.eg
Արտաքին տեսք
| .eg | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1990 |
| Փյունիկոդ | eg |
| Կայք | domain.eg |
.eg, Եգիպտոսի վերին մակարդակի ազգային լատինատառ դոմենն է, իսկ արաբատառը .مصر է[1][2]։ Ցանկացած կազմակերպություն, որ կցանկանա գրանցել .eg-ով վերջացող դոմեյնային անուն, պետք է ունենա տեղական ներկայացուցիչ, կամ էլ դոմեյնային անունը պետք է տեղակայված լինի եգիպտական DNS սերվերների վրա:
Կան երկրորդ մակարդակի մի շարք դոմեյններ: Գրանցումները կատարվում են կամ երկրորդ մակարդակում (անմիջականորեն .eg գոտում) կամ էլ երրորդ մակարդակում, ներքոհիշյալ անունների տակ: Ընդ որում՝ պահանջվող փաստաթղթերը կարող են տարբեր լինել. դա կախված է ընտրված դոմեյնից[3][4]:
- .ac.eg - ակադեմիական կայքեր
- .com.eg - առևտրային կայքեր
- .edu.eg - կրթական կայքեր
- .egregistry.eg - վերին մակարդակի դոմեյնային ծառայություններ
- .eun.eg - եգիպտական համալսարանների ցանց
- .gov.eg - կառավարական կայքեր
- .info.eg - տեղեկատվական հատված
- .mil.eg - զինվորական կայքեր
- .name.eg - անձնական "անուն" կայքէջեր
- .net.eg - ցանցային բնագավառ և ՏՏ ծառայություններ
- .org.eg - եգիպտական ոչ կառավարական կազմակերպություններ
- .sci.eg - գիտական կայքեր
- .sport.eg - մարզական կայքեր
- .tv.eg - տեսողական մեդիա / Visual media.
Պատմական իրադարձություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի եգիպտական հեղափոխության ժամանակ դոմեյնը փակվել է Եգիպտոսի կառավարության կողմից[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «First IDN ccTLDs Requests Successfully Pass String Evaluation». ICANN. 2010-01-21.
- ↑ '"Historic' day as first non-latin web addresses go live", BBC News, 6 May 2010.
- ↑ Subdomain Names – Domain.EG
- ↑ «Registration Requirements – Domain.EG». Արխիվացված է օրիգինալից 2023-08-07-ին. Վերցված է 2023-08-07-ին.
- ↑ Egyptian Internet shutdown by government, CNN, January 28, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .eg whois տեղեկություն Արխիվացված 2008-08-21 Wayback Machine
- domain.eg (ar)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.eg» հոդվածին։ |