Դրախտավարդ
Դրախտավարդ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Hydrangea | ||||||||||
|
Դրախտավարդ (լատ.՝ Hydrangea), հորտենզիա, քարբեկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է: Հայտնի է շուրջ 80 տեսակ։ ՀՀ-ում մշակվում է ջերմատնային և սենյակային պայմաններում, հիմնականում՝ դրախտանման ծառանման (H. arborescens), դրախտավարդ խոշորատերև (H. macrophylla), դրախտավարդ հուրանավոր (H. paniculata), դրախտավարդ պարտեզային (H. hortensis) և այլ տեսակներ ու նրանց որոշ սորտեր։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշտադալար կամ տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հակադիր են, պարզ, սրածայր, օվալաձև, երբեմն՝ թաթանման, ատամնաեզր։ Վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ բաց կանաչ։ Նկատելիորեն աչքի է ընկնում տերևաջղերը, որոնց շնորհիվ տերևները ուռուցիկ են թվում: Ծաղկաբույլը վահանաձև, հուրանաձև կամ գնդաձև հովանոց է, որի եզրային ծաղիկներն անսեռ են, խոշոր, իսկ կենտրոնինը՝ երկսեռ, մանր։ Աչքի չեն ընկնում պսակաթերթիկները: Դրանք գտնվում են ծաղկի կենտրոնում, չբացված վիճակում: Սակայն շատ գեղեցիկ են բաժակաթերթիկները, որոնք բավականին խոշոր են և բազմերանգ, հիմնականում սպիտակ, կարմիր, վարդագույն, կապույտ և այլն։ Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Սերմերը մանր են, հաճախ՝ թևավոր։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. հուրանավոր բոլոր օրգանները պարունակում են ալկալոիդներ, ածխաջրեր, ֆլավոնիդներ, կումարին, կաուչուկ։ Բնափայտն ամուր է և սպիտակ, օգտագործվում է փայտամշակման արտադրությունում, ինչպես նաև թղթի արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кострова Е. Гортензии для средней полосы России.
- Гортензия приобретает популярность. Hydrangea paniculata для маленьких и больших садов. Перевод статьи Pierre Lombarts. "Eine Pflanze im Aufwind". Garten Praxis №4/2000. На сайте Web Сад.
- Гришин А .В. Опыт выращивания гортензии крупнолистной в Подмосковье
- Крылова Н. Б. Опыт выращивания гортензии метельчатой (Hydrangea paniculata 'Grandiflora')
- Мартикайнен Н. Гортензии в нашем саду. Журнал «Флора Прайс», №6(22), апрель 2003
- Гортензия на сайте USDA NRCS (անգլ.)