Ջղաշուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջղաշուշան
Hosta Bressingham Blue.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Լատիներեն անվանում
Funkia


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ջղաշուշան , (լատիներեն՝ Funkia) պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանը և Ճապոնիան է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Hosta2.jpg

Պարտեզային ամենասիրված բազմամյա բույսերից մեկն է։ Այս ցեղն ընդգրկում է մի քանի տեսակներ և այլատեսակներ։ Պարտեզային մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել նշտարատերևավոր ջղաշուշանին (F.lancifolia Spreng.), որն աչքի է ընկնում սպիտակ կամ սպիտակ-երկնագույն ծաղիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Երևանի պայմաններում հիանալի ձմեռում է բաց գրունտում։ Այս տեսակի այլատեսակն (F.l.albo-marginata) ունի գեղեցիկ, խայտաբղետ տերևներ։ Նույնպիսի տերևներ ունի նաև ալիքատերև տեսակի (F.undulata Otto et Diett.) մի շարք ձևեր։ Այլ տեսակներից աչքի է ընկնում Զիբոլդի ջղաշուշանը (F.Sieboldi Lindl), որն ունի գորշ կանաչագույն տերևներ, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, բաց մանուշակագույն ծաղիկներով։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է թփիկների բաժանումով (վաղ գարնանը) և արմատային կտրոններով։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, փուխր հողեր։ Լավ է աճում կիսաստվերում։ Գեղեցիկ տերևները թարմացնում են ծաղկեփնջերի ընդհանուր տեսքը։ Ջերմատներում կարելի է ծաղկեցնել ժամկետից շուտ։ Այդ նպատակի համար տերևաթափ եղած բույսերը անհրաժեշտ է աշնանից հանել բաց գրունտից, և տնկելով թաղարներում, փոխադրել ջերմատուն։ Այստեղ բույսերը պետք է պահպանել 3-5° ջերմության պայմաններում ու հետևել, որպեսզի հողը թաղարներում միշտ խոնավ մնա։ Հունվար ամսին անհրաժեշտ է դրանք տեղափոխել կիսատաք ջերմատուն և տեղադրել դարակների վրա, լույսին մոտ։ Կոճղարմատների վրա գտնվող բողբոջները արագ թափով սկսում են զարգանալ և կարճ ժամանակամիջոցում տերևներ արձակում։ Այդ ամբողջ ժամանակամիջոցի ընթացքում պետք է բույսերը 1-2 անգամ սնուցել ամոնիում սուլֆատով։ Գարնանը բույսերը նորից տեղադրել բաց գրունտ տնկել պարարտ հողում։ Երբ բույսերը վերականգնվում են, նորից փոխադրել ջերմատուն։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Hosta.jpg

Ջղաշուշանները օգտագործվում են նաև ծաղկանոցներում, միքսբորդերներում, խմբավորումներում և շրջեզրերում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hosta capitata2UME.jpg
Hosta longipes2.jpg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան