Նորվեգիայի անդրծովյան տարածքներ
Նորվեգիայի անդրծովյան տարածքներ երեք կախյալ (նորվ.՝ Biland) և երկու ինտեգրացված (նորվ.՝ Andre deler av landet) տարածքների ամբողջություն, որոնք պատկանում են Նորվեգիային[1]։
Նորվեգիայի կախյալ տարածքները նեղ իրավական իմաստով այս երկրի անմարդաբնակ տարածքներն են Հարավային կիսագնդում։ Առաջինը՝ 49 կմ² մակերեսով հրաբխային մերձարկտիկական Բուվե կղզին է Ատլանտյան օվկիանոսում և Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող երկու անտարկտիկական տարածքներ։ Առաջինը 20° արևմտյան երկարության. և 44°38’ արևելյան երկարության միջև գտնվող Անտարկտիդայի մաս կազմող Մոդ թագուհու երկիրն է, որը մայր ցամաքի 1/6 մասն է կազմում, երկրորդը՝ Անտարկտիդայի ափից 450 կմ հեռավորության վրա գտնվող հրաբխային Պետրոս I կղզին[2]։
Նորվեգիայի անդրծովյան, բայց ոչ կախյալ տարածքներին են վերաբերում[3]՝ երկու ինտեգրացված տարածքներ Հյուսիսային կիսագնդում, Նորվեգական ծովում՝ անմարդաբնակ 377 կմ² տարածքով Յան Մայեն կղզին, և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Շպիցբերգեն կղզեխումբը՝ ներառյալ Արջի կղզին։
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի անդրծովյան տարածքներից և ոչ մեկը՝ ոչ նահանգի (ֆյուլկե), ոչ էլ կոմունայի մակարդակով, չի մտցված մայրցամաքային Նորվեգիայի վարչական բաժանման մեջ։ Այդ տարածքները հատուկ կարգավիճակով են։
Կախյալ տարածքները Նորվեգիայի թագավորության մաս չեն կազմում, բայց նրա ինքնիշխանության տակ են[2]։ Սա մասնակիորեն նշանակում է, որ տարածքը կարող է զիջվել չխախտելով Նորվեգիայի սահմանադրության առաջին հոդվածի պահանջները երկրի տարածքային ամբողջության մասին։ Այս տարածքները վարչապես ղեկավարվում են Օսլոյից, Նորվեգիայի արդարադատության և ոստիկանության նախարարության բևեռային դեպարտամենտի կողմից[4]։ Նրանց վրա տարածվում է Նորվեգիայի քաղաքացիական և քրեական օրենսդրությունը, ներառյալ բնապահպանական նորմերը, նաև արգելված է միջուկային, ռադիոակտիվ նյութերի պահպանումը և օգտագործումը[2]։
Քանի որ Պետրոս Առաջինի կղզին և Մոդ թագուհու երկիրը հարավային լայնության 60°-ից հարավ են գտնվում, հետևաբար ընկնում են Անտարկտիդայի պայմանագրի ազդեցության տակ, որը ստորագրել է նաև Նորվեգիան[5]։ Ըստ պայմանագրի հոդվածների Նորվեգիայի պահանջները այս հատվածի տարածքների հանդեպ անժամկետ սառեցված են։ Մերձանտարկտիդայում գտնվող Բուվեի կղզին այս սահմանափակումների տակ չի ընկնում։
Միջազգային ստանդարտացման հետաքրքրությունների շրջանակում Նորվեգիայի ինտեգրվող տարածքները[6] միավորված են մեկ՝ «Շպիցբերգեն և Յան Մայեն» անվան տակ[3]։ Այդ անունով գրանցված է Ստանդարտացնման միջազգային կազմակերպությունում և ՄԱԿ-ի վիճակագրական բաժնում։ Վերին մակարդակի ազգային դոմեններում գրանցված է, բայց չի օգտագործվում .sj դոմենը։ Այս երկու տարածքները տարբեր վարչական ենթակայություն ունեն։ Յան Մայենը մտնում է Նուրլան գավառի մեջ[7], իսկ Շպիցբերգենը ղեկավարում է արդարադատության նախարարությանը ենթարկվող նահանգապետը (նորվ.՝ Sysselmannen på Svalbard)[8], բայց նաև ունի ազգային մակարդակի «Շպիցբերգենի մասին օրենք»-ով ղեկավարվող հատուկ կարգավիճ, իսկ միջազգային հարցերը կարգավորվում են 1920 թվականի Շպիցբերգենի տրակտատով։
Այս Միջազգային պայմանագիրը հաստատել է Շպիցբերգենի կղզեխմբի վրա Նորվեգիայի ինքնիշխանությունը, բայց այն հայտարարել է ապառազմական տարածք և պայմանագրի մասնակից անդամ-երկրներին իրավունք է տվել օգտագործել բնական պաշարները, ներառյալ տարածքային ջրերը[9]։ Այս իրավունքից Նորվեգիայից բացի օգտվում են Ռուսաստանը[8](մինչև 1995 թվականը կղզեխմբում ռուսների քանակը գերազանցում էր նորվեգացիներին) և որոշ չափով Լեհաստանը և Չինաստանը։ Ի տարբերություն մնացած Նորվեգիայի (բացառությամբ Յան Մայենը), Շպիցբերգենը չի մտնում ոչ Շենգենյան, ոչ էլ Եվրոպական տնտեսական գոտի։ Կղզեխումբը առանց վիզայի մուտք գործվող, ազատ տնտեսական տարածք է[10]։
Տարածքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշ | Տարածքի անվանում | Շրջան | Ստանալու տարին |
Վերին մակարդակի ազգային դոմեններ | Մայրաքաղաք | Բնակչությունе, մարդ |
Մակերես[11], կմ² |
---|---|---|---|---|---|---|---|
Կախյալ տարածքներ | |||||||
![]() |
Մոդ թագուհու երկիր¹ | Ատլանտիկա | 1939¹ | .aq, .no | (Տրոլ) | ||
![]() |
Բուվե կղզի | Ատլանտիկ օվկիանոս | 1928 | .bv | 0 | 49 | |
![]() |
Պետրոս Առաջինի կղզի¹ | Խաղաղ օվկիանոս | 1931¹ | .aq | 0 | 156 | |
Ինտեգրացված տարածքներ | |||||||
![]() |
Շպիցբերգեն² | Արկտիկա | 1920² | .sj, .no | Լոնգյիր | 2698 | 61 022 |
![]() |
Յան Մայեն | Ատլանտիկա | 1929 | .sj | 18 | 377 | |
¹ Համաձայն Անտարկտիկայի մասին պայմանագրի չի ընդունվում միջազգային հանրության կողմից. ²Որոշ սահմանափակումներով համաձայն Շպիցբերգենի տրակտատի. |
Տիրանալու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբը Նորվեգիան դիմավորել է ազգային ինքնագիտակցության վերելքով։ 1905 թվականին Նորվեգիան իր պատմության առաջին հանրաքվեի արդյունքում խզել է շվեդ-նորվեգական միությունը և գահընկեց է արել Շվեդիայի թագավոր Օսկար II-ին։ Ընդունելով Հակոն VII անունը Նորվեգիայի գահ է բարձրացել դանիական արքայազն Կարլը։ Երիտասարդ ազգը կարիք էր զգում ազգային ատրիբուտների և լիիրավ պետականությունը հաստատող քայլերի[12]։ Դրանց դրսևորումներից մեկը զավթողամոլ քաղաքականությունն էր, որը դժվար իրագործելի էր քանի որ Նորվեգիայի անկախություն ձեռք բերելու տարիներին աշխարհի բաժանումն արդեն կատարված էր[13] ։
Կախյալ տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուվեն՝ Զատկի և Տրիստան դա Կունյա կզզիներից հետո երրորդ մայրցամակքից հեռու կղզին է։ Այս պատճառով այնտեղ ձմեռելու չեն մնում, իսկ երկարատև առաջին կանգառը եղել է միայն 1927 թվականին՝ կղզին հայտնագործելուց ավելի քան 100 տարի հետո։ Այդ ժամանակ «Նորվեգիա» նավի անձնակազմը մոտ մեկ ամիս մնացել է կղզում, և արշավախմբի ղեկավար Լարս Կրիստիանսենը կղզին նորվեգական է հայտարարել։
1928 թվականին թագավոր Հակոն VII-ի հրամանագրով Բուվեն հայտարարվել է նորվեգական։ 1929-1930 թվականներին Մեծ Բրիտանիան հրաժարվել է կղզու նկատմամբ հավակնություններից։ 1930 թվականին ստորտինգը օրենք է ընդունել, որով Պետրոս I-ի և Բուվե կղզիները իրենց հարավային լայնության 60°-ից հյուսիս ափամերձ ջրերով Նորվեգիայի կախյալ տարածքներ են հայտարարվել[14]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Нансен, Ф. «Фрам» в Полярном море / Пер. З. Лопухиной. — М.: Географгиз, 1956.
- Ристе, У. История внешней политики Норвегии. — М.: Изд. «Весь мир», 2003. — ISBN 5-7777-0280-5.
- Саннес, Т. «Фрам»: приключения полярных экспедиций / Пер. с нем. А. Л. Маковкина. — Ленинград: Судостроение, 1991. — ISBN 5-7355-0120-8.
- Arlov Thor B. A short history of Svalbard. — Oslo: Norwegian Polar Institute, 1994. — ISBN 82-90307-55-1.
- Berton, P. The Arctic Grail: The Quest for the North West Passage and the North Pole. — Toronto: Random House of Canada Ltd., 1988. — ISBN 0670824917.
- Rigge, S. War in the Outposts. — Alexandria, Virginia: Time Life Education, 1980. — ISBN 978-0809433810.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Osmanczyk, E.; Mango, A. Encyclopedia of the United Nations and International Agreements // Vol. 1, A—F. 3rd edition. — Routledge, 2003. — P. 762 — ISBN 0415939216
- ↑ 2,0 2,1 2,2 «Lov om Bouvet-øya, Peter I's øy og Dronning Maud Land m.m. (bilandsloven)»։ Lovdata(նորվ.)
- ↑ 3,0 3,1 Arlov Thor B. (1994)։ A short history of Svalbard։ Oslo: Norwegian Polar Institute։ էջ 68։ ISBN 82-90307-55-1(անգլ.)
- ↑ «Polar Affairs Department»։ Norwegian Ministry of the Environment(անգլ.)
- ↑ «Forutsetninger for Antarktistraktaten: Antarktistraktaten»։ Norsk Polarhistorie։ 2009(նորվ.)
- ↑ «2. Objectives and instruments of Norwegian policy towards Svalbard»։ Report No. 9 to the Storting (1999-2000): Svalbard։ Norwegian Ministry of Justice and the Police։ հոկտեմբերի 29, 1999(անգլ.)
- ↑ «Jan Mayen»։ Համաշխարհային փաստերի գիրք։ ԿՀՎ։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին(անգլ.)
- ↑ 8,0 8,1 О Шпицбергене. История., Օսլոյում Ռուսաստանի դեսպանության կայքը (ռուս.)
- ↑ Текст Шпицбергенского трактата Archived 2016-01-13 at the Wayback Machine. на сайте lovdata.no(անգլ.)(ֆր.)
- ↑ «Lov om gjennomføring i norsk rett av hoveddelen i avtale om Det europeiske økonomiske samarbeidsområde (EØS) m.v. (EØS-loven).»։ Lovdata։ օգոստոսի 10, 2007(նորվ.)
- ↑ «Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011» (անգլերեն)
- ↑ Ристе, У. История внешней политики Норвегии. — М.: Изд. «Весь мир», 2003. — ISBN 5-7777-0280-5
- ↑ Саннес Т. Б. ««Фрам»: приключения полярных экспедиций / Пер. с нем. А. Л. Маковкина. — Ленинград: Судостроение, 1991. — ISBN 5-7355-0120-8
- ↑ Фененко, А. Международное соперничество за освоение общих пространств. — Перспективы.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Текст Шпицбергенского трактата Archived 2016-01-13 at the Wayback Machine. на сайте lovdata.no(անգլ.)(ֆր.)
- Widerøe, Av Turi Norsk ekspansjon i Antarktis: Bakgrunnen. — polarhistorie.no, 2008.(նորվ.)
|