Գետաձիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետաձիեր
Գետաձիեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուներ
Կարգ Ոչ որոճողներ
Ընտանիք Հիպպոպոտամիդաե
Լատիներեն անվանում
Hippopotamidae
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 624917
NCBI 9831
EOL {{{1}}}


Գետաձիեր (լատ.՝ Hippopotamidae), ոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք, ընդգրկում է երկու սեռ, մեկական ընտանիք. Սովորական գետաձի և Թզուկ գետաձի։

Արտաքին հատկանիշներ[խմբագրել]

Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ։ Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ։ Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ։ Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն՝ 1,5 մ-4,5 մ բարձրություն՝ 1մ-1,5 մ քաշ՝ 160 կգ-4,5 տ։

Տարածվածությունը[խմբագրել]

Ապրում են արևադարձային անտառներում՝ ջրին մոտ, հոտերով։ Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում։ Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում։ Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում և Ասիայում։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը։

Սննդառությունը[խմբագրել]

Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով։[1]

Գետաձիերի բնաջնջված տեսակներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ