.gr
| .gr | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1989 |
| Փյունիկոդ | gr |
| Կայք | grweb.ics.forth.gr/public/(անգլ.) և gr |
.gr, Հունաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Գրանցումները կատարվում են հավատարմագրված գրանցողների միջոցով: Կարող են գրանցվել նաև հունարեն գրանիշերով դոմեյնային անուններ։
Երկրորդ մակարդակի դոմեյններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն երկրորդ մակարդակի հետևյալ պաշտոնական դոմեյնները.
| Դոմեյնը | Նախատեսված օգտատերերը |
|---|---|
| .com.gr | առևտրային գործունեությամբ զբաղվողներ |
| .org.gr | ոչ առևտրային կազմակերպություններ |
| .gov.gr | կառավարություն |
| .edu.gr | կրթական հաստատություններ |
| .sch.gr | |
| .net.gr | ինտերնետ ծառայությունների մատակարարներ (Internet Service Providers - ISP) և ցանցային մատակարարներ |
| .mil.gr | բացառապես զինվորական նպատակներով |
| .mod.gr | Հունաստանի պաշտպանության նախարարություն |
| .co.gr | առևտրային նպատակներով (ընդհանուր առմամբ այնքան լայնորեն չի օգտագործվում, որքան .com.gr-ը)[1] |
Վերին մակարդակի այլընտրանքային դոմեյն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանը դիմել է վերին մակարդակի ազգային ևս մեկ դոմեյն՝ .ελ (մեծատառերով՝ .ΕΛ) ձեռք բերելու համար, որի գոտում պետք է գրանցվեին հունական այբուբենի տառերով կազմված դոմեյնային անուններ:
ICANN-ը 2011 թվականի ապրիլին մերժել է այդ դիմումը, քանզի .ΕΛ-ն տեսողականորենորեն չափազանց նման է լատինական .EA-ին, որը ICANN-ի կողմից ի պահ է թողնվել (EA-ն բացառապես պահպանված ISO 3166-1 alpha-2 կոդային տարր է Սեուտայի և Մելիլիայի համար)[2]:
2014 թվականին ICANN-ը որոշեց թույլ տալ, որ Հունաստանն ունենա .ελ դոմեյնը[3]:
Վերին մակարդակի այդ դոմեյնի իրավունքը Հունաստանին փոխանցվել է 2015 թվականի հոկտեմբերին[4][5]: Ինտերնետում այն գործարկվել է 2018 թվականի հուլիսի 10-ից[6]:
Առաջին երեք ամիսներին .ελ-ի համար դիմողները կարող էին այն ստանալ միայն .gr դոմեյնի տիրոջից[7]: 2018 թվականի հոկտեմբերից այդ սահմանափակումները դադարեցվեցին[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Inet Hellas». www.inethellas.co.gr.
- ↑ Greek IDN blocked due to non-existent domain
- ↑ «ccTLD applicants who have requested the second and final review». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-06-17-ին.
- ↑ Report on the Delegation of the .ελ ("el") domain representing Greece in Greek script to ICS-FORTH GR
- ↑ «Η Ελλάδα κατοχύρωσε την ελληνική κατάληξη .ελ στο ίντερνετ». 2015 թ․ ապրիլի 20.
- ↑ Συχνές Ερωτήσεις για Καταχωρούμενους
- ↑ «.GR Launches .ελ on 10 July». Արխիվացված է օրիգինալից 2018-07-28-ին. Վերցված է 2018-07-28-ին.
- ↑ «Συχνές Ερωτήσεις για Καταχωρούμενους» (հունարեն). www.eett.gr. Արխիվացված օրիգինալից 2020-10-03-ին. Վերցված է 2019-11-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .gr whois տեղեկություն Արխիվացված 2008-07-05 Wayback Machine
- .gr registry website
- Whois for .gr domain names
- co.gr registration policies
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.gr» հոդվածին։ |