Jump to content

.pl

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.pl
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Լեհաստան
Ներդրվել է1990
Փյունիկոդpl
Կայքdns.pl(լեհ.)

.pl Լեհաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է գիտական հետազոտությունների և զարգացման լեհական մի կազմակերպության՝ NASK-ի (Naukowa i Akademicka Sieć Komputerowa = գիտական և ակադեմիական համակարգչային ցանց) կողմից, որը CENTR-ի (Council of European National Top Level Domain Registries = վերին մակարդակի ազգային դոմենների ռեգիստրների եվրոպական խորհուրդ) հիմնադիր անդամներից է:

.pl դոմեյնն ստեղծվել է 1990 թվականին՝ հետկոմունիստական երկրների հետ տեխնոլոգիական համագործակցության վրա դրված արգելքի մեղմացումից հետո: .pl-ի առաջին ենթադոմեյնը՝ .pwr.pl-ն, տրվել է Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանին։

Գրանցված .pl դոմեյնային անունների թվաքանակը 2008 թվականին գերազանցել է մեկ միլիոնը: 2013 թվականի վերջին գրանցամատյանը ներառում էր 2,4 միլիոնից մի փոքր ավելի[1][2], 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ 2.467.559 դոմեյնային անուն[2]:

Սահմանված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր դոմեյն պետք է գրանցվի Ազգային դոմեյնային անունների գրանցամատյանում:

Երկրորդ մակարդակի դոմեյններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն ֆունկցիոնալ և տարածաշրջանային դոմեյնային մի շարք վերջավորություններ։ Առավել տարածվածներն են՝

Ֆունկցիոնալ դոմեյններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • .com.pl, .biz.pl, .pl. կոմերցիոն կազմակերպություններ
  • .net.pl. ցանցային ենթակառուցվածք
  • .art.pl. արվեստ
  • .edu.pl. կրթություն
  • .gov.pl. կառավարություն
  • .info.pl. (հիմնական) տեղեկատվություն
  • .mil.pl. զինված ուժեր
  • .org.pl. ոչ կառավարական և շահույթ չհետապնդող կազմակերպություններ

Տարածաշրջանային դոմեյններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

.pl գոտում կան 118 տարածաշրջանային դոմեյնային վերջավորություններ[3]: Դրանցից են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Statistics of domain names registered in NASK». dns.pl. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  2. 1 2 «DNS | Krajowy Rejestr Domen». www.dns.pl. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «List of regional domain names». NASK Domain Name Registry. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.pl» հոդվածին։