.мкд
.мкд | |
---|---|
Տեսակ | վերին մակարդակի դոմեն |
Երկիր | ![]() |
Մատենավար | MARnet, Հյուսիսային Մակեդոնիայի ակադեմիական հետազոտական ցանց |
Կազմակերպիչ | MARnet |
Թվաքանակ | 510[1][2] |
Կայք | MARnet |
.мкд՝ (Punycode .xn--d1alf
, Македониа), Հյուիսային Մակեդոնիայի վերին մակարդակի ազգային դոմեն է։ Ադմինիստրավորվում է «Հյուիսային Մակեդոնիայի ակադեմիական հետազոտական ցանցի» (MARnet) կողմից։ 2012 թվականի նոյեմբերին MARnet-ը հայտարարեց ազգային կիրիլյան դոմենի ստեղծման իր պլանների մասին։ Միաժամանակ գործակալությունը սկսեց հավաքագրել դոմենի անվանման մասին առաջարկներ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներից։ Հայտարարությունը արվեց 2012 թվականի նոյեմբերի 19-ին և հավաքագրումը ավարտվեց 2012 թվականի դեկտեմբերի 2-ին[3][4]։ Դեկտեմբերի 3-ին MARnet-ը ընտրեց վեց տարբերակներ (.мкд, .мак, .македонија, .рмкд, .рм and .рмак): Որպես երկրորդ փուլ, մակեդոնացիները քվեարկեցին ընտրված վեց տարբերակների օգտին, և հաղթող տարբերակը պաշտոնապես հայտարարվեց 2013 թվականի հունվարին։
Քվեարկության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քվեարկությանը մասնակցել էին 2288 ձայն, և վեց տարբերակների օգտին քվեարկած ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝
.мкд | 1,670 | 73 |
.мак | 324 | 14 |
.рм | 155 | 7 |
.македонија | 122 | 5 |
.рмкд | 10 | 0 |
.рмак | 7 | 0 |
.мкд դոմենը պաշտոնապես հաստատվեց և գրանցվեց 2014 թվականի մարտի 20-ին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ регистрирани .мкд домени
- ↑ «Кірыліца ў сеціве - .мкд»։ pl.tl
- ↑ «МАРнет избира национален кириличен домејн за Македонија»։ mn.mk
- ↑ Official webpage of MARnet
- ↑ «Македонија на интернет со кириличен домен»։ sitel.com.mk։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2014-ին։ Վերցված է մայիսի 29, 2017