.ga
| .ga | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1994 |
| Փյունիկոդ | ga |
| Կայք | mon.ga/index.html |
.ga, Գաբոնի վերին մակարդակի ազգային դոմենն է[1]: 1998-2004 թվականներին այն կառավարվել է Գաբոնի փոստի և հեռահաղորդակցության գրասենյակի կողմից, այնուհետև կառավարումը փոխանցվել է Gabon Telecom-ին: Վերջինս 2013 թվականին գործընկերային հարաբերությունների մեջ է մտել դոմեյնային անունների միջազգային գրանցող Freenom-ի հետ, և .ga-ի գոտում դոմեյնային անունների զգալի մասի գրանցումը 2013 թվականի սեպտեմբերի 3-ից, երբ Գաբոնում նշվում էր ինտերնետի օրը, դարձել է անվճար[2][3]: Չէին գանձվում նաև տարեկան վարձավճարներ: Որոշ ժամանակ անց .ga դոմեյնի շահագործման պատասխանատվությունը դրվեց Գաբոնի թվայնացման և հաճախականությունների ազգային գործակալության / Agence Nationale des Infrastructures Numériques et des Fréquences (ANINF) վրա[4]:
2023 թվականի կեսերից անվճար գրանցումը դադարեցվեց[5], Freenom-ի հետ կնքված գործարքը խզվեց[6]: Դրա պատճառը չի նշվել, սակայն որոշ աղբյուրների համաձայն՝ պատճառ կարող էր հանդիսանալ սպամային և հակաօրինական այլ գործողությունների բարձր մակարդակը, որը լուրջ վնաս էր հասցնում Գաբոնի հեղինակությանն ու վարկանիշին:
Երկրորդ մակարդակի դոմեյնային անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են .ga-ի գոտու երկրորդ մակարդակի դոմեյնային մի քանի անուններ[7].
| Դոմեյնը | Նախատեսված ոլորտը |
|---|---|
| .gouv.ga | կառավարություն |
| .co.ga | առևտրային կազմակերպություններ |
| .edu.ga | համալսարաններ և ուսումնական այլ հաստատություններ |
| .univ.ga |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сведения whois для домена .ga на сайте IANA» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008-09-07-ին. Վերցված է 2005-08-22-ին.
- ↑ «Gabon provides .GA domain names for free» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014-05-02-ին. Վերցված է 2014-05-01-ին.
- ↑ «Free and paid domains». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Report on the Redelegation of the .GA domain representing Gabon to Agence Nationale des Infrastructures Numériques et des Fréquences». www.iana.org. Վերցված է 2023-06-20-ին.
- ↑ «Migration of the .ga top-level domain». www.mon.ga. Վերցված է 2023-06-20-ին.
- ↑ «Габон забрал назад свой национальный домен .ga у регистратора Freenom». Хабр (ռուսերեն). 2023-06-13. Արխիվացված օրիգինալից 2023-07-26-ին. Վերցված է 2023-07-26-ին.
- ↑ «.ga naming charter» (PDF). Վերցված է 2023-06-20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .ga whois տեղեկություն Արխիվացված 2008-09-07 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.ga» հոդվածին։ |