Կամելիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամելիա (այլ կիրառումներ)
| Կամելիա | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
| Ընտանիք | Թեյազգիներ (Theaceae) |
| Ցեղ | Կամելիա (Camellia) L., 1753 |
Կամելիա (լատին․՝ Camellia), թեյազգիների ընտանիքին պատկանող մերձարևադարձային մշտադալար, խոշոր, գեղեցիկ ծաղիկներով ծառ և նրա ծաղիկը։ Առավել հայտնի է Չինական կամելիան (լատին․՝ Camellia sinensis), որի տերևներից թեյ են պատրաստում։ Հայրենիքը Արևելյան Ասիան է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամելիան Եվրոպա է բերվել 1788 թվականին՝ Կամելիուսի միջոցով, որի անունով էլ կոչվել է «կամելիա»։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Ասիայում կամելիայի բարձրությունը հասնում է 10-15 մ-ի, իսկ ջերմոցներում կարող է հասնել մինչև չորս մետրի։ Կովկասում, Սև ծովի ափերին կամելիաները ազատ ձմեռն անց են կացնում բաց տարածքում։ Նրանք ազատ օգտագործվում են որպես մշտադալար, դեկորատիվ բույսեր։
Կամելիայի ծաղիկները լինում են միաթերթ և բազմաթերթ, սպիտակ, կարմիր, վարդագույն և բազմերանգ, խոշոր, մինչև 12 սմ տրամագծով։ Չունեն հոտ։
Մշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի պայմաններում կամելիաները մշակվում են սենյակային կամ ջերմոցային պայմաններում, որպես դեկորատիվ բույսեր։ Հայաստանում է շատ է տարածված ճապոնական կամելիան, իր մի շարք հիբրիդներով, որոնցից ամենա աչքի ընկնողը Chan dleri elegans-ն է։ Ծաղիկները խոշոր են, բազմաթերթ, կարմրավարդագուն․ տերևները կաշեկերպ են, փայլուն, մուգ կանաչավուն։ Այս ինքնատիպ հատկանիշների շնորհիվ չափազանց գեղեցիկ են նույնիսկ չծաղկած վիճակում։
Կամելիաները բազմացվում են գլխավորապես տնկիներով, հունվար կամ հուլիս-օգոստոս ամիսներին, ջերմոցների բազմացման արկղերում, մաքուր ավազի մեջ։ Տնկիների համար օգտագործում են առողջ ճյուղերի ծայրամասերը 6-8 սմ երկարությամբ։ 22-23 աստիճան ջերմության պայմաններում տնկիները արմատակալում են 1,5-ից 2 ամսում։ Արմատակալած տնկիները տեղափոխում են 7-9 սմ-անոց ծաղկամանների մեջ։ Հունվարին արմատակալածները ամբողջ ամռանը պահվում են ջերմոցներում՝ ստվերի տակ , երբեմն ցողելով ջուր։ Կամելիան կարելի է բազմացնել նաև սերմերով ու պատվաստով։ Վերջին դեպքում որպես պատվաստակալ օգտագործում են C. paeoniflora-ն և Campbell տեսակի կամելիաները[1]։
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամելիա։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 48-51։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիա» հոդվածին։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիա» հոդվածին։ |
| ||||||||||