Քաջվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաջվարդ
PaeoniaSuffruticosa7.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Քաջվարդազգիներ (Paeoniaceae)
Ցեղ Քաջվարդ (Paeonia)
L., 1753

Քաջվարդ (լատ.՝ Paeonia) քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ քաջվարդ նեղատերեվ (P. tenuifolia

Հանդիպում է միայն Սյունիքի մարզում։ Աճում է ցածրաճ արաքսյաև կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում։

Այլ անվանումներ. արջվարդ, ճշնարոտ, արեգնազ, խաչափայտ, փենունա, քահանայատակ, ուղտի կակաչ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր լատիներեն անվանումով պարտական է լեգենդար բժիշկ Պեանին (կամ Պեոնու[1][2] կամ Պեանու[3]), որով բուժում էին մարդկանց վերքերը։

Բույսի լատիրներեն անվանումը հանդիպում է Թեոփրաստեսի[4] «Բուսաբանություն և բույսերի աշխարհագրություն» գրքում։

Կենսաբանական նկարգիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատները կոնանման են։ Ցողունը պարզ է, բարձրությունը՝ մինչև 60 (90) սմ։ Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Ծաղկապատը կրկնակի է։ Թերթերի դասավորությունը պարուրաձև է։ Առէջները շատ են, հիմքերով համաճած։ Վարսանդները 2-6 հատ են։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմատերևապտուղ է։ Պտուղը կազմված է պարկուկներից։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղազարդիչ է և ներկատու։ Մշակության մեջ տարածված են քաջվարդի բազմաթիվ գեղազարդիչ սորտեր, որոնք ունեն խոշոր, լայն պսակաթերթիկներ (հիմնականում՝ բազմաթերթ)՝ ձյունասպիտակից մինչև վարդագույն, դարչնագույն, մուգ արնակարմիր, հաճելի բուրմունքով ծաղիկներ։ Բազմանում է թփիկների և կոճղարմատների բաժանումով, անդալիսով և սերմերով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Որպես դեղամիջոց օգտագործում են քաջվարդի ստորգետնյա մասերը՝ արմատները և կոճղարմատները, քանի որ դրանց մեջ կան օրգանական թթուներ, աղաղանյութեր, հանքային աղեր, խեժ։ Կոճղարմատները և արմատները չորացնում են ամռանը՝ սերմացումից հետո։ Գիտական բժշկության մեջ այս բույսն օգտագործում են իր հանգստացնող հատկությունների համար։ Թրմօղին օգտագործում են նյարդային գրգռվածության, հիստերիայի, արագ հոգնելու, վեգետատիվ անոթային խանգարման, անհանգստության և վախի զգացողության ժամանակ։ Այն կարգավորում է քունը և հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը։ Այս բույսի արմատները օգտագործում են աղեստամոքսային տարբեր հիվանդությունների ժամանակ։

Կլինիկական հետազոտություններն ապացուցել են, որ այս բույսի արմատների թուրմը որոշ չափով բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը[5]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  ևս 12 ընտանիք   32 տեսակ  
         
  Կարգ Քարբեկածաղկավորներ     դաս
Քաջվարդ
    Եռմասնյա քաջվարդ
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     մոնոտիպ ընտանիք
Քաջվարդազգիներ
    Նեղատերև քաջվարդ    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ   Ենթադաս Paeonia lactiflora Pall.   Մլոկոսևիչի քաջվարդ
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Paeonia tenuifolia Pioni, tillipioni Dillpion C DSC03045.JPG
Paeonia lactiflora
Paeonia ludlowii (syn. Paeonia lutea var. ludlowii
Paeonia lactiflora
PeonyAnt.jpg
Քաջվարդը մոտիկից

Համաձայն վերջին տեղեկությունների 4 ենթադասում հայտնի է 32 տեսակ և 6 սեկցիաներում[6]։

Ենթադաս Albiflora, ներառում է 1 տեսակ.

Ենթադաս Moutan, 2 սեկցիաներում ներառում է 10 տեսակ.

Սեկցիա Delavayanae
Սեկցիա Moutan

Ենթադաս Onaepia, ներառում 1 տեսակ.

Ենթադաս Paeonia, 4 սեկցիաներում ներառում 22 տեսակ.

Սեկցիա Emodi
Սեկցիա Flavonia
Սեկցիա Paeonia
Սեկցիա Tenuifoliae

Սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցող մարմինը հանդիսանում է Քաջվարդի Ամերիկյան Միությունը (անգլ.՝ American Peony Society - APS).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира : в 2 т. — М., 1991—1992. — Т. 2. — С. 300.
  2. Гесиод, фр. 307 М.—У.
  3. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справоч. пособие / Под. ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк, 1990. — С. 223. — ISBN 5-06-000085-0
  4. По данным книги «Флора СССР» (см. раздел |Литература).
  5. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
  6. Hong De-Yuan. Peonies of the world. Kew Publishing, 2010. ISBN 978-1-84246-392-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png