.fi
| .fi | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1986 |
| Կարգավիճակ | գործող |
| Օպերատոր | Finnish Transport and Communications Agency? |
| Փյունիկոդ | fi |
| Թվաքանակ | 554,434 օգտագործող[1] |
| Կայք | traficom.fi/en/communications/fi-domains/fi-domain-applicants-and-users(ֆին.)(անգլ.) |
.fi, Ֆինլանդիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է Ֆինլանդիայի տրանսպորտի և կապի գործակալության՝ TRAFICOM-ի կողմից[2]։
1986 թվականի դեկտեմբերի 4-ին ֆինլանդացի օգտատերերի Unix խումբը, որ գործում էր Տամպերեում, ուղարկեց Ֆինլանդիայի համար վերին մակարդակի դոմեյն գրանցելու դիմում։ Դիմումն ընդունվեց, և .fi TLD-ի կառավարումը տրամադրվեց Տամպերեի տեխնոլոգիական համալսարանին։ Հետագայում կառավարումը փոխանցվեց FICIX-ին, այնուհետև՝ TRAFICOM-ին։
Անցյալում TRAFICOM-ը շատ խիստ էր կարգավորում .fi դոմեյնները։ Դոմեյնային անունները թույլատրվում էին միայն այն ընկերություններին, որոնք տիրապետում էին ապրանքանիշերի։ Այս քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ֆիննական ընկերությունները դոմեյնների համար դիմեցին վերին մակարդակի այլ դոմեյնների։ Այդ քաղաքականությունը փոխվեց 2003 թվականի սեպտեմբերի 1-ից։ Իսկ 2016 թվականի սեպտեմբերից չեղարկվեցին նաև դիմումատուի առնվազն 15 տարեկան լինելու և պարտադիր կարգով Ֆինլանդիայում բնակվելու պահանջները[3]: Այդ ժամանակվանից աշխարհի ցանկացած վայրում ցանկացած անձ կարող է դոմեյնային անուններ գրանցել .fi TLD-ի ներքո[4]։ 2025 թվականի մարտի 21-ի տվյալներով՝ այդտեղ գրանցված դոմեյնների թվաքանակը կազմել է 554.434[5]:
fi-ն մի ժամանակ ինտերնետի ոչ ֆիննական օգտատերերի շրջանում առավել հայտնի էր որպես Penet remailer-ի (anon.penet.fi) TLD: Դա մասնավոր սերվեր էր, որը 1990-ականների սկզբին օգտատերերին թույլ էր տալիս անանուն էլեկտրոնային նամակներ և Usenet հաղորդագրություններ ուղարկել[6]:] 1990-ականների սկզբին մեկ այլ տարածված .fi հասցե էր nic.funet.fi-ն, որն այդ ժամանակվա ամենամեծ հանրային ֆայլերի սերվերներից մեկն էր: Դա Ֆինլանդիան դարձրեց ԱՄՆ-ից դուրս գտնվող միակ երկիրը, որն ուղարկում էր ավելի շատ տվյալներ, քան ստանում էր։
2005 թվականի սեպտեմբերի 1-ից թույլատրված է, որ .fi դոմեյնները պարունակեն ֆիննական այբուբենի ä, å, ö տառերը, չնայած խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել որպես հիմնական դոմեյն։
.fi դոմեյնը կարող է նաև որոշ սահմանափակ դեպքերում օգտագործվել դոմեյնի կոտրման համար։ Օրինակ՝ Spotify-ն ունի դոմեյնի կոտրման Spoti.fi անունով գործիք։
2010 թվականի վերջից .fi դոմեյնային անունների համակարգի անվտանգությանը (DNSSEC) սկսել է աջակցել FICORA-ն[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fi-verkkotunnushaku
- ↑ «Fi-domain». www.traficom.fi. TRAFICOM. Արխիվացված է օրիգինալից 2022-04-12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Сняты ограничения на доменные имена в зоне .fi // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 12 сентября 2016.(Ստուգված է 17 սեպտեմբերի 2016)
- ↑ Fi-domain names now available for everyone all around the world (Արխիվացված 16 Սեպտեմբեր 2016 Wayback Machine), read 7 September 2016, published 5 September 2016.
- ↑ «Traficom». Traficom. 2025 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 21-ին.
- ↑ Helmers, Sabine (1997 թ․ սեպտեմբեր). «A Brief History of anon.penet.fi - The Legendary Anonymous Remailer».
- ↑ «FICORA tests DNSSEC on fi TLD». Blog.anta.net. 2010 թ․ հունիսի 21. ISSN 1797-1993. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Husa, Ari-Matti (2016). «.fi and DNSSEC» (PDF). TREX.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .fi whois տեղեկություն Արխիվացված 2006-06-29 Wayback Machine
- FICORA.fi
- Ficora domains
- .fi top-level domain registration application
- Miten Internet tuli Suomeen - Nic.funet.fi (en. How the Internet came to Finland)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.fi» հոդվածին։ |