.cz
| .cz | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1993 |
| Փյունիկոդ | cz |
| Կայք | nic.cz(անգլ.) |
.cz, Չեխիայի վերին մակարդակի ազգային դոմենն է, որը կառավարվում է CZ.NIC ոչ կառավարական կազմակերպության կողմից: Գրանցումները կատարվում են հավատարմագրված գրանցողների միջոցով։
Նախկին Չեխոսլովակիան օգտագործում էր .cs դոմեյնը: 1993 թվականին Չեխոսլովակիայի լուծարումից հետո Չեխիայի Հանրապետությանը պատվիրակվեց .cz դոմեյնը, Սլովակիային՝ .sk դոմեյնը։
Դոմեյնային անվան թույլատրելի առավելագույն երկարությունը սահմանափակվում է 63 նիշերով, որոնց մեջ կարող են լինել լատինական տառեր, թիվ և գծիկ (-): Ընդ որում՝ գծիկը չի կարող լինել առաջին կամ վերջին նիշը, ինչպես նաև չի կարող հաջորդել մեկ այլ գծիկի[1]: Առավելագույն՝ 63 նիշ երկարությամբ 2015 թվականի դրությամբ կար ընդամենը չորս դոմեյն[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը].cz դոմեյնը գործարկվեց 1993 թվականի հունվարից՝ Չեխոսլովակիայի փլուզումից հետո[3]։
2009 թվականին ուժի մեջ մտավ Եվրամիության նոր օրենսդրությունը, որը թույլատրեց .eu դոմեյնում օգտագործել դիակրիտիկ նշաններ։ Չեխ սպառողներն ամենաշատն էին հետաքրքրված նոր դոմեյններով, սակայն CZ.NIC ասոցիացիայի կողմից կառավարվող .cz դոմեյնը շարունակում էր գրանցել միայն ստանդարտ նիշեր պարունակող դոմեյններ. որպես հիմնավորում նշվում էր ազգային նիշերով դոմեյնների ցածր պահանջարկը և արտերկրում դրանց մատչելիության նվազումը[4]։
.cz դոմեյնի գոտում գրանցված համացանցային կայքերի թիվը 2011 թվականի վերջին հասավ[5], իսկ 2012 թվականին գերազանցեց մեկ միլիոնը[3]։ Այդպիսով՝ Չեխիայի Հանրապետությունը դարձավ ԵՄ-ի 12-րդ երկիրը, որը գերազանցեց մեկ միլիոն գրանցված դոմեյնի շեմը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rules of Domain Name Registration Under ccTLD .cz» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2017-01-21-ին.
- ↑ «10 domains with the highest number of characters». CZ.NIC (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-01-21-ին.
- ↑ 3,0 3,1 Willoughby, Ian (2012-11-21). «Millionth internet site with Czech .cz domain name registered». Radio Prague (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014-01-21-ին.
- ↑ Borufka, Sarah (2009-12-11). «New EU regulation allows use of diacritics for certain web domains». Radio Prague (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014-01-21-ին.
- ↑ «2011 Annual Report» (PDF). CZ.NIC. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «.CZ Reaches One Million Active Domains». domainpulse.com (անգլերեն). 2012-11-23. Արխիվացված է օրիգինալից 2014-01-21-ին. Վերցված է 2014-01-21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .cz whois տեղեկություն Արխիվացված 2007-10-24 Wayback Machine