Jump to content

Ալպիական մանուշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալպիական մանուշակ (այլ կիրառումներ)


Արջտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ենթաընտանիք Միրսինայիններ (Myrsinoideae)
Ցեղ Արջտակ (Wadivcyclamen)
L., 1753

Արջտակ (լատին․՝ Cyclamen), մանոշ, արանց ծաղիկ, ալպիական մանուշակ, գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 55, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջտակ գարնանային (C. coum

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներն արմատամերձ են, երկար կոթուններով, ձվաձև, սրտաձև հիմքով, ամբողջաեզր, վերևի մասում՝ նրբագեղ նախշերով ծածկված։ Ծաղկակիր ցողունը տերևազուրկ է, երկարությունը՝ 3-18 սմ, կրում է մեկ ծաղիկ։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ, անկյունավոր։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին լեռնային գոտում։ Աճում է անտառներում, թփուտներում, լեռնալանջերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Արմատները մսոտ են, պալարանման հաստացած։ Փակ գրունտում մշակվում են արջտակ պարսկականը (C. persicum) և նրա սորտերը (շքեղ, հսկայական, փայլուն, ռոկոկո և այլն)՝ որպես գեղազարդիչ և թաղարային բույս, նաև կտրած ծաղիկ ստանալու համար (ծաղիկները բազմերանգ են, երբեմն՝ բուրավետ)։ Ծաղկում է հոկտեմբեր-ապրիլին։ Որոշ տեսակներ (պալարները) օգտագործվում են որպես դեղաբույս, պարունակում են սապոնիններ։ Պատրաստուկներն օգտագործվում են ճակատային և վերին ծնոտային ծոցերի բորբոքման ժամանակ, օժտված են նաև սիրտանոթային ազդեցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական մանուշակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական մանուշակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 113