Jump to content

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ
Изображение логотипа
Տեսակմասնագիտական միություն, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, հասարակական կազմակերպություն և accredited NGO for intangible cultural heritage?
Երկիր Ֆրանսիա[1]
ՀապավումICOMOS[1]
ՆախորդողInternational Museums Office?
Հիմնադրված1965
Գլխադասային գրասենյակՇարանտոն լը Պոն
Կայքicomos.org(անգլ.) և icomos.org/fr(ֆր.)

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՈՍ) (անգլ.՝ International Council on Monuments and Sites, ֆր.՝ Conseil international des monuments et des sites), միջազգային կազմակերպություն, որի գործունեությունը նվիրված է ամբողջ աշխարհով մշակութա-պատմական վայրերի պահպանմանը։ Կազմակերպությունը հիմնադրված է եղել 1965 թվականին Վենետիկյան խարտիայի ընդունումից հետո։ Խորհուրդը օբյեկտների գնահատում է կատարում, որոնք նախատեսված ՄԱԿՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ մտնել։

ԻԿՕՄՕՍ-ի նախորդն էր մինչև 1931 թվականը Մշակույթի հուշարձանների վերանորոգման հարցերով Աթենքյան կոնֆերանսը, որը ստեղծել էր Թանգարանների միջազգային խորհուրդը։ Աթենքյան խարտիան առաջին անգամ օգտագործել էր «համաշխարհային ժառանգություն» տերմինը։ 1964 թվականի պատմական հուշարձանների պահպանման ճարտարապետների և մասնագետների Երկրորդ Կոնգրեսը, որը տեղի է ունեցել Վենետիկում, 13 բանաձև ընդունել էր։ Առաջին բանաձևի շրջանակներում, որը ավելի հայտնի է որպես Վենետիկյան խարտիա, վավերացվել էր Հուշարձանների և պատմական վայրերի պահպանման և վերանորոգման միջազգային խարտիան, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիս առաջադրած երկրորդ բանաձևի շրջանակներում ստեղծված է եղել հենց ԻԿՕՄՕՍ-ը, որի գլխավոր նպատակն է դարձել Վենետիկյան խարտիայի դոկտրինի իրականացումը։

Այժմ ԻԿՕՄՕՍ-ի ունի ավելի քան 7500 անդամ։ Խորհրդի համարյա ամեն անդամը որակավորում ունի մշակութային ժառանգության պահպանման որոլտում՝ ճարտարապետությունում, լանդշաֆտային դիզայնում, հնագիտությունում, քաղաքաշինությունում, ինժեներիայում, մշակութային ժառանգության վարչարարությունում, արվեստագիտությունում և այլն։ Խորհրդի շտաբակայանը գտնվում է Փարիզում։ Միջազգային կազմակերպության ներկայացուցչության շտաբակայանը գտնվում է Լոնդոնում։

Ազգային կոմիտեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կոմիտեները ԻԿՕՄՕՍԻ ներկայացուցչական կազմակերպույթյունների ցանց է, որոնք ստեղծված են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներում։ Կոմիտեները ընդգրկում են իրենց մեջ կազմակերպությունների և առանձին անձանց ինֆորմացիայի հավաքման և գնահատման համար։ Այժմ կա ավելի քան 110 Ազգային կոմիտեներ։ Ամեն կոմիտեն իրավունք ունի մշակել սեփական ծրագիրը և նոր անդամի ընդունման կանոնակարգը, բայց ամենը կատարվում է համաձայն ԻԿՕՄՕՍ Միջազգային կազմակերպության կանոնադրության ոգուն։

Երկրներ, որտեղ կա կազմակերպության Ազգային Կոմիտեն՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կոմիտեների կայքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ» հոդվածին։