Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվԱպրիլի 18
Հաստատված1983
Կայք18april.icomos.org(ֆր.)

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ Editing International Day For Monuments and Sites, իսպ.՝ Día Internacional de los Monumentos y Sitios), ապրիլի 18-ին նշվող ամենամյա տոն[1]։ Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար[3]։

Տարեկան թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա[4], ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։

  • 2013 թվականը ԻԿՕՄՕՍ-ն առաջարկով ապրիլի 18-ը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ ժառանգության այն բոլոր տեսակներին, որոնք առնչվում են կրթությանը[5]։
  • 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին՝ մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին[4]։
  • 2015 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում անց են կացվել «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով[6]։
  • 2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո[7]։
  • 2017 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն Հայաստանում անց են կացվել «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո[8]։
  • 2019 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ները Հայաստանում անց են կացվել «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո[9][10]։
  • 2021 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորագիրը եղել է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»[11][12]։
  • 2022 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա օրվա խորհուրդ է առաջադրվել «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանը նշում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը»։ hetq.am։ Վերցված է 18 Ապրիլ 2020 
  2. Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդի կայք
  3. ՅՈԻՆԵՍԿՕ-ի կայքում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա մասին
  4. 4,0 4,1 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է https://armenpress.am/arm/news/887114.html Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 
  5. «Հուշարձանների միջազգային օրը 2013թ.՝ «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո»։ CIVILNET (hy-AM)։ 2013-04-18։ Վերցված է 2022-04-18 
  6. «Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է»։ artsakhpress.am։ Վերցված է 2022-04-18 
  7. «ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է»։ cultural.am (armenian)։ Վերցված է 2022-04-18 
  8. «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2022-04-18 
  9. «ORER.eu - Զինծառայողները մասնակցեցին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումներին»։ orer.eu։ Վերցված է 2022-04-18 
  10. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
  11. «Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից․ Արա Խզմալյան»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2022-04-18 
  12. ««Պահպանելով հայկական մշակութային ժառանգությունն ու ավանդույթները. Տեղի ունեցավ Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը»։ operativ.am։ Վերցված է 2022-04-18 
  13. ԿԳՄՍՆ ՀՀ։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ»։ ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն)։ Վերցված է 2022-04-18