Jump to content

.no

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.no
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Նորվեգիա
Ներդրվել էմարտի 17, 1987
Փյունիկոդno
Կայքnorid.no/en/(անգլ.)

.no Նորվեգիայի վերին մակարդակի ազգային դոմենն է, որի գոտում գրանցումներ կատարողը նորվեգական պետական Uninett Norid AS ընկերությունն է: Վերջինս, ինչպեսև իր մայր ընկերությունը՝ UNINETT-ը, գտնվում է Տրոնդհայմում և պատկանում է Նորվեգիայի կրթության և հետազոտությունների նախարարությանը: Norid-ը գործում է ամերիկյան IANA ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն և կառավարվում է նաև Նորվեգիայի փոստի և հեռահաղորդակցության վարչության կողմից:

Պատմություն և վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային դոմեյնի ստեղծման տարեթիվ է համարվում 1983 թվականը: Դրա գոտում առաջինը գրանցվել են Նորվեգիայի հեռահաղորդակցության վարչության (tor.nta.no) և Օսլոյի համալսարանի համակարգչային գիտությունների ամբիոնի (ifi.uio.no) հասցեները: 1991-1992 թվականներին բոլոր պետական համալսարաններն ու քոլեջները միացան ինտերնետին և ստացան դոմեյնային անուններ, ինչը գրանցումների բում առաջացրեց: 1995 թվականին արդեն գրանցվել էր հազարերորդ անունը: Սկզբնական շրջանում գործում էին գրանցման բարդ կանոններ, որոնք կազմակերպությանը թույլ էին տալիս գրանցել միայն մեկ դոմեյնային հասցե: 2001 թվականին գրանցման կանոնները ազատականացվեցին, և դա գրանցումների երկրորդ ու մինչ օրս ամենանշանակալին համարվող բումի հանգեցրեց: Երրորդ բումը տեղի ունեցավ 2004 թվականի փետրվարին, երբ թույլատրվեց նորվեգերենին բնորոշ նիշերի (æ-ի, ø-ի, å-ի և 20 այլ գրանիշերի) օգտագործումը[1]: 2011 թվականի հունվարին գրանցվեց 500.000-րդ դոմեյնը: 2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ գրանցվել էր 557.991 դոմեյն[2]:

Նորվեգական այլ դոմեյններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից Norid-ը պատասխանատու է նաև .bv և .sj դոմեյնների համար, որոնք Բուվե, Շպիցբերգեն և Յան Մայեն կղզիների վերին մակարդակի դոմեյններն են: Դրանք ներկա պահին չեն օգտագործվում: Այդուհանդերձ՝ .bv և .sj դոմեյններով անունները կարող են ի պահ թողնվել ապագայում օգտագործելու համար[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Uninett Norid — Статистика домена .no» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2012-11-01-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  2. «Norid — Статистика» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին. Վերցված է 2012-11-01-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 6 (օգնություն)
  3. Norid Uninett — The .bv and .sj top level domains Արխիվացված է Հոկտեմբեր 5, 2010 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2010-10-05 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «.no eller aldri...» (PDF) (նորվեգերեն). Norwegian Post and Telecommunications Authority. 2002 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-03-05-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.no» հոդվածին։