Jump to content

.ke

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.ke
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Քենիա
Ներդրվել է1993
Փյունիկոդke
Կայքkenic.or.ke

.ke, Քենիայի վերին մակարդակի ազգային դոմենն է[1]։

.ke դոմենի ստեղծման ժամանակ՝ 1993 թվականին, գրանցման վարչական պատասխանատվությունը դրվել էր դոկտոր Շեմ Օչուոդհոյի վրա (Dr. Shem J. Ochuodho, Քենիա), տեխնիկականը՝ Ռենդի Բուշի (անգլ.՝ Randy Bush, ԱՄՆ) վրա[2]։ 2000 թվականին Քենիայի կառավարությունը փորձ է կատարել ստեղծել կազմակերպություն, որը պատասխանատու կլինի .ke դոմենում գրանցման և՛ վարչական, և՛ տեխնիկական հարցերի համար։ Գրանցման հարցերի բարդության գիտակցումը հանգեցրել է 2001 թվականին ոչ առևտրային Kenya Network Information Center (KENIC) կազմակերպության ստեղծմանը[2]։

Քենիայի կառավարության փորձերը Շեմ Օչուոդհոյի հետ գրանցման փոխանցման շուրջ պայմանավորվելու համար հաջողություն չեն ունեցել, և 2002 թվականի հունիսին Քենիայի կառավարությունը դիմել է IANA-ին՝ գրանցման իրավունքի փոխանցման մասին պաշտոնական հարցումով։ Նմանատիպ պահանջ է ուղարկվել նաև ICANN-ին, և 2002 թվականի դեկտեմբերին KENIC-ի պատասխանատվությունը .ke դոմենում գրանցումների համար ճանաչվել է այդ կազմակերպությունների կողմից[2]։

Գրանցումը հնարավոր է միայն երրորդ մակարդակի դոմենների համար՝ համաձայն երկրորդ մակարդակի հետևյալ դոմենների[3].

  • .co.ke - ընկերություններ
  • .or.ke - ոչ առևտրային կազմակերպություններ
  • .ne.ke - ցանցային սարքավորումներ
  • .go.ke - պետական կառույցներ։ Պահանջվում է փաստաթղթերի տրամադրում ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից
  • .ac.ke - բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Պահանջվում է գրանցման վկայականի պատճենը, որը տրամադրել է համապատասխան նախարարությունը կամ ուսումնական հաստատությունը հիմնադրող օրենքը
  • .sc.ke - մանկապարտեզներ և դպրոցներ։ Պահանջվում է կրթության նախարարությունում ուսումնական հաստատության գրանցման պատճենը
  • .me.ke - ֆիզիկական անձինք
  • .mobi.ke - բջջային ինտերնետ
  • .info.ke - տեղեկատվական ծառայություններ

Գրանցման արժեքը 2000 Քենիայի շիլինգ է + ԱԱՀ՝ .co.ke, .or.ke և .ne.ke դոմենների համար, 500 Քենիայի շիլինգ + ԱԱՀ՝ .go.ke, .ac.ke, .sc.ke և .me.ke դոմենների համար, 1000 Քենիայի շիլինգ + ԱԱՀ՝ .mobi.ke և .info.ke դոմենների համար։ Մինչև 2008 թվականի օգոստոսը գրանցման գինը երկրորդ մակարդակի բոլոր դոմեններում 2000 Քենիայի շիլինգ + ԱԱՀ էր, սակայն հանրային ճնշման ներքո այն նվազեցվել է ամենաքիչ տարածված .ac.ke, .sc.ke և .go.ke դոմենների համար[4][5]։

Դոմենի օգտագործումը Քենիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

.ke դոմենը Քենիայում ավելի քիչ տարածված է, քան վերին մակարդակի ընդհանուր դոմենները. 2009 թվականի հուլիսին վերին մակարդակի ընդհանուր դոմեններում գրանցումների քանակը գնահատվել է 17․000, մինչդեռ .ke դոմենում նույն տարվա հոկտեմբերի 1-ին այն հավասար է եղել 11․569-ի[6]։ Հարցվածների 84%-ը նշել է .ke դոմենում գրանցման ավելի բարձր գինը որպես դոմենի ցածր տարածվածության պատճառ[6]։ go.ke և sc.ke դոմեններում գրանցումը հարցվածների կողմից անվանվել է բարդ՝ պահանջվող փաստաթղթերի ստացման հետ կապված բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով։ Այսպես՝ Քենիայում մի շարք տարրական դպրոցներ գոյություն ունեն տարիների ընթացքում՝ չունենալով գրանցում կրթության նախարարությունում[6]։ Ավելի նոր դոմենները (me.ke, mobi.ke և info.ke), հարցվածների կարծիքով, տարածված չեն անհաջող մարքեթինգի պատճառով[6]։

Հարցվածները նաև նշել են, որ թեև երկրորդ մակարդակի դոմենների գրանցման պահանջարկը կարող է սահմանափակ լինել, նման գրանցման հնարավորությունն ինքնին դրականորեն կանդրադառնա .ke դոմենի տարածվածության վրա[6]։

Անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին Քենիայի պետական կազմակերպությունների (.go.ke դոմեն) հարյուրից ավելի վեբ-կայքեր ենթարկվել են ինդոնեզիացի հաքերի հարձակմանը[7]։ Քագվեն և Մասինդեն պարզել են, որ .ke դոմենները չեն բավարարում DNS-ի անվտանգության պահանջներին. 768 սերվերներից կատարված ավտոմատ հարցմանը 574-ը նշել են օգտագործվող ծրագրային ապահովման անվանումն ու տարբերակը։ Դոմենների 40%-ը տեղակայված է եղել երկու DNS սերվերի վրա[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Сведения whois для домена .ke на сайте IANA» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2005 թ․ օգոստոսի 22-ին.
  2. 1 2 3 Y.J. Park "The National-ccTLD Disputes: Between State Actors and Non-State Actors". International Journal of Communications Law & Policy, 13, 2009 Արխիվացված է Հուլիս 2, 2010 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2010-07-02 Wayback Machine
  3. «Various .KE Third Levels» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Kimani Njogu, Alex Gakuru «New communications technologies and freedom of expression in Kenya», 2009» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Rebecca Wanjiku «KENIC Reduces Cost of '.Ke' Domains», August 18, 2008» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. 1 2 3 4 5 «Kennedy Waweru, Maurice Sakwa «Kenya's Country Code Top Level Domain; Policy Factors In Domain Structure That Hamper Its Uptake And Use Within The Local Internet Community», International Journal of Humanities and Social Science, Vol. 2 No. 14, 2012» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Dennis Mbuvi «103 Government of Kenya websites hacked overnight» January 17, 2012 Արխիվացված է Հունվար 4, 2013 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2013-01-04 Wayback Machine
  8. James G. Kagwe, Muthoni Masinde «Survey on DNS configurations, interdependencies, resilience and security for *.ke domains» Proceedings of the 2nd ACM Symposium on Computing for Development, Article No. 25, 2012

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]