Զբոսաշրջությունը Նորվեգիայում
Զբոսաշրջությունը Նորվեգիայում (նորվ.՝ turisme i Norge), Նորվեգիայի Թագավորության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։
Նորվեգիա պետությունը գտնվում է Եվրոպայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզու վրա։ Նորվեգիայի ափերը ողողում են Բարենցյան ծովը՝ հյուսիս-արևելքից, Նորվեգյան ծովը արևմուտքից և Հյուսիսային ծովը հարավ-արևմուտքում։
Նորվեգիայի թագավորությունը իր տարածաշրջանային բարեկամ Իսլանդիան համարվում են միակ պետությունները, որոնք գտնվում են Շենգենային համաձայնագրի գոտում, սակայն չեն անդամակցում Եվրոպական Միությանը։ Նորվեգիան Շենգենային համաձայնության անդամ է դարձել 1996 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այս պայմանագրով Նորվեգիայի կառավարությունը թույլատրում էր Շենգենային համաձայնագրի անդամ մյուս երկրների քաղաքացիներին ազատ մուտք գործել թագավորության տարածք։
Այս պայմանագրի յուրացումը դարձավ Նորվեգիայում զբոսաշրջության զարգացման կարևոր շարժառիթ։ 2006 թվականի տվյալներով Նորվեգիա ժամանած զբոսաշրջիկների քանակը կազմում է յոթ միլիոն մարդ, ինչը զարմանալիորեն գերազանցում է Նորվեգիայի մշտական բնակչությանը։
Նույն թվականի տվյալներով Նորվեգիա է ժամանել 3,9 միլիոնը զբոսաշրջիկ։ 1,3 միլիոնը մեկօրյա այց են կատարել (նրանց մի մասը Նորվեգիայի տարածքով մուտք է գործել հարևան պետություններ), իսկ շուրջ 1,8 միլիոն մարդ այցելել է Նորվեգիայի նավահանգիստները՝ կրուիզ նավարկությունների ժամանակ։
2015 թվականի տվյալներով՝ Նորվեգիա այցելած օտարերկրյացիների քանակը կազմում է 31,6 միլին, ինչև 4 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից[1]։
2014 թվականի համեմատ՝ Նորվեգիայի հյուրանոցներում միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը 2015 թվականին աճել է 12 %-ով և կազմել 3,6 միլիոն դոլար։ Գիշերակացի ցուցանիշը ավելացել է 13 %-ով։ Այս վիճակագրությունը ընդգրկում է Նորվեգիա ժամանածների թիվը՝ ժամանցի և բիզնես ճանապարհորդության նկատառումներով։
Նորվեգիայում զբոսաշրջության զարգացման շրջան համարվում է նաև ձմեռը՝ հատկապես սուրբծննդյան տոների նախաշեմին։
Մուտք Նորվեգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիան 1996 թվականից Շենգենյան համաձայնության անդամ պետություն է։ Համաձայնության անդամ պետությունների՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Սլովենիայի և Ֆրանսիայի քաղաքացիները Նորվեգիա կարող են մուտք գործել առանց վիզայի գրանցման։
Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիները ևս կարող են ազատ մուտք գործել Նորվեգիայի տարածք՝ որոշակի վերապահումներով։
Աշխարհի մյուս պետությունների քաղաքացիները Նորվեգիա կարող են մեկնել միայն մուտքի վիզայի առկայության իրավունքով։ Որոշակի արտոնություններ ունեն նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի երկրների (բացառությամբ Կուբայի), Վենեսուելայի, Բրազիլիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ուրուգվայի, Չիլիի, Արգենտինայի, Պարագվայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Իսրայելի, Մալայզիայի, Թայվանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի քաղաքացիները, ովքեր 90 օր առանց վիզայի կարող են անցկացնել Նորվեգիայում։
Մյուս բոլոր պետությունների քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկները (այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկրների զբոսաշրջիկներ) իրավունք ունեն մուտք գործել այս երկիր միայն վիզայով։ Բացառություն են կազմում միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը, Աֆղանստանը, Պակիստանը, Իրաքը, Գանան, Ժողովրդավարական Կոնգոն, Եթովպիան և Սոմալին, որի քաղաքացիները մուտքի իրավունք կարող են ստանալ հատուկ դեպքերում՝ բանակցությունների միջոցով։
Նորվեգիա մեկնելու հնարավորությունները Հայաստանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ զբոսաշրջիկները ևս կարող են մտնել Նորվեգիայի տարածք։ Հայաստանի տարածքում ներկայումս չի գործում Նորվեգիայի դեսպանատուն, իսկ Հայաստանի քաղաքացիները Նորվեգիա կարող են մուտք գործել միայն վիզայի միջոցով։
Նորվեգիա մեկնող հայերը դիմում են Հայաստանում Շվեդիայի դեսպանություն, որտեղ նրանք կարող են ստանալ 90-օր Նորվեգիայի տարածքում անցկացնելու իրավունք։ Այսուհանդերձ, Երևանում գործում է Նորվեգիայի պատվավոր հյուպատոսարան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նորվեգիայի տարածք մուտք գործած քաղաքացիների վիճակագրություն, Զբոսաշրջությունը Նորվեգիայում, 2015 թվականի տվյալներ