Հակոբ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Հակոբ Ա
James I of England by Daniel Mytens.jpg
Ծնվել է՝ հունիսի 9, 1566
Ծննդավայր Էդինբուրգ[1]
Մահացել է՝ մարտի 27, 1625({{padleft:1625|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}}) (58 տարեկանում)
Վախճանի վայր Հերեֆորդշիր
Վեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Flag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
Անգլիայի թագավորություն
Նախորդ Մարի Ստյուարտ
Հաջորդող Չարլզ I Ստյուարտ
Տոհմ Ստյուարտներ
բանաստեղծ և գրող
Հայր Հենրի Ստյուարտ, լորդ Դամլի
Մայր Մարի Ստյուարտ
Երեխաներ Henry Frederick, Prince of Wales, Էլիզաբեթ Ստյուարտ, Margaret Stuart, Չարլզ I Ստյուարտ, Ռոբերտ Ստյուարտ, Մարիա Ստյուարտ և Sophia of England
Կրոնական հավատքներ անգլիկանություն
Ստորագրություն James I of England signature.svg

Հակոբ Ա (հունիսի 9, 1566, Էդինբուրգ[1] - մարտի 27, 1625, Հերեֆորդշիր), Անգլիայի թագավոր 1603 թվականից (1567 թվականից շոտլանդական թագավոր՝ Հակոբ VI անվամբ)։ Ստյուարտների դինաստիայից։ Շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտի որդին։ Գահ է բարձրացել Եղիսաբեթ Թյուդորի մահից հետո։ Վարել է բացարձակապետական քաղաքականություն (նրա հայացքներն արտացոլված են «Ազատ միապետությունների ճշմարիտ օրենքը» տրակտատում, 1598)։ Կրոնական անհանդուրժողություն է ցուցաբերել պուրիտանության նկատմամբ, մտցրել նոր հարկեր ու պարտադիր փոխառություններ, անկանոն հրավիրել պառլամենտները։ Մերձեցել է Անգլիայի ծովային և գաղութային առևտրի գլխավոր մրցակից կաթոլիկական Իսպանիայի հետ։ Հակոբ Ա-ի քաղաքականությունն ավելի է սրել հակասությունները զարգացող բուրժուազիայի ու նոր ազնվականության և բացարձակապետության միջև։ Կ. Մարքսը Հակոբ Ա-ի կառավարման ժամանակաշրջանը բնութագրել է որպես 17-րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխության «նախաբան»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Яков I, Яков I // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 66 CC-BY-SA-icon-80x15.png