.ch
| .ch | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1987 |
| Օպերատոր | SWITCH Information Technology Services? |
| Փյունիկոդ | ch |
| Թվաքանակ | 2 564 228 օգտագործող[1] |
| Կայք | switch.ch |
.ch, Շվեյցարիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Գործում է 1987 թվականի մայիսի 20-ից և կառավարվում է SWITCH շվեյցարական հիմնադրամի կողմից[2]։ CH հապավումը կապված է Շվեյցարիայի լատինական անվանման՝ Confoederatio Helvetica-ի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը].ch դոմեյնը 1987 թվականին Շվեյցարիա է բերել Բերնհարդ Պլատները։ Կարճ ժամանակ անց նա այն փոխանցել է այն ժամանակ դեռևս սկզբնավորման փուլում գտնվող SWITCH հիմնադրամին։ SWITCH-ը պաշտոնապես հիմնադրվել է 1987 թվականի հոկտեմբերի 22-ին և այդ ժամանակից ի վեր պատասխանատու է .ch դոմեյնի կառավարման համար։ Երբ SWITCH-ի հաշվարկային ցանցերը կառուցվեցին և համալսարանները միացվեցին այդ ցանցին, սկսվեց ընկերություններից հայտերի ընդունումը։ Այն նախատեսված չէր մասնավոր անձանց համար։ Շվեյցարական ինտերնետային առաջին երեք գրանցված հասցեներն էին՝ cern.ch, ethz.ch և switch.ch։ 1991 թվականի վերջում .ch հասցեն ներառվել է «Root DNS»-ում, ինչի շնորհիվ այն հասանելի է դարձել ամբողջ աշխարհում։ 2001 թվականին Շվեյցարիայի հաղորդակցության դաշնային գրասենյակը (BAKOM) ստացել է .ch դոմենների տրամադրման իրավունքը։ Քանի որ այդ ժամանակահատվածում SWITCH-ը գտնվել է նրա ենթակայության ներքո, այն դարձել է Շվեյցարիայում դոմեններ գրանցող միակ կառույցը։ 2002 թվականին .ch դոմենի կառավարումը պետականացվել է[3]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի առաջին երեք գրանցված ինտերնետային հասցեներն են եղել cern.ch, ethz.ch և switch.ch։ .ch դոմենը կարող է ունենալ երեքից մինչև վաթսուներեք նիշ երկարություն (բացառությամբ Շվեյցարիայի կանտոնների պաշտոնական կայքերի, որոնք բաղկացած են ընդամենը երկու նիշից՝ համապատասխանաբար յուրաքանչյուր կանտոնի հապավումից)։ Դոմենները կարող են ներառել ումլաուտներ և այլ միջազգային ձևաչափի նշաններ։ Գրանցման գործընթացը, որը սովորաբար տևում է շուրջ 48 ժամ, չի պահանջում, որ մասնավոր անձանց կամ ընկերությունների բնակավայրը կամ նստավայրը Շվեյցարիայում լինի[3]։
2010 թվականից ի վեր վնասակար ծրագրերով վարակված .ch դոմենները մշտապես փակվել են։ Դոմենի սեփականատերերն ունեն ընդամենը 24 ժամ՝ խնդիր հայտնաբերելուց հետո ինքնուրույն արձագանքելու և վնասակար ծրագրերը հեռացնելու համար[4]։ Դոմենների տրամադրման մարմինը իրեն իրավունքն է վերապահում չարաշահմամբ օգտագործվող դոմենները հետ վերցնելու համար[5]։ 2015 թվականի հունվարի 1-ից SWITCH-ը դադարեցրել է նոր դոմենների տրամադրումը․ նախկինում գրանցված դոմենները պետք է տեղափոխվեն այլ մատակարարների մոտ[6]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմենների տրամադրման մարմին SWITCH-ը երկար ժամանակ քննադատության թիրախում էր, քանի որ այն հանդես էր գալիս միաժամանակ թե՛ որպես դոմենների գրանցամատյան, և թե՛ որպես գրանցող կազմակերպություն։ Շվեյցարիայի մի շարք հոսթինգային ընկերություններ քննադատել են այս գործելակերպը՝ պնդելով, որ SWITCH-ի դուստր ձեռնարկությունը switchplus անխուսափելիորեն ստանում է առավել շահավետ պայմաններ, քան մրցակիցները[7]։ Վեճը հանգեցրեց բազմաթիվ դատական հայցերի: Switchplus-ի դերի վերաբերյալ դատական վեճը լուծվել է 2012 թվականի սեպտեմբերին՝ հօգուտ SWITCH-ի[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Domain Names - Statistics". Switch. 2024-01-18. Archived from the original on 2024-01-18. Retrieved 2024-01-18.
- ↑ «.ch Domain Delegation Data». www.iana.org. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
- 1 2 «.ch-Domain schnell beim Domain-Experten registrieren». www.united-domains.de. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Hitzelberger, RA Florian (2012 թ․ օգոստոսի 14). «SWITCH - Schweizer Domain-Verwaltung ist Primus bei Malware-Bekämpfung». domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Hitzelberger, RA Florian (2010 թ․ հուլիսի 29). «Phishing - SWITCH droht mit Domain-Entzug». domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Hans (2014 թ․ հուլիսի 23). «Switch stellt Domaingeschäft ein - Was nun?». Technikblog (շվեյցարական վերին գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Hitzelberger, RA Florian (2009 թ․ հոկտեմբերի 13). «TLDs - Neues von .ch, .se und .info». domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Hitzelberger, RA Florian (2012 թ․ սեպտեմբերի 4). «.ch - Switch gewinnt Gerichtsstreit um Switchplus». domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.