.kg
| .kg | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1995 |
| Փյունիկոդ | kg |
| Կայք | domain.kg |
.kg, Ղրղզստանի վերին մակարդակի ազգային դոմենն է[1]։ Գործարկվել է 1995 թվականի հուլիսի 12-ին: Կառավարվում է AsiaInfo Telecommunication Enterprise ընկերության կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է մայրաքաղաք Բիշքեկում[2]: 2009 թվականին փորձեր ձեռնարկվեցին .kg-ի կառավարումը փոխանցելու պետական մարմնի, սակայն դրանք հաջողություն չունեցան[3]:
Գրանցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմեյնային անունների գրանցումները կատարվում են և՛ երկրորդ, և՛ երրորդ մակարդակում: Երկրորդ մակարդակի դոմեյններից են՝
- .org.kg ՝ ոչ առևտրային կազմակերպությունների համար,
- .net.kg ՝ ինտերնետ մատակարարների համար,
- .com.kg ՝ առևտրային ընկերությունների համար,
- .edu.kg ՝ ակադեմիական հաստատությունների համար,
- .gov.kg ՝ կառավարության համար
- .mil.kg ՝ զինվորական մարմինների համար:
.kg դոմեյնը կարող է լինել երեքից մինչև 63 նիշ երկարությամբ և պետք է բաղկացած լինի միայն տառատեսակային նիշերից:
Ի տարբերություն վերին մակարդակի ազգային շատ այլ դոմեյնների՝ ccTLD-ների՝ .kg դոմեյն գրանցելու համար պարտադիր չէ ունենալ բնակության կամ գործարար հասցե այդ երկրում: Վարչական կոնտակտային անձը նույնպես պարտադիր չէ, որ գտնվի Ղրղզստանում, ուստի .kg-ն կարող է հեշտությամբ օգտագործվել նաև օտարերկրացիների կողմից[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «.kg Domain Delegation Data». www.iana.org. Վերցված է 2023-08-05-ին.
- ↑ «Delegation Record for .KG» (անգլերեն). Internet Assigned Numbers Authority. Վերցված է 2013-07-21-ին.
- ↑ Florian Hitzelberger (2009-03-18). «Neues von .tk, .vn und .kg». domain-recht. Վերցված է 2013-07-21-ին. «Die kirgisische Landesendung .kg steht vor tiefgreifenden Veränderungen: nach Presseberichten will das staatliche Patentamt die Verwaltung der Top Level Domain, die bisher in den Händen von dem privaten Unternehmen AsiaInfo Telecommunication Enterprise lag, übernehmen.»
- ↑ «Regulations for Services on domain registration in .KG zone». cctld.kg (անգլերեն). AsiaInfo. Վերցված է 2023-08-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .kg whois տեղեկություն Արխիվացված 2006-04-21 Wayback Machine
- Դոմեյնային անուններ շնորհող մարմնի կայքէջը
- .kg domain registration website