Կիրակի
Արտաքին տեսք
Կիրակի, շաբաթվա օր, գրաբարում կոչում էին նաև միաշաբաթ։ Միաշաբաթ նշանակում է շաբաթվա առաջին օր, երկուշաբթի՝ երկրորդ օր և այլն։ Երբ տարածվում է քրիստոնեությունը, ապա Քրիստոսի ավանդական հարություն առնելու կապակցությամբ, միաշաբաթը վերանվանվել է կիրակի։ Հունարեն «կիրակի» (հունարեն՝ Κυριακή) բառացի նշանակում է տերունական, Տիրոջ օր։ Եվ որպեսզի հրեաների հանգստի օրվա հետ չհամընկնի, որոշվում է հանգստի օրը շաբաթից տեղափոխել կիրակի օրը։ Այն ընդունվեց 321 թվականին, Կոնստանդիանոս Մեծի հրովարտակով,[1] երբ նա դեռ հեթանոս էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կոնստանտին կայսրը հռչակեց կիրակին հանգստի օր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
| Շաբաթվա օրեր |
|---|
|
Երկուշաբթի • Երեքշաբթի • Չորեքշաբթի • Հինգշաբթի • Ուրբաթ • Շաբաթ • Կիրակի |
| Ընթերցե՛ք «կիրակի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրակի» հոդվածին։ |
| ||||||||||
