Նեանդերթալյան մարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նեանդերտալյան մարդից)
Նեանդերտալյան մարդ
Նենադերտալյան մարդ
Նեանդերտալյան մարդու կմախք
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ընտանիք Հոմինիդաե
Ցեղ Հոմո
Տեսակ Նեանդերտալյան մարդ
Լատիներեն անվանում
Homo neanderthalensis
Արեալ
պատկեր

  Նախկին տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}


Նեանդերտալյան մարդը Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչ, ապրել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի արևմտյան հատվածում։ Նրանք դասակարգված են կամ որպես ներկա մարդկանց ենթատեսակ (Հոմո Սափիենս Նեանդերտալենսիս) կամ որպես առանձին մարդկանց տեսակ (Հոմո Նեանդերտալենսիս[1]

Առաջին նախանեանդերտալյան հատկանիշները ի հայտ են եկել Եվրոպայում 350,000–600,000 տարի առաջ։[2] 130,000 տարի առաջ լրիվ նեանդերտալյան հատկանիշներն ի հայտ եկան։ Այս հատկանիշները անհետացան Ասիայում 50,000 տարի առաջ և Եվրոպայում 30,000 տարի առաջ, ոչ մի այլ անձնավարություններով, որոնք ունեին միայն նեանդերտալյան հատկանիշներ, և ովքեր համարվեին Հոմո Նեանդերտալենսիսի ներկայացուցիչ։[3]

Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ միախառնումը Հոմո Սափիենսի հետ (մարդաբանորեն ներկայիս մարդկանց հետ) տեղի է ունեցել մոտավորապես 80,000-50,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում, որի հետևանքն է այն, որ ներկայիս Եվրասիայի բնակիչների գենոտիպի 1–4%-ը ներդրվել է Նեանդերտալյան մարդկանց կողմից։[4]

Ամենաերիտասարդ նեանդերտալյան կմախքը՝ Հյաենա Դենը (Մեծ Բրիտանիա), 30,000 տարվա է, իսկ Վինիջայի (Խորվաթիա) նեանդերտալյան մնացորդները 32,000-33,000 տարվա հնություն ունեն։ 30,000 տարվանից ավելի փոքր տարիքով նեանդերտալյան կմախքներ չեն հայտնաբերվել; չնայած նեանդերտալցիների կողմից օգտագործված կրակի հետքերը, գտնված Ջիբրալթարում, ցույց են տալիս, որ նեանդերտալցիները գուցեև ողջ մնացած լինեին 24,000 տարի առաջ։ Կրոմանյոնյան մարդկանց կամ ժամանակակից մարդկանց մնացորդները 'Նեանդերտալյան հատկանիշներով' հայտնաբերվել են Լագար Վելհո վայրում (Պորտուգալիա). դրանք 24,500 տարվա են։[5]

Նեանդերտալյան քարե գործիքները հայտնաբերվել են այն վայրերում, որտեղ նեանդերտալյան կմախքներ չեն հայտնաբերվել։ Նրանց վերջին քարե գործիքները հայտնաբերվել են Գորհամի քարանձավում՝ Ջիբրալթարի հարավում։[6] Նեանդերտալյան մարդկանց ուղեղի չափսերը ժամանակակից մարդկանց ուղեղի չափսերին հավասար և նույնիսկ մեծ են եղել։ 2008 թ. գիտնականների մի խումբ, օգտագործելով նեանդերտալցիների ուղեղի երեք-դե պատկերները՝ ստացված Սիբիրում հայտնաբերված նեանդերտալցիների մնացորդներից, ցույց տվեցին, որ երեխա տարիքում նեանդերտալցիների ուղեղը համապատասխանել է ժամանակակից երեխաների ուղեղի չափսերին, իսկ հասուն տարիքում արդեն նեանդերտալցիների ուղեղի չափսերը գերազանցել են ժամանակակից մարդկանց ուղեղի չափսերին։[7] Միջինը, նեանդերտալյան մարդկանց հասակը հավասար է եղել ժամանակակից մարդկանց հասակին՝ մոտավորապես (տղամարդիկ) 165–168 սմ, նրանք ավելի մկանոտ էին։ Նրանք շատ ավելի ուժեղ էին Հոմո Սափիենս տեսակի ներկայացուցիչներից, հատկապես ձեռքերն ու ոտքերը ավելի մկանոտ էին։[8] Կանանց հասակը եղել է 152-156 սմ։[9]

2010 թ. ամերիկյան մի գիտնական նեանդերտալցու ատամների արանքում գտավ եփած բույսերի կտորներ, հերքելով այն կարծիքը, որ նեանդերտալյան մարդիկ եղել են միայն մսակեր։[10][11][12]

Անվանումը[խմբագրել]

Անունը ստացել է Նեանդերտալ հովտից, Դյուսելդոֆից 12 կմ արևելք, Գերմանիա։ Առաջին բրածոները հայտնաբերվել են Նեանդերտալում 1856 թ., Նեադերտալ 1-ը, որ հայտնի էր նաև որպես "Նեանդերտալյան գանգ", իսկ հետագայում գանգի շնորհիվ վերակառուցված արարածը "Նեանդերտալյան մարդ"։[13] Լատիներեն անվանումը Հոմո նեանդերտալենսիս, որը նշանակում է "Նեանդերտալյան մարդ", որի շնորհիվ էլ հետագայում ողջ տեսակին սկսեցին այդպես անվանել։ Իսկ արդեն Նեանդերտալյան մարդկանց ուղղակի "Նեանդերտալցիներ" անվանելու ավանդույթը ի հայտ եկավ 1920-ական թթ.։[14]

Դասակարգումը[խմբագրել]

Նեանդերտալյան տղամարդու առաջին վերակառուցումը, սխալ

Երկար ժամանակ գիտնականները վիճում էին նեանդերտալցիների դասակարգել որպես Հոմո նեանդերտալենսիս թե "Հոմո սափիենս նեանդերտալենսիս[15] Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ նեանդերտալցիները առանձին տեսակ են, այլ ոչ թե ենթատեսակ։[16]Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Պոլ Մելլարսն ասում է, որ "մշակութային միախառնման ոչ մի ապացույցներ գտնված չեն",[17] իսկ Միտոքոնդրիումային ԴՆԹի հետազոտությունները ցույց են տվել, որ նեանդերտալյան մարդը Հ. Սափիենսի ենթատեսակ չէ,[18] չնայած վերջերս կատարված գենոտիպի ուսումնասիրությունները այլ արդյունք են ցույց տվել։[4]

Նեանդերտալցիները և Հոմո Սափիենսը անցել են նույն էվոլուցիոն ուղին, երկուսն էլ առաջացել են շիմպանզեանման արարածից հինգից տասը միլիոն տարի առաջ։ Ինչպես Հոմո սափիենսը, այնպես էլ Նեանդերտալցիները ազգակից են Ավստրալոպիթեկին, Հոմո Հաբիլիսին, և Հոմո Էրգաստերին; սակայն հստակ ծագումն անհայտ է։ Հոմո սափիենսի և Նեանդերտալցու վերջին ընդհանուր նախահայրը Հոմո ռոդեզիենսի մոտ, հայտնաբերված Հյուսիսային Ռոդեզիայում, 1921 թ.։

Հոմո ռոդեզիենսիսը առաջացել է Աֆրիկայում 0.7-1 միլիոն տարի առաջ։ Հոմո ռոդեզիենսիսը հասել է Եվրոպա 800 հազար տարի առաջ, երբ այդ վայրերում արդեն ապրում էր Հոմո անտեսասսորը։ Սակայն այդ վայրերում 600,000 տարի առաջ արդեն ապրում էր Հոմո հեյդելբերգենսիս։

Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ[19] Հոմո ռոդեզիենսիսը և Հոմո հեիդելբերգենսիսը շարնակում էին միախառնվել, մինչև 350,000 տարի առաջ, երբ նրանք առանձնացան, և մոտավորապես 200,000 տարի առաջ Հոմո Հեյդելբերգենսիսը վերափոխվեց Հոմո Նեանդեռրտալենսիսի, դասական նեանդերտալյան մարդու։ Կարծիք կա, որ նեանդերտալյան սկզբնական պոպուլյացիան ավելի հեռու է ժամանակակից մարդուց, քան Հոմո հեյդելբերգենսիսը։ Չնայած վերջին հետազոտությունները մարդկային և նեանդերտալյան կայուն պոպուլյացիաների մասին, կասկածի տակ է դրել այդ կարծիքը։

Հայտնաբերումը[խմբագրել]

Այն վայրը, որտեղ առաջին անգամ հանքափորները գտան նեանդերտալցու բրածոները 19-րդ դարում
Նեանդերտալ հովիտ, Գերմանիա (Ներկայիս Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա վարչական շրջանը)

Նեանդերտալյան գանգերը առաջին անգամ գտնվել են Էնգիսում, Բելգիա (1829 թ.) Ֆիլիպ-Շարլ Շմերլինգի կողմից և Ջիբրալթարում (1848 թ.), մինչև Նեանդերտալ հովիտՆեանդերտալ հովտում 1856 թ. օգոստոսին գտնված նեանդերտալցու բրածոները, երեք տարի առաջ հրատարակվեց Չարլզ Դարվինի Տեսակների ծագման մասին գիրքը։[20]

Երբ առաջին անգամ հայտնաբերվեց նեանդերտալյան մարդու մնացորդները, աշխատողները, որոնք վերականգնում էին բրածոները, կարծում էին, որ դրանք պատկանում են արջի։ Նրանք հանձնեցին այն կենդանաբան Յոհան Կարլ Ֆուհլրոտին, ով էլ իր հերթին հանձնեց դրանք մարդաբան Հերման Շաաֆֆհաուսենին։ Նրանք միասին հայտարարեցին հայտնագործման մասին 1857 թ.։

Այդ հայտնագործությունը հիմք դրեց պալեոանթրոպոլոգիային։ Մինչ այսօր 400 Նեանդերտալյան բրածո է հայտնաբերվել։[21]

Ժամանակատախտակ[խմբագրել]

Գանգը, գտնված 1886 թ. Սպայ, Բելգիա-յում
Դիմային ոսկորը նեանդերտալյան երեխայի գտնված Լա Գարիգֆելա քարանձավում
Գանգը Լա Շապել օքս Սեյնթս քարանձավում
  • 1829։ Նեանդերտալյան գանգերը գտնված Էնգիսում, Բելգիա
  • 1848։ Նեանդերտալյան գանգը գտնված Ջիբրալթարում։ Այն ժամանակ կոչվում էր "հին մարդ"։
  • 1856։ Յոհան Կարլ Ֆուհլրոտը ճանաչեց ոսկորները և անվանեց "Նեանդերտալյան մարդ", գտնված Նեանդերտալում, հովիտ Մետմաննի մոտ, որը ներկայումս Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
  • 1880։ Նեանդերտալյան երեխայի կմախք, տարատեսակ գործիքներ և կենդանիների մնացորդներ հայտնաբերվեցին Շիպկա քարանձավում։
  • 1886։ Երկու, համարյա կատարյալ նեանդերտալյան տղամարդու և կնոջ կմախքներ հայտնաբերվեցին Սպայ, Բելգիա-յում։
  • 1908։ Համարյա կատարյալ նեանդերտալցու կմախք, գործիքներ և կենդանիների բրածոներ հայտնաբերվեցին։
  • 1925։ Ֆրանսիս Տուրվիլե-Պետրոսը գտավ 'Գալիլյան Մարդուն' կամ 'Գալիլյան Գանգը' Զուտիյեհ Քարանձավում, Վադի Ամուդ, Պաղեստին (ներկայումս Իսրայել)։
  • 1953–1957։ Ռալֆ Սոլեկին գտավ ինը նեանդերտալյան կմախք Շանիդար Քարանձավում հյուսիսային Իրաքում։
  • 1975։ Էրիկ Տրինկաուսն' ապացուցեց, որ նեանդերտալցիները քայլել են ժամանակակից մարդկանց նման։
  • 1987։ Որոշվեցին որոշ նեանդերտալցիների կմախքների տարիքից. Քեբարա քարանձավի կմախքը-60,000 տարի, Քաֆզեհի կմախքը-90,000 տարի։
  • 1997։ Մատիաս Կրինգզը առաջին անգամ բացահայտեց նեանդերտալցու միտոքոնդրիումային ԴՆԹ-ն (մտԴՆԹ), օգտագործելով Նեանդերտալ հովտից գտնված նեանդերտալյան բրածոները։[22]
  • 2000։ Մի շարք գիտնականներ ապակոդավորեցին նեանդերտալյան մարդու ԴՆԹ-ն Կովկասի Մեզմայկայա քարանձավի կմախքի շնորհիվ։ (29,000 տարվա վեղեմության)։[23]
  • 2005։ Սկսվեց նեանդերտալյան մարդու գենոտիպի ապակոդավորման գործընթացը։
  • 2009։ Նեանդերտալյան մարդու գենոտիպի ապակոդավորման գործընթացն ավարտվեց։[24]
  • 2010։ Նեանդերտալցու և ժամանակակից մարդկանց գենոտիպերի համեմատությունը ցույց տվեց, որ ժամանակակից ոչ աֆրիկյան մարդկանց գենոտիպի 1–4%-ը նեանդերտալյան է։[4]
  • 2010։ Նեանդերտալյան գործիքների հայտնաբերումը Հոմո սափիենսի ազդեցության ոլորտից դուրս, ցույց տվեց, որ նեանդերտալյան մարդիկ ավելի հմուտ էին, քան մինչ այդ ենթադրվում էր։ Ավելին այն ևս մեկ ապացույց էր այն բանի, որ նեանդերտալցիները Հոմո սափիենսի ենթատեսակ են։[25]

Ապրելավայրը և տարածվածությունը[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Նեանդերտալյան մարդու բրածոների տարածվածությունը 
Վայրերը, որտեղ գտնվել են նեանդերտալյան մարդու բրածոներ

Վաղ նեանդերտալցիներն ապրում էին վերջին սառցե դարաշրջանի ժամանակաշրջանում, և այդ պատճառով այդ ժամանակաշրջանի մարդկանց մասին քիչ բան է հայտնի։ Սկզբնական շրջանում նրանք տարածված էին հարավային, արևմտյան Եվրոպայում, մինչև Մեծ Բրիտանիայի հարավային ափերը,[26] կենտրոնական Եվրոպայում և Բալկանյան թերակղզիում,[27] Ուկրաինայում և արևմտյան Ռուսաստանում, ինչպես նաև Կովկասում, Զագրոսի լեռներում և Լիբանանում։

Նեանդերտալյան տղամարդու վերակազմություն Զագրոսի թանգարանում

Չնայած Աֆրիկայում չեն հայտնաբերվել նրանց բրածոներ, սակայն Աֆրիկային մոտ վայրերեում գտնվել են նրանց մնացորդները. Ջիբրալթարում և Լիբանանում։ Լիբանանում նեանդերտալյան մարդկանց բրածոների հետ միասին գտնվել են նաև Հոմո սափիենսի բրածոներ։ Կաթնասունների բրածոներից երևում է, որ այդ շրջանում ապրել են ցրտադիմացկուն արարածներ, հետևաբար նեանդերտալցիներն ավելի ցրտադիմացկուն են եղել, քան ժամանակակից մարդիկ, և դուրս են մղել նրան Մերձավոր Արևելքից համեմատաբար ցուրտ կլիմայի շնորհիվ։ Հոմո սափիենսն այն ժամանակ, միակ մարդու տեսակն է եղել Նեղոսի հովտում։ Ավելի ու ավելի տաքացման հետևանքով նեանդերտալցիները ավելի ու ավելի հյուսիս են նահանջել։[28] Ներկայումս սխալ է համարվում արևմտյան և կենտրոնական Եվրասիայից դուրս տարածքներում գտնված բրածոները վերագրել նեանդերտալյան մարդու։ Դասական նեանդերտալցիներն ապրել են հյուսիսային Գերմանիայից մինչև Իսրայել, Իսրայելից մինչև Իսպանիա,[29] Իտալիայում,[30] և Անգլիայից ու Պորտուգալիայից միչև Ուզբեկիստան։[31][32][33]

Անատոմիան[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Նեանդերտալյան մարդկանց անատոմիան 

Նեանդերտալցիներն ավելի մկանոտ էին, քան ժամանակակից մարդիկ։ Նեանդերտալցիները 12–14 սմ-ով ավելի կարճ էին, քան 21-րդ դարի մարդիկ։ Նեանդերտալյան տղամարդիկ 164-168 սմ էին, իսկ նեանդերտալյան կանայք 152–156 սմ։[34] 26 բրածոների հիման վրա 2010 թ. հայտնաբերվեց, որ նեանդերտալյան տղամարդիկ 77.6 կգ էին, իսկ կանայք 66.4 կգ։[35] 2007 թ. հետազոտությունների շնորհիվ պարզ դարձավ, որ նեանդերտալցիները գուցեև սպիտակ մաշկ ու կարմիր մազեր ունեցած լինեին[36][37] Գանգի չափսով (1400 - 1740 սմ խորանարդ) նրանք նույնիսկ գերազանցում էին ժամանակակից մարդկանց։ Նրանք տարբերվում էին համեմատաբար կարճ ձեռքերով և կարճ դնչով, ուղիղ և երկար քթով։ Երեխա նեանդերտալցիները արտաքինով նման էին մեծերին, նրանց սեռական հասունացումը վրա էր հասնում 8-10 տարեկանում։[38][39]. Կյանքի միջին տևողությունը 22,9 տարի էր։[40]. Ուղեղի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նրանք ընդունակ էին խոսել։ Նեանդերտալցիների մկանային զանգվածը 30-40 % ավելի մեծ էր քանԿրոմանյոնյան մարդունը, կմախքն ավելի ծանր։ Մեծ քիթը ավելի լավ էր տաքացնում սառն օդը, պակասեցնելով մրսածության հավանականությունը։[41]. Ավելի ծանր լինելու պատճառով, նրանց օրական էներգիական պահանջև 32 % ավելի էր, քան ներկայիս մարդկանցը, իսկ նրանց օրական պահանջարկը համեմատած կրոմանյոնյան մարդու հետ 100 - 350 կիլոկալորիայով ավելի մեծ էր։[42]. Իսկ քիմիական հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ամեն օր միս էին ուտում։[41]. Նեանդերտալցիների մոտ բացակայել են որոշ գենային շեղումներ - աուտիզմ, Այլցգեմեռի հիվանդություն, Դաունի համախտանիշը, շիզոֆրենիան[43] [44]

Գենոտիպը[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Նեանդերտալյան մարդու գենոտիպը 

Նեանդերտալյան մարդու միտոքնդրիումային ԴՆԹ-ն ենթարկվել է բազմաթիվ հետազոտությունների, սակայն այն չի կարող ապացույց հանդիսանալ նեանդերտալյան և կրոմանյոնյան մարդկանց խաչասերման մասին։

1997 թ. գենետիկները կարողացան ԴՆԹ-ի կարճ շղթա ապակոդավորել 30,000-ամյա նեանդերտալյան մարդու մնացորդներից։[45] 2006 թ. հուլիսին Մաքս Պլանկի անվան Էվոլյուցիոն Անթրոպոլոգիայի ինստիտուտը հայտարարեց, որ նրանք երկու տարուց կապակոդավորեն նեանդերտալցու գենոտիպը։ Սպասվում էր, որ այն կունենա ժամանակակից մարդկանց գենոտիպի չափսը, երեք-միլիարդ զույգ, և կկիսի ժամանակակից մարդկանց գեների մեծ մասը։[46] 1980 թ. Վինդիջայի քարանձավից, Խորվաթիա գտած նեանդերտալցու 38,000-ամյա մնացորդների հետազոտությունները ցույց տվեցին, որ Հոմո նեանդերտալենսիսը կիսում է Հոմո սափիենսի ԴՆԹ-ի 99.5%։ Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ Հոմո սափիենսն ու նեանդերտալցիներն ունեցել են ընդհանուր նախահայր 500,000 տարի առաջ։ Իսկ մի այլ հետազոտություն ցույց է տվել, որ Հոմո սափիենսն ու նեանդերտալցիները առանձնացել են[47] 516,000-400,000 տարի առաջ։[48] Իսկ 2007 թ. հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք առանձնացել են 800,000 տարի առաջ։[49]

Վերջերս պարզվել է, որ ժամանակակից մարդիկ և նեանդերտալցիները կիսել են ԴՆԹ-ի 99.5%-99.9%։[50][51]

2006 թ. նոյեմբերի 16-ին հրատարակվեց մի հոդված, որտեղ ասվում էր, որ նեանդերտալցիներն ու հին մարդիկ չեն խաչասերվել։[52] Շուտով նաև հաշվարկվեց, որ նեանդերտալցիներն ու Հոմո սափիենսը ունեցել են ընդհանուր նախահայր 353,000 տարի առաջ և առանձնացել են 188,000 տարի առաջ։[53]

Կարծիք կա, որ "Նեանդերտալցիների խմբերն ավելի փոքր են եղել կրոմանյոնյան մարդկանց խմբերից, որ պայմանավորված է եղել նրանց համեմատաբար ավելի մեծ երկարակեցությամբ:"[54][55][56]

2010 մայիսի հետազոտությունները ցույց տվեցին խաչասերման հավանականություն։[4]

Նեանդերտալցիների և ժամանակակից մարդկանց տարբերվող գեներն են.ՌՊՏՆ, ՍՊԱԳ17, ԿԱՆ15, ՏՏՖ1 և ՊՍԴ16.

Ոչնչացման թեորիաներ[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Նեանդերտալյան մարդու ոչնչացման թեորիաները 

Ըստ բրածոների նեանդերտալցիներն անհետացել են 25,000 տարի առաջ։ Սակայն նրանց գործիքների հետքենը գտնվել են Ջիբրալթարում, որոնք ունեն 30,000-24,500 տարվա վաղեմություն։ Ոչնչացման հնարավոր զարգացումները։

  1. Նեանդերտալցիներն առանձին տեսակ էին և (կլիմայի փոփոխության և Հոմո սափիենսի հետ մրցակցության պատճառով) փոխարինվեցին Հ. սափիենսով։[57][58][59]
  2. Նեանդերտալցիները մարդու ենթատեսակ էին և ոչնչացան խաչասերման պատճառով կրոմանյոնյան մարդու հետ։ (Նեանդերտալցիների խաչասերման թեորիան).
  3. Գերհզոր հրաբուխի երկու ժայթքումները գուցեև ոչնչացման պատճառ դարձած լինեին։ Հրաբուխի հետքերը գտնվել են Կովկասյան լեռներից գտնված բրածոներից։[60][61] Այդ բրածոն 29,000 տարեկան է և համարվում է վերջին նեանդերտալցիներից մեկը։[62]
Ժամանակակից մարդկանց ներխուժումը Եվրոպա 1600 սերունդ առաջ: Նեանդերտալցիների տարածվածությունը ներկայացված է բաց գորշ գույնով:[63]

Կլիմայի փոփոխությունը[խմբագրել]

Մոտ 55,000 տարի առաջ կլիման ծայրահեղ ցրտից անցնում էր միջին ցրտի և հակառակը։ Նեանդերտալցիներն ավելի լավ էին հարմարված ցրտին, քան կրոմանյոնյան մարդիկ։ Սակայն կլիմայի փոփոխության պատճառով բույսերն ու կենդանիները սկսեցին փոխվել և նեանդերտալցիները չկարողացան հարմարվել այդ նոր փոփոխություններին։ Նեանդերտալցիների դարանակալելու տեխնիկան արդեն չէր գործում, քանի որ դաշտերը փոխարինվում էին անտառներով։ Շատ նեանդերտալցինեը մահացան այս փոփոխությունների պատճառով 30,000 տարի առաջ։[64]

Նեանդերտալցիներին ավելի շատ սնունդ էր անհրաժեշտ օրվա ընթացքում։ Նրանց օրական էներգիական պահանջները 100-350 կալորիայով ավելի շատ էր, քան կրոմանյոնյան մարդունը։[65] Երբ սննդի սղություն առաջացավ այդ գործոնը առավելություն տվեց կրոմանյոնյան մարդուն։[64]

Համատեղումը Հ. սափիենսի հետ[խմբագրել]

Ներկայումս ամենահին եվրոպական Հոմո սափիենսի բրածոները գտնվել են հարավարևմտյան Ռումինիայում, որը 34,000–36,000 տարվա վաղեմություն ունի։[66][67]

Նեանդերտալյան և Հոմո սափիենսի մշակույթների փոխազդեցությունը 50,000-30,000 տարի առաջ մինչ հիմա վիճաբանվում է։[68][68] Էլբա գետի ափի մոտ գտնված մարդկային 36,000-ամյա բրածոները, նեանդերտալցիների և Հոմո սափիենսի հնարավոր խաչասերման ապացույց կարող է հանդիսանալ։[69]

Խաչասերման թեորիան[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Նեանդերտալցիների խաչասերման թեորիան 

Ըստ մի այլ թեորիայի, նեանդերտալցիները խաչասերվել են կրոմանյոնյան մարդկանց հետ։[70] Գոյություն ունեն մի քանի բրածոներ, որոնք կարող են ծառայել, որպես այդ թեորիայի ապացույց, օրինակ "Լագար Վելհոյի երեխայի կմախքը", որն ունի 24,000 տարվա վաղեմություն։[71][72]

1-4 տոկոսը եվրոպացիների և Ասիացիների (ֆրանսիացիներ, չինացիներ և պապուասներ) ԴՆԹ-ի նեանդերտալյան ԴՆԹ-ն է։[73] Պատճառն անհայտ է։ Իհարկե ըստ այս տեսակետի այն խաչասերման պատճառով է, սակայն վերջնական ապացուցել անհնար է։

Մշակույթ[խմբագրել]

Մշակված քար սուր ծայրով

Նեանդերտալցիներն ունեին տարբեր քարե գործիքներ և զենքեր։[74] Ունեցել են նաև նիզակներ, որոնցով սպանել են սառցե դարաշրջանի հսկա կաթնասուններին։ Դրա մասին է վկայում նրանց աջ ձեռքի զարգացած մկանը։ 2003 թ. գտնվեց 10 սմ երկարությամբ քարե արձանիկ, որի վրա պատկերված է մարդու դեմք, այն 35 հազար տարվա վաղեմություն ունի։ Այս գտածոն վկայում է, որ նեանդերտալցիներն ունեցել են գաղափար արվեստի մասին։[75] Նեանդերտալցիներն ունեցել են նաև թաղման արարողություններ։ Օրինակ Իրաքում գտնված 40-ամյա նեանդերտալյան տղամարդու շրջակայքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծաղկե փոշի, այն վկայում է, որ նեանդերտալցիները պսակներ են դրել մահացածի մարմնի մոտ։ Սակայն նրանք նաև կերել են իրենց մահացած ցեղակիցներին - 300 կմախքներից ամբողջությամբ պահպանվել է միայն 12-ը։ Հետաքրքիր է, որ նեանդերտալցիների մոտ եղել են անհատներ, ովքեր զբաղվել են կոտրված վերջավորությունների բուժմամբ։ Օրինակ 36 նեանդերտալցիների մոտ, ովքեր ունեցել են կոտրվածքներ, միայն տասնմեկի մոտ է կոտրվածքների բուժումը համարվել ոչ բավարար։ Այս ցույց է տալիս, որ կոտրվածքների 70 % բուժվել է։ Որոշ գտածոներ ցույց են տալիս, որ նեանդերտալցիները խնամել են վիրավորներին և ծերերին։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Tattersall I, Schwartz JH (June 1999). «Hominids and hybrids: the place of Neanderthals in human evolution». Proceedings of the National Academy of Sciences 96 (13): 7117–9. doi:10.1073/pnas.96.13.7117. PMID 10377375. PMC 33580. http://www.pnas.org/cgi/pmidlookup?view=long&pmid=10377375։ Վերցված է 17 May 2009. 
  2. J. L. Bischoff et al. (2003). «The Sima de los Huesos Hominids Date to Beyond U/Th Equilibrium (>350 kyr) and Perhaps to 400–500 kyr: New Radiometric Dates». J. Archaeol. Sci. 30 (30): 275. doi:10.1006/jasc.2002.0834. 
  3. Viegas, Jennifer (23 June 2008). «Last Neanderthals Were Smart, Sophisticated». Discovery Channel. http://dsc.discovery.com/news/2008/06/23/neanderthal-tools.html։ Վերցված է 18 May 2009. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Rincon, Paul (2010-05-06). «Neanderthal genes 'survive in us'». BBC News (BBC). http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/8660940.stm։ Վերցված է 2010-05-07. 
  5. Duarte C, Maurício J, Pettitt PB, Souto P, Trinkaus E, van der Plicht H, Zilhão J (June 1999). «The early Upper Palaeolithic human skeleton from the Abrigo do Lagar Velho (Portugal) and modern human emergence in Iberia». Proceedings of the National Academy of Sciences 96 (13): 7604–9. doi:10.1073/pnas.96.13.7604. PMID 10377462. PMC 22133. http://www.pnas.org/cgi/pmidlookup?view=long&pmid=10377462։ Վերցված է 16 May 2009. 
  6. Finlayson, C; Pacheco, Fg; Rodríguez-Vidal, J; Fa, Da; Gutierrez, López, Jm; Santiago, Pérez, A; Finlayson, G; Allue, E; Baena, Preysler, J; Cáceres, I; Carrión, Js; Fernández, Jalvo, Y; Gleed-Owen, Cp; Jimenez, Espejo, Fj; López, P; López, Sáez, Ja; Riquelme, Cantal, Ja; Sánchez, Marco, A; Guzman, Fg; Brown, K; Fuentes, N; Valarino, Ca; Villalpando, A; Stringer, Cb; Martinez, Ruiz, F; Sakamoto, T (October 2006). «Late survival of Neanderthals at the southernmost extreme of Europe.». Nature 443 (7113): 850–3. doi:10.1038/nature05195. ISSN 0028-0836. PMID 16971951. 
  7. «Neanderthal Brain Size at Birth Sheds Light on Human Evolution»։ National Geographic։ 2008-09-09։ http://blogs.nationalgeographic.com/blogs/news/chiefeditor/2008/09/neanderthal.html։ Վերցված է 2009-09-19։ 
  8. «Science & Nature—Wildfacts—Neanderthal»։ BBC։ http://www.bbc.co.uk/nature/wildfacts/factfiles/459.shtml։ Վերցված է 2009-06-21։ 
  9. Helmuth H (1998). «Body height, body mass and surface area of the Neanderthals». Zeitschrift Für Morphologie Und Anthropologie 82 (1): 1–12. PMID 9850627. 
  10. Richards MP, Pettitt PB, Trinkaus E, Smith FH, Paunović M, Karavanić I (June 2000). «Neanderthal diet at Vindija and Neanderthal predation: the evidence from stable isotopes». Proceedings of the National Academy of Sciences 97 (13): 7663–6. doi:10.1073/pnas.120178997. PMID 10852955. 
  11. Frabetti, P (2004). «On the narrow dip structure at 1.9 GeV/c2 in diffractive photo-production». Physics Letters B 578: 290. doi:10.1016/j.physletb.2003.10.071. 
  12. Ghosh, Pallab. "Neanderthals cooked and ate vegetables." BBC News. December 27, 2010.
  13. Such as p.302 of Karl Christoph Vogt, James Hunt, Lectures on man: his place in creation, and in the history of the earth, Publications of the Anthropological Society of London, Longman, Green, Longman, and Roberts, 1864. See also the index entry "Neanderthal skull" (only) on p. 473.
  14. "a very primitive race of men, known as the Neanderthals" Boys' Life January 1924, p. 18
  15. http://www.pnas.org/content/96/13/7604.full.pdf+html
  16. Harvati K, Frost SR, McNulty KP (February 2004). «Neanderthal taxonomy reconsidered: implications of 3D primate models of intra-and inter-specific differences». Proceedings of the National Academy of Sciences 101 (5): 1147–52. doi:10.1073/pnas.0308085100. PMID 14745010. 
  17. «Modern humans, Neanderthals shared earth for 1,000 years». ABC News (Australia). 1 September 2005. http://www.abc.net.au/news/newsitems/200509/s1450949.htm։ Վերցված է 19 September 2006. 
  18. Hedges SB (December 2000). «Human evolution. A start for population genomics». Nature 408 (6813): 652–3. doi:10.1038/35047193. PMID 11130051. 
  19. Using genetic evidence to evaluate four palaeoanthropological hypotheses for the timing of Neanderthal and modern human origins
  20. «Homo neanderthalensis»։ Smithsonian Institution։ http://anthropology.si.edu/humanorigins/ha/neand.htm։ Վերցված է 18 May 2009։ 
  21. http://www.sciencedaily.com/releases/2007/09/070912154630.htm
  22. Krings, M; Stone, A; Schmitz, Rw; Krainitzki, H; Stoneking, M; Pääbo, S (July 1997). «Neandertal DNA sequences and the origin of modern humans.». Cell 90 (1): 19–30. doi:10.1016/S0092-8674(00)80310-4. ISSN 0092-8674. PMID 9230299. 
  23. Ovchinnikov, Iv; Götherström, A; Romanova, Gp; Kharitonov, Vm; Lidén, K; Goodwin, W (March 2000). «Molecular analysis of Neanderthal DNA from the northern Caucasus.». Nature 404 (6777): 490–3. doi:10.1038/35006625. ISSN 0028-0836. PMID 10761915. 
  24. Morgan, James (12 February 2009). «Neanderthals 'distinct from us'». BBC News. http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/7886477.stm։ Վերցված է 22 May 2009. 
  25. http://news.discovery.com/archaeology/neanderthals-more-intelligent-than-thought.html
  26. Dargie, Richard (2007)։ A History of Britain։ London: Arcturus, 9։ ISBN 9780572033422։ OCLC 124962416։ 
  27. Կաղապար:Cite press release
  28. Jordan, P. (2001) Neanderthal: Neanderthal Man and the Story of Human Origins. The History Press ISBN 978-0-7509-2676-8.
  29. Arsuaga, J.L; Gracia, A; Martinez, I; Bermudez de Castro, J.M; Rosas, A; Villaverde, V; Fumanal, M.P (1989). «The human remains from Cova Negra (Valencia, Spain) and their place in European Pleistocene human evolution». Journal of Human Evolution 19: 55–92. doi:10.1016/0047-2484(89)90023-7 
  30. Mallegni, F., Piperno, M., and Segre, A (1987). «Human remains of Homo sapiens neanderthalensis from the Pleistocene deposit of Sants Croce Cave, Bisceglie (Apulia), Italy». American Journal of Physical Anthropology 72 (4): 421–429. doi:10.1002/ajpa.1330720402. PMID 3111268 
  31. Pavlov P, Roebroeks W, Svendsen JI (2004). «The Pleistocene colonization of northeastern Europe: a report on recent research». Journal of Human Evolution 47 (1-2): 3–17. doi:10.1016/j.jhevol.2004.05.002. PMID 15288521. 
  32. Wade, Nicholas (2 October 2007). «Fossil DNA Expands Neanderthal Range». The New York Times. http://www.nytimes.com/2007/10/02/science/02nean.html։ Վերցված է 18 May 2009. 
  33. Ravilious, Kate (1 October 2007). «Neandertals Ranged Much Farther East Than Thought». National Geographic Society. http://news.nationalgeographic.com/news/2007/10/070930-neanderthals.html։ Վերցված է 18 May 2009. 
  34. Helmuth H (1998). «Body height, body mass and surface area of the Neanderthals». Zeitschrift Für Morphologie Und Anthropologie 82 (1): 1–12. PMID 9850627. 
  35. Froehle, Andrew W; Chruchill, Steven E (2009). «Energetic Competition Between Neandertals and Anatomically Modern Humans». PaleoAnthropology pages=96-116. http://www.paleoanthro.org/journal/content/PA20090096.pdf։ Վերցված է 31.10.11. 
  36. Laleuza-Fox, Carles; Holger Römpler et al. (2007-10-25). «A Melanocortin 1 Receptor Allele Suggests Varying Pigmentation Among Neanderthals». Science 318 (5855): 1453. doi:10.1126/science.1147417. PMID 17962522. 
  37. Rincon, Paul (25 October 2007). «Neanderthals 'were flame-haired'». BBC News. http://news.bbc.co.uk/1/hi/sci/tech/7062415.stm։ Վերցված է 25 October 2007. 
  38. Неандертальцы взрослели быстрее, чем современные люди 06.12.2007
  39. Неандертальцы росли быстрее современных людей
  40. Бужилова А. П. Homo sapiens: История болезни / Институт археологии РАН. — М.: Языки славянской культуры, 2005, с.16
  41. 41,0 41,1 Неандертальцы были лучше нас
  42. Закат неандертальцев, 25 февраля 2010
  43. Все мы немного неандертальцы
  44. Эйдельман Н. Я. Ищу предка. М.: "Молодая гвардия", 1970. - 240 с.
  45. Brown, Cynthia Stokes. Big History. New York, NY: The New Press, 2008. Print.
  46. Moulson, Geir; Associated Press (20 July 2006). «Neanderthal genome project launches». MSNBC. http://www.msnbc.msn.com/id/13955661/։ Վերցված է 22 August 2006. 
  47. Green RE, Krause J, Ptak SE, et al. (November 2006). «Analysis of one million base pairs of Neanderthal DNA». Nature 444 (7117): 330–6. doi:10.1038/nature05336. PMID 17108958. 
  48. Wade, Nicholas (15 November 2006). «New Machine Sheds Light on DNA of Neanderthals». The New York Times. http://www.nytimes.com/2006/11/15/science/16neanderthalcnd.html։ Վերցված է 18 May 2009. 
  49. Pennisi E (May 2007). «Ancient DNA. No sex please, we're Neandertals». Science 316 (5827): 967. doi:10.1126/science.316.5827.967a. PMID 17510332. 
  50. «Neanderthal bone gives DNA clues». Associated Press. CNN. 16 November 2006. արխիվացված 18 November 2006-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20061118050935/http://edition.cnn.com/2006/TECH/science/11/15/neanderthal.ap/index.html։ Վերցված է 18 May 2009. 
  51. Than, Ker; LiveScience (15 November 2006). «Scientists decode Neanderthal genes». MSNBC. http://www.msnbc.msn.com/id/15732243/։ Վերցված է 18 May 2009. 
  52. Կաղապար:Cite press release
  53. Hayes, Jacqui (15 November 2006). «DNA find deepens Neanderthal mystery». Cosmos. http://www.cosmosmagazine.com/news/853/dna-find-deepens-neanderthal-mystery։ Վերցված է 18 May 2009. 
  54. Green, Re; Malaspinas, As; Krause, J; Briggs, Aw; Johnson, Pl; Uhler, C; Meyer, M; Good, Jm; Maricic, T; Stenzel, U; Prüfer, K; Siebauer, M; Burbano, Ha; Ronan, M; Rothberg, Jm; Egholm, M; Rudan, P; Brajković, D; Kućan, Z; Gusić, I; Wikström, M; Laakkonen, L; Kelso, J; Slatkin, M; Pääbo, S (August 2008). «A complete Neandertal mitochondrial genome sequence determined by high-throughput sequencing.». Cell 134 (3): 416–26. doi:10.1016/j.cell.2008.06.021. ISSN 0092-8674. PMID 18692465. 
  55. Evans PD, Mekel-Bobrov N, Vallender EJ, Hudson RR, Lahn BT (November 2006). «Evidence that the adaptive allele of the brain size gene microcephalin introgressed into Homo sapiens from an archaic Homo lineage». Proceedings of the National Academy of Sciences 103 (48): 18178–83. doi:10.1073/pnas.0606966103. PMID 17090677. 
  56. Evans PD, Gilbert SL, Mekel-Bobrov N, Vallender EJ, Anderson JR, Vaez-Azizi LM, Tishkoff SA, Hudson RR, Lahn BT (September 2005). «Microcephalin, a gene regulating brain size, continues to evolve adaptively in humans». Science 309 (5741): 1717–20. doi:10.1126/science.1113722. PMID 16151009. 
  57. «First genocide of human beings occurred 30,000 years ago». Pravda. 24 October 2007. http://english.pravda.ru/science/mysteries/24-10-2007/99419-genocide-0։ Վերցված է 18 May 2009. 
  58. McKie, Robin (17 May 2009). «How Neanderthals met a grisly fate: devoured by humans». The Observer (London). http://www.guardian.co.uk/science/2009/may/17/neanderthals-cannibalism-anthropological-sciences-journal։ Վերցված է 18 May 2009. 
  59. Diamond, Jared M. (1992)։ The third chimpanzee: the evolution and future of the human animal։ New York City: HarperCollins, 52։ ISBN 0-06-098403-1։ OCLC 60088352։ 
  60. Liubov Vitaliena Golovanova; Vladimir Borisovich Doronichev; Naomi Elancia Cleghorn; Marianna Alekseevna Koulkova; Tatiana Valentinovna Sapelko; M. Steven Shackley (2010; 51 (5): 655). «Volcanoes Wiped out Neanderthals, New Study Suggests» (news release). ScienceDaily. Journal Current Anthropology (University of Chicago Press Journals). doi:10.1086/656185. http://www.sciencedaily.com/releases/2010/10/101006094057.htm. "Significance of Ecological Factors in the Middle to Upper Paleolithic Transition" 
  61. Bruce Bower (October 23, 2010). «Neandertals blasted out of existence, archaeologists propose». Science News Vol.178 #9: p. 12. http://www.sciencenews.org/view/generic/id/63734/title/Neandertals_blasted_out_of_existence,_archaeologists_propose։ Վերցված է March 3, 2011. "Modern humans may have thrived thanks to geographic luck, not wits" 
  62. Igor V. Ovchinnikov, Anders Götherström, Galina P. Romanova, Vitaliy M. Kharitonov, Kerstin Lidén & William Goodwin (30 March 2000). «Molecular analysis of Neanderthal DNA from the northern Caucasus». nature 404: pp. 490–493. doi:10.1038/35006625. http://www.nature.com/nature/journal/v404/n6777/full/404490a0.html։ Վերցված է 3 March 2011. 
  63. Currat, Mathias; Excoffier, Laurent (December 2004)։ «Modern Humans Did Not Admix with Neanderthals during Their Range Expansion into Europe»։ PLoS Biology։ http://www.plosbiology.org/article/info:doi/10.1371/journal.pbio.0020421։ Վերցված է January 2010։ 
  64. 64,0 64,1 "The Mysterious Downfall of the Neandertals", Scientific American, August 2009
  65. Energetic Competition Between Neandertals and Anatomically Modern Humans
  66. Conard, Nj; Grootes, Pm; Smith, Fh (July 2004). «Unexpectedly recent dates for human remains from Vogelherd.». Nature 430 (6996): 198–201. doi:10.1038/nature02690. ISSN 0028-0836. PMID 15241412. http://www.nature.com/nature/journal/v430/n6996/full/nature02690.html. 
  67. Soficaru A, Dobos A, Trinkaus E (November 2006). «Early modern humans from the Peştera Muierii, Baia de Fier, Romania». Proceedings of the National Academy of Sciences 103 (46): 17196–201. doi:10.1073/pnas.0608443103. PMID 17085588. 
  68. 68,0 68,1 Finlayson C, Carrión JS (April 2007). «Rapid ecological turnover and its impact on Neanderthal and other human populations». Trends in Ecology & Evolution (Personal Edition) 22 (4): 213–22. doi:10.1016/j.tree.2007.02.001. PMID 17300854. 
  69. Terberger, Thomas (2006)։ "From the First Humans to the Mesolithic Hunters in the Northern German Lowlands– Current Results and Trends", Across the western Baltic։ Vordingborg, Denmark: Sydsjællands Museum, 23–56։ ISBN 87-983097-5-7։ 
  70. Dan Jones: The Neanderthal within., New Scientist 193.2007, H. 2593 (3 March), 28–32. Modern Humans, Neanderthals May Have Interbred; Humans and Neanderthals interbred
  71. [1]; [2]; [3]
  72. Andrei Soficaru u. a.: Early modern humans from Pestera Muierii, Baia de Fier, Romania. in: Proceedings of the National Academy of Sciences. Washington 2006.
  73. R. E. Green et al. (2010). «A Draft Sequence of the Neandertal Genome». Science 328 (5979): 710–722. doi:10.1126/science.1188021. PMID 20448178. 
  74. Neanderthal Weaponry Lacked Projectile Advantage
  75. Neanderthal 'face' found in Loire (BBC News Online science staff)