-րդ կարգի հողեր են, որոնք ակտիվորեն օգտագործվում են Ազգային ֆոնդի կողմից՝ նրա կազմում գտնվող տների, այգիների, պարկերի և անտառների աջակցության համար եկամուտ ապահովելու նպատակով[11]։ Կալվածքը գրանցվել է Պատմական պարկերի և այգիների գրանցամատյանի II աստիճանի ցուցակում[12]։

Այգու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը և այգին գոյություն են ունեցել նախքան 1450-ական թվականներին Բոլեյն ընտանիքի կողմից կալվածքը գնելը, սակայն դրանց արտաքին տեսքի մասին ոչ մի գրառում չի պահպանել։ 1616 թվականին, երբ սըր Հենրի Հոբարտը ձեռք բերեց կալվածքը, սկսեց վերակառուցել այգիները՝ ներառելով նաև լճակներ, վայրի բնություն և ծաղկանոց: Այգու լեռը արհեստական բլուր է, որը ստեղծվել է այգուն նոր տեսք տալու համար: Սըր Ջոն Հոբարտի համաձայնությամբ 1698 թվականին այգին ընդլայնվեց. ավելացան նոր անմշակ տարածքներ, և կառուցվեց տաճար:

18-րդ դարի երկրորդ կեսին Բուքինգհեմյան երկրորդ կոմսը՝ Ջոն Հոբարտը, ձեռնամուխ եղավ այգու տեսքն արմատապես փոխելու աշխատանքների: Պաշտոնականության բոլոր հետքերը հեռացվեցին, և բնական ճանապարհով նոր ծառեր տնկելու միջոցով ստացան բնապատկերային այգի: 1780-ականներին ցիտրուսային ծառերը ցրտից պաշտպանելու նպատակով կառուցվեց ջերմոց: 1793 թվականին՝ երկրորդ կոմսի մահից հետո, նրա կրտսեր դուստրը՝ տիկին Կարոլինա Սուֆֆիլդը, վարձեց այգեպան Հեմփրի Ռեփթոնին և նրա որդի Ջոն Ադեյ Ռեփթոնին՝ այգու հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով։ 1840 թվականին կալվածքը ժառանգեց իննամյա Ուիլյամ Սքոմբերգ Քերրը՝ Լոթիանի 8-րդ մարկիզը։ Հետագայում նա վերականգնեց պարտերի պաշտոնականությունը և գունային սխեմաները։ Երբ երեսունութ տարեկան հասակում Ուիլյամը մահացավ, այգու պատասխանատվությունը անցավ Լոթիանի օրիորդին և գլխավոր պարտիզպան սըր Լայոնին։ Լոթիանի 11-րդ մարկիզը՝ ֆիլիպ Հենրի Քերրը, 1930 թվականին ժառանգեց կալվածքը։ «Country Life»-ի հոդվածի նսեմացնող մեկնաբանություններից հետո Լոթիանը վարձեց սոցիալիստ այգեպան Նորա Լինդսեյին այգիները վերափոխելու համար։ Նա պարտերի փոքր ծաղիկների անկարգ մարգերը փոխարինեց չորս մեծ քառակուսի տարածքներով, որտեղ աճում էին ներդաշնակ գույներով խոտաբույսեր։ Նա նաև հեռացրեց տաճարի պուրակի փշատերև ծառերը՝ դրանք փոխարինելով լեռնավարդերով[11]։

Այգին այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլիքլինգյան այգին ընդգրկում է 55 ակր (22 հա) տարածք[13] և ներառում է պաշտոնական և ոչ պաշտոնական զբոսայգիներ, Grade II-ում ցուցակագրված շինություններ և կառույցներ, անտառապատ տարածքներ, նմուշային ծառեր, Վիկտորյական այգիների նմուշներ, թոփիարներ (դեկորատիվ թփեր), բանջարանոց (հասարակության համար բացվել է 2010 թվականին) և 18-րդ դարի կենու ցանկապատ։

Գլխավոր մուտքի սիզամարգերը շրջափակված են կենու ցանկապատով, որն առաջին անգամ հիշատակվել է Համելսի Ուիլյամ Ֆրիմանի կողմից 1745 թվականին[11]։ Սրահը երեք կողմից շրջապատված է չոր փոսերով։ Դրանցում գտնվող տնկիները էապես վերանայվել են Լիդսեյի կողմից, որը ներմուծել է ջղաշուշան, դրախտավարդ, բուդդլեյայի, հազրավարդի տարբեր տեսակներ։ Կալվածքի հետևում՝ արևելյան մարգագետնում, գտնվում է պարտերի այգին։ Սկզբնապես ստեղծված լինելով որպես վիկտորյական կախովի այգի՝ 1930-ականների սկզբին այն վերափոխվել է Լինդսեյի կողմից: 18-րդ դարում քարե շատրվան կանգնեցնելու միջոցով նա այգին բաժանել է չորս մեծ, գունեղ խոտածածկ մասերի, որոնք շրջապատված էին L-աձև սահմանագծված վարդերով ու կատվադաղձերով և բոլոր անկյուններում հատուկ ձևավորված տարածքներով։ Պարտերից վերև գտնվող հատվածներում քաջվարդի տունկեր են, սեզոնային մարգեր և 2006 թվականին ստեղծված Կրկնակի Սահմանների տնկարկներ, որոնք պարունակում են բազմաթիվ տնկիներ՝ գունավորված տաքից սառը երանգներով։ Կողքին գտնվում են Սպիտակ և Սև սահմանները, որոնք ստեղծվել են 2009 թվականին՝ փշատենիների հետ միասին։ Այգու արևմտյան մասում առանձնանում է սիզամարգերի բաժինը, որը եզրված է արևելյան սոսիներով։ Ամառային ամիսներին այստեղ խաղում են տարբեր սպորտաձևեր, օրինակ՝ կրոկետ։ Ուշագրավ է նաև մագնոլիայի հավաքածուն՝ աշնանային ալպիական մանուշակներով, պարկուճային շատրվանով և բանջարանոցով։ Պարտերի հյուսիսում գտնվում է Վայրի այգին, որտեղ կա ճառագայթային բույսերով ծառուղի՝ եզերված կաղնու, լորենու և հաճարենու ծառերով, կոճղեզներով։ Վայրի այգին թաքցնում է Գաղտնի այգին՝ ամառանոցով, բուրավետ բույսերով և կենտրոնական արեգակնային ժամացույցով։ Մոտակայքում գտնվում է 18-րդ դարում կառուցված ջերմոցը, որը պարունակում է ցիտրուսային ծառերի հավաքածու։ Տարածքում կա նաև անտառապատ հովիտ, որը ներառում է անտառային տարբեր բույսեր, այդ թվում՝ նաև ղանձլամերի և մատնոցուկի տարբեր տեսակներ։ 2009 թվականին անտառային տարածքը ջերմոցի մոտակայքում մաքրվեց՝ նոր այգի ստեղծելու համար։ Տնկվեցին անտառային բույսերի բազմաթիվ տեսակներ, այդ թվում նաև՝ կամելիայի և մահոնիայի տարբեր տեսակներ։ Դեպի տաճարը տանող ճանապարհը եզերված է լեռնավարդի թփերով, որոնք տնկել է Լինդսեյը իր 1930-ականների նախագծով։ Այգուց առանձին կան մի շարք փոքր տարածքներ, որոնք ներառում են 1877 թվականին լեդի Լոթիանին տրված երեսուն բուսատեսակ[11]։ Նախագծվել է նաև ստեղծել սրնգենու և վարդի պարտեզներ, որոնք կտեղակայվեն Վայրի այգում և բաց կլինեն հասարակության համար[14]։ 2015 թվականին հայտարարվեց, որ Բլիքլինգյան չօգտագործվող ցանկապատված այգին, որը զբաղեցնում է 1,5 ակր (0,61 հա) տարածք, կվերականգնվի: Նախագիծը իրականացվելու է հինգ տարվա ընթացքում[15]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 National Heritage List for England
  2. 2,0 2,1 Ives, Eric. The Life and Death of Anne Boleyn. 2004, Blackwell Publishing Ltd. 9781405134637, pp. 3, 14–15.
  3. 3,0 3,1 Lord Lothian exhibition Archived 26 June 2015 at the Wayback Machine. Retrieved 25 June 2015
  4. Bowman Martin (2006)։ 100 Group (Bomber support) : RAF Bomber Command in World War II (1 ed.)։ Barnsley: Pen & Sword։ էջ 127։ ISBN 1-84415-418-1 
  5. Sophie Biddle (9 July 2015)։ «In-depth look at how Blickling Hall is set to be heated using its lake – Environment – Eastern Daily Press»։ Edp24.co.uk։ Վերցված է 28 October 2015 
  6. «Blickling Hall, Norfolk: Lake Source Heat Pump: Historic Impact Assessment for the National Trust»։ Broadland District Council։ May 2015։ Արխիվացված է օրիգինալից 22 December 2015-ին 
  7. Book Review of Kelly's Blickling Homilies in Church History, Vol. 73
  8. Review of Kelly's Blickling Homilies in Medium Aevum, Spring 2006
  9. Review of Kelly's Blicking Homilies in Speculum, Vol 80, Issue 2
  10. Blickling Psalter Retrieved 12 October 2009
  11. 11,0 11,1 11,2 11,3 Newman, J.The National Trust, Blickling Estate pp56-65, p69 0-7078-0086-2
  12. Historic England, "Blickling Hall (garden) (1000154)", National Heritage List for England, retrieved 23 December 2016
  13. National Garden Scheme-Blickling Hall gardens Archived 27 March 2013 at the Wayback Machine. Retrieved 15 April 2013
  14. National Trust garden evolution Archived 15 December 2013 at the Wayback Machine. Retrieved 15 December 2013
  15. Blickling's walled garden Retrieved 3 August 2015

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Woodcock, T., Robinson, J., Heraldry in Historic Houses of Great Britain, p. 46–51,pb. 2000, 0-8109-6691-3
  • Stephen Cooper, The Real Falstaff, Sir John Fastolf and the Hundred Years War, (Pen & Sword, 2010)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]