.sa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.sa
Տեսակ վերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Սաուդյան Արաբիա
Ներածում 1994
TLD տիպ Վերին մակարդակի ազգային դոմեն
Կարգավիճակ Չգործող
Մատենավար SaudiNIC Unit
Կազմակերպիչ SaudiNIC Unit
Նշանակում Սաուդյան Արաբիայի հետ կապված հաստատություններ
Օգտագործում Հանրահայտ Սաուդյան Արաբիայում
Գրանցման սահմանափակումներ Պետք է գտնվել երկրում, ունենալ կամ ներկայացուցիչ կամ գրանցված ապրանքանիշ այնտեղ, պետք է ցույց տալ ինքնությունը հաստատող օրինական փաստաթղթեր
Կառուցվածք երկրորդ մակարդակի դոմենների գրանցումը հնարավոր է .sa-ի և .السعودية-ի տակ, երրորդ մակարդակի դոմենների գրանցումը հանարավոր է տարբեր երկրորդ մակարդակի լեյբլների տակ
Փաստաթղթեր Rules
Կայք SaudiNIC

.sa Սաուդյան Արաբիայի վերին մակարդակի ազգային դոմենը։ Այս կարգի դոմենները հնարավոր է գրանցել SaudiNIC-ի միջոցով։

Երկրորդ մակարդակի դոմենները, որոնք պաշտոնապես բաց են երրորդ մակարդակի գրանցումներում, հետևյալն են՝

  • com.sa՝ առևտրային կազմակերպություններ և գրանցված ապրանքանիշեր
  • edu.sa՝ կրթական հաստատություններ
  • sch.sa՝ տարրական և միջնակարգ դպրոցներ
  • med.sa՝ առողջապահական կենտրոններ (հիվանդանոցներ, կլինիկաներ և այլն)
  • gov.sa՝ կառավարական հաստատություններ
  • net.sa՝ համացանցային ծառայություններ (ISPs, web hosting, պորտալային կայքեր և այլն)
  • org.sa՝ ոչ առևտրային կազմակերպություններ
  • pub.sa՝ հաստատություններ կամ անհատներ, որոնք չեն համապատասխանում այլ կատեգորիաների՝ ներառյալ անձնականները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]