Jump to content

Վերին մակարդակի ազգային դոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերին մակարդակի ազգային դոմեն
Ենթակատեգորիավերին մակարդակի դոմեն, երկրի կոդ Խմբագրել Wikidata
Հիման վրաISO 3166-1 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.iana.org/domains/root/db Խմբագրել Wikidata

Վերին մակարդակ երկրային դոմեն (երկրային ՎՄԴ), համացանցի վերին մակարդակի դոմեն, որն առանձնացված է որևէ երկրի, ինքնիշխան պետության կամ երկրի կոդ ունեցող կախյալ տարածքի համար։ Բոլոր երկրային ՎՄԴ-ները երկու տառից են կազմված, իսկ երկու տառից կազմված վերին մակարդակի դոմենները երկրային ՎՄԴ-ներ են։

2018 թվականի Ինտերնետ հասցեների նշանակման մարմինը (IANA) սկսել է ներմուծել միջազգայնացված վերին մակարդակի երկրային դոմեններ, որոնք բաղկացած են մայրենի լեզվից անգլերեն անվան որոշակի տառերից։ Երկրային ՎՄԴ-ների ստեղծումը և պատվիրակումը նկարագրված են RFC 1591-ում, որը համապատասխանում է ISO 3166-1 ալֆա-2 երկրների կոդերին։ Մինչ ընդհանուր ՎՄԴ-ները ենթակա են միջազգային կարգավորումներին, երկրային ՎՄԴ-ները ենթարկվում են յուրաքանչյուր երկրի դոմենային անվան հետ առնչվող կարգավորումներին։ 2022 թվականի դրությամբ գրանցված ավելի քան 150 միլիոն դոմենային անուններից երկրային ՎՄԴ-ները կազմում են ընդամենը 40%-ը[1]։

Երկրների համար կոդի կիրառումը սկսել է 1985 թվականից։ Այդ տարի գրանցված կոդերը եղել են .us-ը (ԱՄՆ), .uk-ը (Միացյալ Թագավորություն) և .il-ը (Իսրայել)։ 1986 թվականին գրանցվածները ներառել են .au-ը (Ավստրալիա), .de-ը (Գերմանիա), .fi-ը (Ֆինլանդիա), .fr-ը (Ֆրանսիա), .is-ը (Իսլանդիա), .jp-ը (Ճապոնիա), .kr-ը (Հարավային Կորեա), .nl-ը (Նիդերլանդներ) և .se-ը (Շվեդիա)։ 1987 թվականին ավելացել են .nz-ը (Նոր Զելանդիա), .ch-ը (Շվեյցարիան) և .ca-ը (Կանադան)[2], իսկ 1988 թվականին՝ .ie-ը (Իռլանդիա) .it-ը (Իտալիա), .es-ը (Իսպանիա) և .pt-ը (Պորտուգալիա), 1989 թվականին՝ .in-ը (Հնդկաստան) և .yu (Հարավսլավիա), 1999 թվականին՝ .cn (Չինաստան) և .ru (Ռուսաստան

Գոյություն ունի 308 հատ պատվիրակված ազգային ՎՄԴ։ Ամենաշատ թվով դոմենները պարունակում են .cn, .tk, .de, .uk, .nl և .ru ազգային ՎՄԴ-ները[1]։

Պատվիրակում և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետ հասցեների նշանակման մարմինը (IANA) պատասխանատու է յուրաքանչյուր ազգային ՎՄԴ-ի համար համապատասխան վստահելի կառույց որոշելու համար։ Կառավարումն ու վերահսկողությունն այնուհետև փոխանցվում են տվյալ վստահված կառույցին, որը պատասպանատու է դոմենի կանոնակարգերի և շահագործման համար։ Ներկայումս պատվիրակումը կարող է որոշվել ազգային ՎՄԴ-ների IANA-ի ցանկից[3]։ Առանձին ազգային ՎՄԴ-ները կարող են ունենալ տարբեր պահանջներ և վճարներ ենթադոմենների գրանցման համար: Կարող է լինել տեղում ներկայության պահանջ (օրինակ՝ քաղաքացիություն կամ ազգային ՎՄԴ-ի հետ այլ կապ), օրինակ՝ ամերիկյանը (us), ճապոնականը (jp), կանադականը (ca), ֆրանսիականը (fr) և գերմանական (de), կամ կարող է գրանցումը լինել բաց բոլորի համար։

2017 թվականի մայիսի 20-ի տվյալներով գոյություն ունեն 255 երկրների կոդերով վերին մակարդակի դոմեններ՝ ամբողջովին լատինական այբուբենով և երկու տառով։ 2020 թվականի հունիսի դրությամբ միջազգայնացված դոմենների ավելացման արդյունքում այդ թիվը հասել է 316-ի[3]։

Լատինատառ վերին մակարդակի ազգային դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեններ (ազգային ՎՄԴ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հապավումներ

ազգային ՎՄԴ - վերին մակարդակի ազգային դոմեն

ԴԱՀ - դոմենների անվան համակարգի

Առաջարկված միջազգայնացված ազգային ՎՄԴ-ներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգայնացված դոմենային անուններ են առաջարկվել Ճապոնիայի և Լիբիայի համար։

Կապը ISO 3166-1-ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտերնետ հասցեների նշանակման մարմինը իրավասու չէ որոշել, թե որն է երկիր, որը՝ ոչ։ Ազգային ՎՄԴ անունների համար որպես հիմք է ընտրվել ISO 3166-ի ցանկը այն մտքով, որ ISO-ն ունի որոշակի գործընթացներ՝ որոշելու, թե որ սուբյեկտները պետք է լինեն և չլինեն այդ ցանկում։
- Ջոն Պոստել

Չօգտագործված ISO 3166-1 կոդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ISO 3166-1-ի գրեթե բոլոր կոդերը հատկացված են և գոյություն ունեն DNS-ում։ Սակայն սրանցից որոշները օգտագործված չեն։ Մասնավորապես Նորվեգիայից կախում ունեցող Բուվե կղզու (bv) և Շպիցբերգեն և Յան Մայենի (sj) ազգային ՎՄԴ-ները գոյություն ունեն DNS-ում, սակայն ենթադոմեններ հատկացված չեն, և Նորիդի (ազգային ՎՄԴ-ի նորվեգական գրանցամատյան) քաղաքականությունն է, որ ներկայումս չպետք է հատկացվեն։ Ֆրանսիական երկու տարածքներ՝ Սուրբ Բարդուղիմեոսի կղզին bl և Սենթ Մարտենը mf, դեռևս սպասում են ֆրանսիական կառավարության կողմից հատկացմանը։ eh կոդը չնայած հասանելի է որպես Արևմտյան Սահարայի ազգային ՎՄԴ, երբեք չի հատկացվել և գոյություն չունի DNS-ում։ Միայն մեկ ենթադոմեն է գրանցված gb-ով[71] (ISO 3166-1ը Միացյալ Թագավորության համար), նոր գրանցումներ չեն ընդունվում, ՄԲ-ի համար գործում է uk ազգային ՎՄԴ-ը։

ԱՄՆ արտաքին փոքր կղզիների համար նախատեսված .um ազգային ՎՄԴ-ն հեռացվել է 2008 թվականի ապրիլին։ Համաձայն RFC 1591 կանոնակարգի՝ .um-ը հասանելի է որպես ազգային ՎՄԴ, որը կարող է ձեռք բերվել համապատասխան պետական գործակալության կամ տեղական ինտերնետ օգտագործողների համայնքի պահանջով։

ISO 3166-1-ի մեջ չներառված ASCII ազգային ՎՄԴ-ներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ASCII ազգային ՎՄԴ-ներ ISO 3166-1-ի երկու տառով կոդերից չեն։ Այս կոդերից մի քանիսը նշված են ISO ցուցակի ավելի հին տարբերակներում:

  • uk (Միացյալ Թագավորություն) - Միացյալ Թագավորության ISO 3166-1 կոդը GB է։ Սակայն JANET ցանցը արդեն իսկ ընտրել էր uk-ը՝ որպես վերին մակարդակի նույնացուցիչ Անվան գրանցման իր սխեմայի համար, և այն ընդգրկվել էր DNS-ի մեջ։ gb-ը հատկացվել է անցումային շրջանի համար, սակայն այն երբեք տեղի չի ունեցել, և uk-ի օգտագործումը արմատացել է[72]։
  • su - Այս հին ISO 3166 կոդը ծառայել է Խորհրդային Միությանը դրա գոյության շրջանում, ավելին՝ նոր գրանցումներ ևս թույլատրված են։
  • ac (Համբարձման կղզի) - Այս կոդը IANA-ի 1996 թվականի որոշման մնացորդն է, ըստ որի թույլատրվել է Համաշխարհային փոստային միությանը թույլատրվել է օգտագործել ISO 3166-1 alpha-2-ի պահեստային ցանկի կոդերը։ Ավելի ուշ որոշում չեղյալ է հայտարարվել, և Համբարձման կղզին միակն է։ (Երեք այլ ազգային ՎՄԴ-ներ՝ gg (Գերնսի), im (Մեն կղզի) և je (Ջերսի) ևս այս կատեգորիայի տակ են եղել 1996 թվականից մինչև 2006 թվականի մարտ ամիս, երբ ստացել են համապատասխան ISO 3166 կոդեր)։
  • eu (Եվրամիություն) - 2000 թվականի սեպտեմբերի 25-ին ICANN-ը որոշել է թույլատրել ISO 3166-1-ի պահեստային ցուցակում եղած երկու տառից կազմված և բոլոր տեսակի նպատակների համար նախատեսված ցանկացած կոդ։ Ներկայումս միայն ԵՄ-ը է համապատասխանում այս չափանիշին։ ԵՄ-ի Հեռահաղորդակցության նախարարների խորհրդի 2002 թվականի մարտի որոշումից հետո գործընթացը դանդաղ է եղել, սակայն Եվրոպական հանձնաժողովը ընտրել է գրանցման կենտրոն (EURid), և սահմանվել են հատկացման չափանիշները․ ICANN-ը հաստատել է eu՝ որպես ազգային ՎՄԴ, և այն բացվել է գրանցումների համար 2005 թվականի դեկտեմբերի 7-ին։ 2006 թվականի ապրիլի 7-ից ի վեր գրանցումը բաց է Եվրոպական տնտեսական տարածքի գրանցումների համար։

Պատմական ազգային ՎՄԴ-ներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՎՄԴ-ը հեռացվում է, երբ երկիրը դադարում է գոյություն ունենալ։ Եղել են երեք ազգային ՎՄԴ-ներ, որոնք ջնջվել են այն բանից հետո, երբ ISO 3166-1-ից հանվել է երկու տառից կազմված կոդը․ այդ երեք դեպքերն են՝ cs (Չեխոսլովակիա), zr (Զաիր) և tp (Արևելյան Թիմոր)։ Կարող է ISO 3166-1-ից հանելու և DNS-ից ջնջելու գործընթացների միջև ժամանակային առումով մեծ տարբերություն լինի, օրինակ՝ zr-ը 1997 թվականից ISO 3166-կոդ չէ, սակայն zr ազգային ՎՄԴ-ը վերացվել է միայն 2001 թվականին։ ISO 3166-1-ի հնացած կոդերին համապատասխանող մյուս ազգային ՎՄԴ-ները դեռևս չեն ջնջվել: Որոշ դեպքերում դրանք կարող է նույնիսկ չջնջվեն՝ պայմանավորված խափանումների քանակով, որոնք կարող են առաջացնել շատ օգտագործվող ազգային ՎՄԴ-ների համար: Մասնավորապես Խորհրդային Միության su ազգային ՎՄԴ-ն շարունակում է օգտագործել ավելի քան 20 տարի այն բանից հետո, երբ SU-ն հեռացվել է ISO 3166-1-ից[73]:

Պատմական կոդեր ddԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետության և yd-ը Հարավային Եմենի համար հասանելի են եղել որպես ազգային ՎՄԴ-ներ, չնայած չեն հատկացվել[74]:

cs ազգային կոդի ժամանակավոր հատկացումը, մինչև դրանք բաժանվել են rs-ի և me-ի (համապատասխանաբար Սերբիա և Մոնտենեգրո), հանգեցրել է որոշ հակասությունների[75][76]՝ կապված ISO 3166-1-ի ազգային կոդերի կայունության հետ: Արդյունքում 2007 թվականին ստեղծվել է ISO 3166-1-ի երկրորդ խմբագրությունը՝ այն երաշխիքով, որ հեռացված կոդերը առնվազն 50 տարի չեն վերահատկացվելու, իսկ 2006 թվականին լեզուների պիտակներում օգտագործվող ազգային կոդերի համար RFC 3066-ը փոխարինվել է RFC 4646-ով[77]:

Նախորդ ISO 3166-1-ով Հարավսլավիայի համար նախատեսված YU կոդը հեռացվել է ISO-ի կողմից 2003 թվականի հուլիսի 23-ին, սակայն yu ազգային ՎՄԴ-ն շարունակել է օգտագործվել: Ի վերջո երկու տարի տևած անցումային շրջանից հետո, երբ ստեղծվել են սերբական rs և մոնտենեգրյան me կոդերը, .yu-ն կիրառությունից դուրս է եկել 2010 թվականի մարտին[78]:

Ավստրալիային ի սկզբանե հատկացվել է oz ազգային կոդը, սակայն ավելի ուշ այն փոխարինվել է au-ով, իսկ .oz դոմենները տեղափոխվել են .oz.au[79]:

Ընդհանուր ազգային ՎՄԴ-ներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր վերին մակարդակի ազգային դոմենը կամ ընդհանուր ազգային ՎՄԴ-ը վերաբերում է այն ՎՄԴ-ներին, որոնք տեխնիկապես «սահմանափակված ազգային ՎՄԴ-ներ» չեն, բայց օգտագործվում են որպես ավանդական ընդհանուր ՎՄԴ-ներ[80][81][82]։ Ընդհանուր ազգային ՎՄԴ-ների մեծ մասը առաջին հերթին օգտագործվում է որպես համանուն դոմեն։

Ընդհանուր

ազգային ՎՄԴ

Երկիր/շրջան Օգտագործման ոլորտներ
.acՀամբարձման կղզի
.adԱնդորրագովազդ
.agԱնտիգուա և ԲարբուդաAktiengesellschaft (կորպորացիա բառի

գերմաներեն տարբերակը)

.aiԱնգիիլաարհեստական բանականություն
.amՀայաստան
.asԱմերիկյան Սամոա
.azԱդրբեջան
.bzԲելիզ
.ccԿոկոսյան կղզիներ
.cdԿոնգոCD
.coԿոլումբիա
.cuԿուբա«see you»
.cvԿաբո Վերդեcurriculum vitae (ինքնակենսագրական)
.djՋիբութիդիջեյ
.fmՄիկրոնեզիայի Դաշնային Նահանգներ
  • FM ռադիոհաղորդում
  • ռադիո և փոդքասթ
.gaԳաբոնՋորջիա
.ggԳերնսի
.ioՀնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ
.isԻսլանդիաit.is, that.is, etc.
.itԻտալիատեղեկատվական տեխնոլոգիա
.kgՂրղզստանKeygen
.laԼաոս
.lyԼիբիաբառեր, որոնք ավարտվում են -ly-ով
.mdՄոլդովա
.meՄոնտենեգրո
.msՄոնտսերատ
.nuՆուեյ
  • նոր (new)
  • հիմա (now)
  • մերկ (nude)
.peՊերումասնավոր կապիտալ
.pnՓիթքերն կղզիներհեռախոսահամար (phone number)
.pwՊալաումասնագիտական կայք (Professional web)
.reՌեյունյոնհակադարձ ճարտարագիտություն

(Reverse engineering)

.rsՍերբիաRust ծրագրավորման լեզու
.scՍեյշելյան կղզիներ
.shՍուրբ Հեղինե կղզի
.sxՍինտ Մաարտեն«sex»
.tfՖրանսիական հարավային և անտարկտիկական տարածքներ
.tkՏոկելաու
  • tech
  • բարձր տեխնոլոգիա
  • BitTorrent tracker
.tmԹուրքմենստանTrademark
.toՏոնգաlink-to
.tvՏուվալուհեռուստատեսություն և հեռարձակում
.wsԱրևմտյան Սամոա
  • վեբ կայք (website)
  • WebSocket
  • world site
  • արևմուտք (west)
.ytՄայոտYouTube

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Verisign Domain Name Industry Brief Q1 2021» (PDF). verisign.com (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  2. «ccTLD». ICANN (iana.org) (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. 1 2 3 «list of ccTLDs». IANA (iana.org) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Andorra Telecom trade name registration policy». Nic.ad (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «norma». infoleg.gov.ar (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  6. «IDN Zeichentabelle» (PDF) (գերմաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  7. «Rules for .au Domains» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  8. 1 2 «.au Direct». auDA.org.au (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  9. 1 2 [փա՞ստ]
  10. «DNS Belgium and IPv6» (PDF). economie.fgov.be (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  11. «Domínios .br». Registro.br (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  12. «Domínios em Português e restrição de dados no WHOIS». Registro.br (պորտուգալերեն). 2005 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  13. «Domain Registration». Nic.Bt (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. «About internationalized domain names» (PDF). Cira.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. «details». nic.ch (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  16. «DNSSEC (DNS Security) available from .cy Registry». nic.cy (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  17. «CZ.NIC - IDN - Internationalized domain names». Nic.cz (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. «details». denic.de (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «details». æøå.dk-hostmaster.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «Estonian domain names to incorporate diacritics (IDN)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  21. «Other applicable Regulations». dominios.es (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  22. «details». eurid.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. «.eu and IPv6». EURid.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  24. «For fi domain applicants and users - How to choose a good domain name?». ficora.fi (անգլերեն). 2019 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  25. «Opening to Europe of the .fr, .wf, .re, .yt, .pm, and .tf TLDs» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
    Previously restricted to residents of the corresponding French territory.
  26. 1 2 3 4 5 «Availability of IDN on the .fr, .yt, .pm, .wf, .tf, and .re TLDs». Afnic.fr (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  27. Rules and Conditions for GE Domain Names Registration (PDF). nic.net.ge (Report) (վրացերեն). Article 1.9. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին. Recent Georgian version has some updates not affecting this article.
  28. «details» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  29. Novak, Tomislav (2016 թ․ նոյեմբերի 18). «PRIJE 24 GODINE PET ENTUZIJASTA ODVELO NAS JE U 21. STOLJEĆE 'Ubili smo se od posla, ali i dobro zabavili. I svi su nas gledali u čudu'». Jutarnji list (խորվաթերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  30. «Delegation Rules» (անգլերեն). The Council of Hungarian Internet Providers. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  31. «Shorter .id domain will be available in Indonesia next year». Tech in Asia (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  32. «Domain chaos spikes e-business ambitions». Silicon Republic (անգլերեն). 2002 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  33. Information Technology Law: Professional practice guide (Report). Dublin, IE: Law Society of Ireland. 2004. էջ 23.
  34. IANA - .ie
  35. «Now, get Internet domain names in regional languages». The Hindu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  36. «Idn: un successo». Nic.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  37. «TLD DNSSEC Report». stats.research.icann.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  38. Morishita, Yasuhiro Orange (2003 թ․ սեպտեմբերի 2). «.JP technical update» (PDF). jprs.jp. RIPE 46 General Meeting (անգլերեն). Japan Registry Service, Co., Ltd. (JPRS). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  39. «DNSViz probe 15 September 2022». dnsviz.net (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
  40. «Order of the Minister of Defense and Aerospace Industry of the Republic of Kazakhstan dated March 13, 2018 No. 38/НҚ On approval of Rules for registration, use and allocation of domain names in the space of the Kazakhstan segment of the Internet» (PDF) (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  41. «.LA - The Official .LA Registry». La (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  42. «.my Domain Registry». Domainregistry.my (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  43. «Free Domain Name Pro». freedomain.pro (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  44. «nu teckentabell» (PDF). iis.se (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  45. «F.A.Q. for Domain Names with macrons (IDNs)». .nz Domain Name Commission (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  46. «second level domains». dnc.org.nz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  47. «IDN intro www.dns.pl» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2003 թ․ սեպտեմբերի 11-ին.
  48. «Delegation Record for .PS». Iana.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  49. «Notícias». Dns.pt (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  50. «Registrars». Registry.PW (անգլերեն). Poets & Writers. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  51. 1 2 3 «Romania Top Level Domain». Rotld.ro (ռումիներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  52. «Beginning of the Landrush phase of second level domain under (.sa)». nic.sa (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  53. «DNSSEC is Officially Enabled in Saudi Arabia's TLD». Nic.sa (անգլերեն). 2017 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  54. «Saudi NIC» (PDF). nic.sa (անգլերեն). 2012. IPv6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  55. «details» (PDF). iis.se (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  56. «IDN Code Points Policy for the .SH Top Level Domain» (PDF). Nic.sh (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  57. «details» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  58. «ccTLD.su» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  59. «IDN Code Points Policy for the .TM Top Level Domain» (PDF). Nic.tm (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  60. «details». nic.tr (թուրքերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  61. «details». iana.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  62. «IANA — Report on the Delegation of the .台灣 and .台湾 ("Taiwan") domains representing Taiwan in Chinese to Taiwan Network Information Center». Iana.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  63. «details». twnic.net.tw (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  64. Mueller, Milton (2002). Ruling the Root: Internet governance and the taming of cyberspace (անգլերեն). Cambridge, MA: MIT Press. էջ 79. ISBN 9780262632980. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին via Google Books.
  65. «New rules for the registration of domain names under UY» (PDF). Nic.org.uy (իսպաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  66. «Trung tâm internet Viêt Nam – Tên mien tieng viet» (վիետնամերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  67. «You are being redirected». Domain.me (անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  68. «String evaluation completion». Icann.org. Resources (անգլերեն). ICANN. 2014 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  69. «ccTLD applicants who have requested the second and final review». EPSRP reports (անգլերեն). ICANN. 2014 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  70. «Launch of .भारत domain name in Devanagari script by Hon'ble MCIT and Law & Justice Shri Ravi Shankar Prasad». Registry.in (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  71. «DNS loookup for dra.hmg.gb» (անգլերեն). 2010. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  72. Mueller, Milton (2002). Ruling the Root: Internet governance and the taming of cyberspace (անգլերեն). Cambridge, MA: MIT Press. էջ 79. ISBN 9780262632980. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  73. «Where Do Country Code Domain Names Go to Die?». circleid.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 5-ին.
  74. «Changes in ISO 3166-1». www.statoids.com. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 5-ին.
  75. Daigle, Leslie (2003 թ․ սեպտեմբերի 24). «IAB input related to the .cs code in ISO 3166» (անգլերեն). IAB. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  76. Daigle, Leslie (2003 թ․ սեպտեմբերի 24). «IAB comment on stability of ISO 3166 and other infrastructure standards» (անգլերեն). IAB. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  77. Phillips, Addison; Davis, Mark (2006-09). «Tags for Identifying Languages». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  78. «IANA — Report on the Removal of the .YU Top-Level Domain». www.iana.org. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 5-ին.
  79. «A Brief History of .AU Domains | Domain Registration AU». www.domainregistration.com.au. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 5-ին.
  80. «What is gccTLD?». dynadot.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  81. «What you should know about gccTDLs and organic search». name.com (անգլերեն). 2016 թ․ նոյեմբեր. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  82. «gccTLD generic country-code domains». dynadot.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  1. 2009 թվականի նոյեմբերի 17-ից օրենքով թույլատրվել են իսպանա-պորտուգալական հատուկ նշանները (á, â, ã, à, é, ê, í, ó, ô, õ, ú, ü, ñ, ç)[5]
  2. Հիմնականում լատինական նշաններ (à á â ã ä å æ ç è é ê ë ì í î ï ð ñ ò ó ô õ ö ø ù ú û ü ý þ ÿ œ š ž)[6]
  3. Ներկայումս թույլատրված չէ, սակայն որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններում թույլատրված է։
  4. 2004 թվականի մարտից[15]
  5. 2020 թվականի հուլիսի 1-ից[16]
  6. IDN չի ընդունվել հանրային և կորպորատիվ հետաքրքրության բացակայության պատճառով[17]
  7. 93 ոչ-ASCII նշաններ[18]
  8. 2004 թվականի հունվարի մեկից հնարավոր է դարձել մի շարք նշանների օգտագործումը՝ æ, ø, å, ö, ä, ü, & é[19]
  9. 2011 թվականի հունիսի 13-ից թույլատրվել է էստոնական դոմենային անուններում օգտագործել հնչյունատարբերիչ նշաններ[20]
  10. Թույլատրված տառեր և նշաններ՝ լատիական, հունական և կյուրեղագիր[22]
  11. 2005 թվականի սեպտեմբերից թույլատրված նշանները՝ š, ž, å, ä, ö, և սաամյան լեզուները[24]
  12. 1 2 3 4 5 6 7 (6 December 2011)[25]
  13. 2005 թվականի հուլիսից հնարավոր է հունական գրի օգտագործումը[28]
  14. 2003 թվականի հոկտեմբերից շվեդերենի համար, 2007 թվականի ամռանը՝ ֆիններենի, մեանկիելի լեզվի, գնչուների լեզվի, սաամյան լեզուների և իդիշի համար[55]
  15. 2010 թվականի հոկտեմբերից[57]
  16. 2006 թվականի նոյեմբերի 14[60]
  17. 2015 թվականի հուլիսի 21[61]
  18. Ավանդական չինական գիր[63]
  19. 2012 թվականի հունիսից IDN դոմենային անունները հասանելի են որոշ .UA ենթադոմենների համար
  20. .UA-ի անվտանգ պատվիրակումը հասանելի են 2019 թվականի հոկտեմբերից
  21. Թույլատրված է ինտերնետ ծառայություն ապահովողներին և այլ չսահմանված կառույցների։ Տես՝ .zm 

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]