.bo, Բոլիվիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է այդ երկրի Տեղեկատվական հասարակության զարգացման գործակալության կողմից (իսպ.՝ Agencia para el Desarrollo de la Sociedad de la Información, ADSIB)[1][2]:
Ներկայումս հասանելի է դոմեյնային անունների գրանցումը երկրորդ և երրորդ մակարդակներում: Գրանցման համար ներկայացված դիմումին ընթացք է տրվում մեկ շաբաթվա ընթացքում[3]: Բոլիվիայի բնակիչ լինելը կամ այդ երկրում տեղակայված կազմակերպություն լինելը պարտադիր պահանջ չէ դոմեյնային անուն գրանցելու համար[4]: Մինչև այժմ գրանցված դոմեյնային անուններից ամենաբարձր գրանցագինը վճարվել է sex.bo-ի համար, որը 2009 թվականին մի քանի անգամ ձեքից ձեռք է անցել[5]:
2010 թվականի մայիսի դրությամբ .bo գոտում գրանցված էր մոտավորապես 6000 դոմեյնային անուն[6]:
Դոմեյնային անվան առավելագույն երկարությունը չպետք է գերազանցի 32 նիշը: Դոմեյնային անունը կարող է պարունակել հետևյալ նիշերը. լատինական այբուբենի տառեր (A-Z), թվանշաններ (0-9) և գծիկ (-): Դոմեյայննի անունը չի կարող սկսվել կամ ավարտվել գծիկով, ինչպես նաև չի կարող պարունակել միմյանց անմիջականորեն հաջորդող երկու գծիկ: