Տեսարժանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երթևեկության նշան «Տեսարժանություն»

Տեսարժանություն, վայր, առարկա կամ օբյեկտ, որն արժանի է հատուկ ուշադրության և ինչ-որ բանով հայտնի է կամ հրաշալի, օրինակ, պատմական ժառանգություն կամ մշակութային արժեք է հանդիսանում:

Օրինակներ. պատմական իրադարձությունների վայրեր, կենդանաբանական այգիներ, հուշարձաններ, թանգարաններ և պատկերասրահներ, բուսաբանական այգիներ, շենքեր և շինություններ, ամրոցներ, գրադարաններ, նախկինում բերդեր, երկնաքերեր, կամուրջներ, ազգային պարկեր և արգելանոցներ, անտառներ, այգիներ, դիմակահանդեսներ և տոնավաճառներ, մշակութային իրադարձություններ և այլն: Շատ տեսարժանություններ նաև կողմնորոշիչ վայր են հանդիսանում:

Տեսարժան կարող են լինել նաև տարօրինակ և անբացատրելի երևույթների վայրերը, օրինակ Շոտլանդիայի Լոխ-Նեսս լիճը (շնորհիվ Լոխ-Նեսսի հրեշի) կամ ԱՄՆ-ում ՉԹՕ-ի ենթադրյալ վթարի վայրը, որը գտնվում է Ռոզուելից ոչ հեռու: Ուրվականների, տեսիլքների հայտնվելու ենթադրյալ վայրերը նույնպես տեսարժան են համարվում:

Որոշակի էթնիկ խմբի ապրելու վայրերը նույնպես կարող են տեսարժան լինել (օրինակ, հնդկական բնակատեղերը կամ որոշ քաղաքների չինական թաղամասերը):

Տեսարժանությունը ոչ միայն պատմության կամ արվեստի հուշարձան է, այլև հանրային օգտագործման առարկա, ապրանք` ստեղծված հանրային մշակույթի կողմից նոր տիպի սպառողի հարցերի բավարարման համար: Տեսարժանության սահմանները ներառում են մի շարք գործողություններ. հուշարձանի փոխադրում արվեստի դաշտից հանրային մշակույթի դաշտ, պարզեցումը, երբեմն նաև մտքերի, արժեքների, նշանակությունների խեղաթյուրումը և հանրային օգտագործման կազմակերպումը, անհետաքրքիր ընկալման ոլորտից փոխադրումը հեղինակային օգտագործման ոլորտ[1]:

Տեսարժանությունը ապրում է ոչ թե արվեստի պատմության մեջ, տարբեր նեղ մասնագիտական ոլորտներում, այլև հանրային մշակույթում: Ինչքան օբյեկտը ներառվում է հանրային մշակույթի մեջ և հեռանում մասնագիտական ոլորտից, այնքան այն հայտնի է դառնում, հանրաճանաչ է և ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկի համար[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյֆելյան աշտարակ, տեսարժան վայր, որը տարեկան իր շուրջն է հավաքում մոտ 7 միլիոն զբոսաշրջիկի

«Տեսարժանություն» հասկացությունը մշակվել է Ջոն Մյուրրերի կողմից ուղեցույցների համար, որոնք սկսվեցին արտադրվել 1836 թվականին Լոնդոնում, իր տպարանում[3] որպես տուրիզմի ոլորտում կատարյալ նախագծման մաս: Մյուրրերը ենթադրում էր, որ իր ուղեցույցները պետք է ոչ միայն օգնեն զբոսաշրջիկներին արագ և հեշտ տեղ հասնելու, այլև հնարավորություն տան «պոետիկ հաճույք» ստանալ տեսարժանությունը դիտելիս[4]: Մյուրրերի գաղափարներն օգտագործվեցին նաև Կառլ Բեդեկերի հրատարակության կողմից[5]: Այս ուղեցույցների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ տեղեկությունը ներկայացվում էր որպես օբյեկտիվ փաստերի և սուբյեկտիվ տպավորությունների հավաքածու[5]: Տեսարժանությունները համակարգված էին աստղային համակարգով, որի հիմքի համար վերցված էր բացականչական նշանի համակարգը, որի ուղեցույցը Ֆրանսիայով Մյուրրերը հրատարակել է 1824 թվականին: Այս համակարգով զբոսաշրջիկները իրենք պետք է ինքնուրույն, իրենց հնարավորությունների, հետաքրքրությունների սահմանում պլանավորեն իրենց ուղեգիծը և նպատակները:

Տեսարժանության նշան[խմբագրել | խմբագրել կոդը]

⌘ նշանը օգտագործվում է որպես տեսարժանության նշան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բելառուսիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեյցարիան: Նշանի գաղափարը վերագրվում է դիզայներ Սյուզան Կարեին[6] Յունիկոդ համակարգում սիմվոլը նշանակում է «տեսարժան վայրի գտնվելու տեղ» («Place of Interest Sign»).[7]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ընդունվեց Վենետիկի հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանոււթյան հարցերի վերաբերյալ փաստաթուղթը: 1965 թվականից գոյություն ունի հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ: 1983 թվականին այդ խորհրդի առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կենտրոնը ապրիլի 18-ը հայտարարեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր[8]: Այս տոնի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рцинская И.И. Путеводитель как инструмент конструирования региональных достопримечательностей (вторая половина XIX – начало ХХ в.) (русский) // Вестник Московского университета. Серия 19. Лингвистика и межкультурная коммуникация.. — 2011. — № 1. — С. 74-93.
  2. Руцинская И.И. Путеводитель как инструмент конструирования региональных достопримечательностей (вторая половина XIX – начало ХХ в.). Визуальные задачи восприятия (русский) // Вестник Московского университета. Серия 19. Лингвистика и межкультурная коммуникация. — 2011. — № 2. — С. 53-64.
  3. Rudy Koshar (July 1998)։ «'What Ought to Be Seen': Tourists' Guidebooks and National Identities in Modern Germany and Europe»։ Journal of Contemporary History 33 
  4. James Buzard (Autumn 1991)։ «The Uses of Romanticism: Byron and the Victorian Continental Tour»։ Victorian Studies 35 
  5. 5,0 5,1 James Buzzard. «The Grand Tour and after (1660—1840)» in The Cambridge Companion to Travel Writing (2002), pp. 48-50.
  6. «Swedish Campground»։ Folklore.org 
  7. «Indices»։ Unicode, Inc. 
  8. Сайт ИКОМОС.