Էդինբուրգյան դղյակ
Էդինբուրգյան դղյակ անգլ.՝ Edinburgh Castle | |
---|---|
Տեսակ | դղյակ, թանգարան, հնագիտական հուշարձան և տեսարժանություն |
Տեղագրություն | Էդինբուրգ |
Վարչական միավոր | Էդինբուրգ և Էդինբուրգ[1] |
Երկիր | Շոտլանդիա |
Ընթացիկ սեփականատեր | Շոտլանդիայի կառավարություն |
Վերահսկվում է | Պատմական Շոտլանդիա |
Կայք | edinburghcastle.scot |
![]() | |
![]() | |
Edinburgh Castle Վիքիպահեստում |
Էդինբուրգյան դղյակ (անգլ.՝ Edinburgh Castle), հին ամրոց ժայռի վրա (Castle Rock (Edinburgh)), Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենտրոնում: Մինչև վերջերս գտնվում էր Բրիտանիայի պաշտպանության նախարարության տիրապետության տակ: Դղյակը բաց է այցելությունների համար և հանդիսանում է Էդինբուրգի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:
Դեպի դղյակ տանում է Հին Էդինբուրգի գլխավոր փողոցը, այսպես կոչված «Թագավորական մղոնը», որի մյուս ծայրում գտնվում է Հոլիռուդյան պալատը:
Դղյակը գտնվում է հանգած հրաբխի տեղում, Castle Rock (Edinburgh) ժայռի կատարին, հրաբուխը ակտիվ է եղել մոտ 350 միլիոն տարի առաջ: Ժայռի գագաթը բնակեցվել է ուշ բրոնզե դարից, մոտ մ.թ.ա. 800 տարի առաջ: Այսպես կոչված Դին Էյդին (Din Eidyn) ամրոցի կամ Էյդինի ամրոցի (Stronghold of Eidyn) մասին առաջին հիշատակումները տրվում են մոտ մ.թ. 600 թվականին վալլիացիների դյուցազներգության մեջ: Դղյակի գոյության մասին առաջին որոշակի ցուցումները կապված են Շոտլանդիայի թագավոր Դավիթ Առաջինի գահակալության հետ, որը 1139 թվականից սկսած դղյակում հրավիրում էր գիտական և եկեղեցական ծառայողների հավաքներ:
Իր ամբողջ պատմության ընթացքում դղյակը «բանալի» է հանդիսացել դեպի Շոտլանդիա: Կառուցված լինելով վաղ միջնադարում` դղյակը վերակառուցվել է 17-րդ դարի սկզբին, և պաշտպանության համար կարող էր օգտագործվել բերդային հրետանին: Դղյակը անառիկ ամրոցի տպավորություն է թողնում: Երեք կողմից այն պաշտպանվում է ուղղաբերձ ապառաժներով, իսկ դղյակի մուտքը սահմանափակվում է չորրորդ` արևելյան կողմից ուղղաձիգ ճանապարհով: Ճանապարհին կարելի է մոտենալ միայն երկար և դատարկ էսպլանադայի միջով, այն մի տարածք է, որը դղյակից կարող էր լիովին գնդակոծվել: Այնտեղ ամեն տարի անց է կացվում թագավորական զինվորական նվագախմբերի շքերթը:
Դղյակի տարածքում է գտնվում Էդինբուրգի (կարելի է ասել Շոտլանդիայի) ամենահին կառույցը` Սուրբ Մարգարիտայի կապելլան, որն անվանել են Շոտլանդիայի թագուհու անունով, իսկ իրականում 12-րդ դարում կառուցել է նրա տղան` Շոտլանդիայի թագավոր Դավիթը: Էդինբուրգյան դղյակում է պահվում «Stone of Scone» քարը և Շոտլանդիայի թագը:
Միլս-մաուն մարտկոցի վրա տեղադրված է այսպես կոչված «Ժամային թնդանոթը» (անգլ.՝ One O'Clock Gun)` հրետանային զենք պատի վրա, որից ամեն օր, բացի կիրակի, Ավագ հինգշաբթի և Սուրբ Ծննդյան օրերից, ուղիղ ժամը մեկին (ցերեկ) կրակոց է տրվում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tabraham, Chris Edinburgh Castle: Prisons of War. — Historic Scotland, 2004. — 64 с. — ISBN 1-903570-99-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամրոցի պաշտոնական կայքը Archived 2015-09-02 at the Wayback Machine.
- Հոդված ամրոցի մասին Undiscoveredscotland.co.uk կայքում
- Էդինբուրգյան դղյակի կառուցման պատմություն(ռուս.)