Գաբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբոն
République gabonaise
Գաբոնի դրոշ Զինանշան
Flag of Gabon.svg
Coat of arms of Gabon.svg
Gabon (orthographic projection).svg
Կարգավիճակ երկիր, ինքնիշխան պետություն և պետություն
Ներառում է Estuaire Province, Haut-Ogooué Province, Moyen-Ogooué Province, Ngounié Province, Nyanga Province, Ogooué-Ivindo Province, Ogooué-Lolo Province, Ogooué-Maritime Province և Woleu-Ntem Province
Պետական լեզու ֆրանսերեն[1]
Մայրաքաղաք Լիբրևիլ
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմին Գաբոնի խորհրդարան
Երկրի ղեկավար Ali Bongo Ondimba
Կառավարության ղեկավար Emmanuel Issoze-Ngondet
Մակերես 267.668 կմ²
Ազգաբնակչություն 1 671 711 մարդ (2013)[2]
Խտություն 6,1 մարդ/կմ²
Հիմն La Concorde
Կարգախոս Union, Travail, Justice, Union, Work, Justice և Единство, труд и справедливост
Հիմնադրված է 1960 թ.
Արժույթ Central African CFA franc
Ժամային գոտի UTC+1 և West Africa Time
Հեռախոսային կոդ +241
Ինտերնետ-դոմեն .ga
Կոորդինատներ: 0° հվ. լ. 11° ավ. ե. / 0° հս․. լ. 11° ավ. ե. / 0; 11
legabon.org

Գաբոն (ֆր.՝ Gabon [ɡaˈbõ]), գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները։ Դեպի արևելք և հարավ այն սահմանակից է Կոնգոյի Հանրապետությանը (սահմանի երկարությունը 1903 կմ է), հյուսիսում սահմանակից է Կամերունին (298 կմ) հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հասարակածային Գվինեաին (350 կմ)[3], իսկ արևմուտքում սահմանակցում է Ատլանտիկ օվկիանոսի ջրերին։ Ընդհանուր երկարությունը սահմանի 2551 կմ է, իսկ ջրափնյա գծի երկարությունը 885 կմ։ Ջրափնյա գիծը երկու մասի է բաժանում Լոպես հրվանդանը։ Հարավային ափին կան ուղիղ, հարթ, ծանծաղ ճահիճներ։ Հրվանդանից հյուսիս ջրափնյա գիծն ավելի խիստ կտրտված է։ Գաբոնի ընդհանուր մակերեսը 267․667 կիլոմետր քառակուսի է։ Դրանից ջրային մակերեսն է 10․000 քառակուսի կիլոմետր (3,7 %), իսկ ցամաքինը՝ 257․667 քառակուսի կիլոմետր է[3]։

Բնական պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնը գտնվում է հասարակածային գոտում։ Պայմանավորված է տաք և խոնավ կլիմայով, մոտ 80% -ը տարածքում օկուպացված է խիտ մշտադալար անտառներով։ Ռելիեֆը բարձրանում է դեպի արևմուտք, որտեղ ճահճային ափամերձ դաշտավայրերի լայնությունը 30-200 կմ է և դեպի արևելք, որտեղ սարահարթերը և լեռնաշղթաները ավելանում են։

Ռելիեֆը, երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնի տարածքը բաժանված է չորս ֆիզիկաշխարհագրական տարածաշրջանի: Գաբոնի ներքին մասը զբաղեցնում են անտառները և Հարավգվինեական բարձրավանդակը։ Մեծագույն բարձունքները հասնում են Շայու լեռան մոտ 1580 մետր բարձրության վրա։ Այստեղ առկան են մանգանի և ոսկու հանքավայրերը:

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման տաք և խոնավ է, ինչպես նաև անցումային: Ամսական միջին ջերմաստիճանը 22 °C-ից 24 °C- ի է հասնում, հունիս-հուլիս ամիսներին ջերմաստիճանը հասնում է 25-ից °C մինչև 27 °C-ի, իսկ հարավ-արևելքում ապրիլ ամիսին եղանակը գերազանցում է 32 °C-ը: Միջինում տեղուների քանակը հասնում է 1500-2000 միլիմետր, իսկ մեկ տարվա ընթացքում ջրափնյա գծի տեղումների քանակը հասնում է մինչև 2500-4000 միլիմետրի:

Ներքին ջրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնի գետային ցանցը շատ խիտ է և հարուստ: Գլխավոր գետը Օգովն է: Նրա ավազանին պատկանում է երկրի տարածքի զգալի մասը: Առավել խոշոր վտակներից է Իվիդնոն և Նգունիեն: Ափամերձ գետերից են Նյանգան և Կոմոն: Գետերը ջրով լի են ամբողջ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հիդրոԷներգետիկայի ներուժը հասնում է 48 միլիարդ կիլոմետր ժամի:

Հողը և բուսականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնի մոտ 80 %-ը ծածկված է խիտ խոնավ մշտադալար և անցողիկ մշտադալար արևադարձային անտառներով, իսկ անտառները ծածկված են կարմիր-դեղին հողով: Անտառում կա բազմաթիվ ծառեր, կարմիր և դեղին փայտ, սև սանդալ, որոնք ունեն արժեքավոր նշանակություն: Ի տարբերություն մյուս մասի հարավում և հարավարևելյան մասում անտառների մեծ մասը կրճատվել է և փոխարինվել խոտի բարձր սավանաններով: Ափին աճում է նաև մագլենի անտառները:

Կենդանական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իրենց տեսակային կազմի բնորոշ է Արևմտյան Աֆրիկայի ենթաշրջանի Եթովպիայի տարածաշրջանին: Խոշոր կենդանիներից հայտնաբերվել են փղեր, տարբեր տեսակի այծքաղներ, գիշատիչ ընձառյուծներ, բորենիներ: Տարածված են կապիկները այդ թվում ՝ գորիլաները և շիմպազեները: Գետերում բնակվում են նաև գետաձիեր և կոկորդիլոսներ: Կա շատ թռչուններ, ինչպես նաև թունավոր օձեր: Տարածված են շատ միջատներ, որոնցից ամենավտանգավորը ցեցե ճանճն է:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2 // Constitution of Gabon
  2. World Bank databaseWorld Bank.
  3. 3,0 3,1 «Всемирная География › Африка › Габон» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին։ Վերցված է 11 марта 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]