.рф

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.рф
Տեսակ միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Ներածում մայիսի 13, 2010
TLD տիպ Ռուսաստանի ազգային կիրիլիկ դոմեն
Կարգավիճակ գործող
Մատենավար Հավատարմագրված գրանցողների ցանկ
Կազմակերպիչ CCTLD
Նշանակում Ռուսաստանի հետ կապ ունեցող օբյեկտներ
Կառուցվածք Թույլատրվում է գրանցում անմիջապես երկրորդ (վերին) մակարդակում
Փաստաթղթեր Պաշտոնական փաստաթղթեր
DNS name կա
Պունիկոդ xn--p1ai
Կայք кц.рф

.рф, Ռուսաստանի վերին մակարդակի ազգային դոմենը՝ կիրիլիկ տառերով։ Դոմենային անունների համակարգում ASCII անվանումը xn--p1ai է։ Սկսել է գործել 2010 թվականի մայիսի 13-ից[1]։ 2014 թվականի դրությամբ ամենաօգտագործվող միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմենն է՝ շուրջ 900,000 գրանցված անվամբ[2]։

Առաջին օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին մակարդակի դոմենը համացանցում սկսել է գործել 2010 թվականի մայիսի 13-ից[1]։ Առաջին երկու հասանելի կայքերն էին՝ http://президент.рф (նախագահ) և http://правительство.рф (կառավարություն).[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկում և պաշտոնական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վասիլևի խոսքերով՝ նոր դոմենի գործարկման մասին նախնական որոշումն ընդունվել է Փարիզում ընթացող ICANN 32-րդ միջազգային համաժողովին։ Դոմենի գործարկմանը կողմ արտահայտվեց նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը[4]։ Որոշ մասնագետներ, օրինակ՝ Անտոն Նոսիկը[5] և Արտեմի Լեբեդևը[6], թերահավատորեն էին վերաբերվում կիրիլիցայով դոմենի ստեղծմանը։

2008 թվականի նոյեմբերի 2-7-ը Կահիրեում ընթացող ICANN 33-րդ միջազգային համաժողովին որոշում ընդունվեց Ռուսաստանին տրամադրել «.рф» կիրիլիցայով վերին մակարդակի դոմենը[7]։

Դոմենի ներկայացումը կայացավ 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Սեուլում։

2009 թվականի նոյեմբերի 16-ին RU դոմենի համակարգող կենտրոնը դիմում ներկայացրեց ICANN «.рф» դոմենը գրանցելու համար[8]։

Դոմենի գործարկման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենի գրանցման համար կատարվել են հետևյալ քայլերը՝

  • նոյեմբերի 5 - նոյեմբերի 24, 2009 - դիմումների ընդունում ապրանքանիշների սեփականատերերի՝ .РФ գոտում դոմենների առաջնային գրանցման հայտերի ընդունում
  • նոյեմբերի 25, 2009 - մայիսի 11, 2010 - .РФ գոտում դոմենների գրանցում՝ ռուսալեզու ապրանքանիշների սեփականատերերի համար առաջնային գրանցման գործընթացին համապատասխան
  • մայիսի 12 - հուլիսի 14, 2010 - .РФ գոտում դոմենների գրանցում՝ ռուսալեզու, ինչպես նաև լատինատառ ապրանքանիշների սեփականատերերի համար առաջնային գրանցման գործընթացին համապատասխան
  • հուլիսի 15 - սեպտեմբերի 16, 2010 - դոմենների գրանցում ֆիրմային անվանումների բացառիկ իրավունք ունեցողների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների համար։ Գրանցումը կատարվում էր «.РФ գոտում օգտատերերի առանձին կատեգորիաների համար դոմենների առաջնային գրանցման որոշման» համաձայն՝ հաստատված 2010 թվականի հուլիսի 13-ին Համացանցի ազգային դոմենի համակարգող կենտրոնի խորհրդի 2010-10/65 որոշմամբ[9]։
  • նոյեմբերի 11, 2010 - բաց գրանցում Ռուսաստանի քաղաքացիների համար (իրավաբանական և ֆիզիկական)՝ շուկայական գնով։ 2010 թվականի սեպտեմբերի 30-ին Համացանցի ազգային դոմենի համակարգող կենտրոնի խորհրուրդը որոշում ընդունեց 2010 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 12:00 по UTC+03:00-ից սկսել .РФ դոմենի բաց գրանցումը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rfe/Rl։ «Cyrillic Domain Names Become Operational On The Internet»։ Rferl.org։ Վերցված է 2012-01-15 
  2. World report on Internationalised Domain Names 2014 page 94
  3. (ռուս.) Этой ночью в Интернете запущен первый кириллический домен ".рф", RBC, 13 May 2010; accessed 13 May 2010.
  4. «Медведев: необходимо добиваться появления кириллических доменных имен» (ռուսերեն)։ Վերցված է 2010-05-18 
  5. «Нужен ли кириллический домен?» (ռուսերեն)։ 10 ноября 2010 года։ Վերցված է 2010-11-10 
  6. tema: Домены.рф
  7. «Интернет по-русски («.рф»)» (ռուսերեն)։ Частный Корреспондент։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-05-18 
  8. «Координационный центр подал в ICANN документы на регистрацию нового кириллического домена «.рф»» 
  9. «Положение о приоритетной регистрации доменных имен в домене .РФ для отдельных категорий пользователей» 
  10. «30 сентября 2010 Совет Координационного центра национального домена сети Интернет принял решение о старте открытой регистрации в домене .РФ с 11 ноября 2010 года в 12.00 по UTC+03:00» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]