Նորվեգիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
![]() | |
---|---|
![]() | |
Փոստի պատմություն | |
ՀՓՄ անդամ | 1875, հուլիսի 1-ից |
Առաջին փոստային նամականիշներ |
Նորվեգիայի փոստի և փոստային նամականիշերի պատմությունը, բաժանվում է մի քանի շրջանի, որոնք համապատասխանում են այն երկրների փոստային կարգին, որոնց կազմի մեջ է եղել Նորվեգիան (Դանիա, Շվեդիա), նաև Երրորդ Ռայխի կողմից գրավված լինելու տարիները (1940-1945) և անկախ Նորվեգիայի շրջանը (1905-1940, և 1945 թվականից սկսած). Նորվեգական փոստային նամականիշերի թողարկումները սկսում են 1855 թվականից։
Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի փոստի պատմությունը սկիզբ է առնում 17-րդ դարից։ 1642 թվականի հոկտեմբերի 13-ին Դանիայի թագավոր Քրիստիան IV-ը Նորվեգիա նամակ է ուղարկել իր շտատհալթերին (փոխարքա)՝ Հանիբալ Սեխեսդետին, որտեղ նշել է Օսլոյի և Կոպենհագենի միջև կապերը ամրապնդելու մասին։ Սրա արդյունքում 1647 թվականի հունվարի 17-ին ստեղծվել է Նորվեգիայի փոստային ծառայությունը։ Սկզբում սա մասնավոր կազմակերպություն է եղել, որը ղեկավարել է Հենրիկ Մարիանը (նորվ.՝ Henrik Morian)[1]։ Հողատերերի վրա պարտադրանք կար փոստի տեղափողման համար տրամադրել ձիեր և կառքեր[2]։ Փոստ տեղափոխելու համար վստահելի անձինք էին ընտրված՝ լավ կազմվածքով և առողջ գյուղացիներ, որոնք չէին վարձատրվում, բայց ազատված էին զինվորական ծառայությունից[3]։
1719 թվականին Նորվեգիայի փոստ անցել է դանիա-նորվեգական միության ենթակայության տակ, այդ պահից ազգային փոստային ծառայությունը դաևձել է պետական մենաշնորհ։ Տեղական փոստերը մնացել են սեփական[4].։ 1758 թվականին փոստը վերակազմվել է և փոստային գյուղացիները սկսել են վճարվե[3]։
1814 թվականին կնքվել է շվեդա-նորվեգական միությունը, բայց Նորվեգիայի անկախ փոստային վարչակազմը պահպանվել է։ Երկրի փոստային կենտրոնը դարձել է մայրաքաղաք՝ Քրիստիանիան[5][6]։
1827 թվականին փոստային ծառայությունը բարելավելու նպատակով ձեռք են բերվել երկու շքգենավ՝ |SS Constitutionen-ը և |«Prinds Carl»-ը[3]։
1874 թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրվել է համաշխարհային փոստային համաձայնագիրը, և դրանից հետո Նորվեգիան դարձել է Համաշխարհային փոստային միության անդամ, իսկ հետո միացել է փոստային հանձնարարությունների (1885) և թերթերի գործողության (1891) համաձայնագրերին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Postens historie»։ Om Posten (նորվեգերեն)։ Posten Norge AS։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-05-ին։ Վերցված է 2010-12-05
- ↑ 2,0 2,1 «Почта»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ 3,0 3,1 3,2 Fairclough S. Posthorns of plenty Archived 2016-03-04 at the Wayback Machine. // Stamp Magazine. - 2004. - Vol. 70. - No. 11. - P. 78-79.(անգլ.)(Ստուգված է 9 Մարտի 2010)
- ↑ Løhre A. Postens logi (Del 1). Fra Kongens merke til internasjonal kosnsernprofil // Budstikka. - 2008. - Årg. 13. - Nr 4.(նորվ.)(Ստուգված է 6 Դեկտեմբերի 2010)
- ↑ Владинец Н. И. Норвегия // Филателия СССР. - 1981. - № 11. - С. 30-31.
- ↑ Կաղապար:Книга:Владинец-Европа(Ստուգված է 5 Հոկտեմբերի 2010)