Դիմակ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմակ

«Դիմակ», կիսամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել է 1862 թվականին (7 համար) Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Կարապետ Տետեյան։

Անդրադարձել է եվրոպական երկրների հետ առևտրական կապեր ունեցող զմյուռնահայ վաճառականների գործունեությանը, տպագրել է թարգմանություններ եվրոպական գրականությունից, ակնարկներ արևմտահայ կյանքի, կրթալուսավորական ընկերությունների մասին, անդրադարձել է աշխարհաբարի մշակման հարցերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։