Հեռահաղորդակցությունը Նորվեգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նորվեգիայի հեռահաղորդակցությունը գտնվում է բավականին զարգացած մակարդակի վրա և համարվում է աշխարհի առաջատարներից մեկը:

Հեռախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի 4,9 միլիոն բնակչության պայմաններում երկրում առկա է բջջային հեռախոսակապի շուրջ 4,7 միլիոն բաժանորդ: Ի տարբերություն բջջային հեռախոսակապի բաժանորդների անընդհատ աճի՝ ստացիոնար հեռախոսակապի բաժանորդների քանակը նվազել է և կազմում է 2 միլիոն[1]:

Նորվեգիայի հեռախոսային կոդը «47» է: Բոլոր հեռախոսային համարները կազմված են ութ թվից, ընդորում, երկրի յուրաքանչյուր ֆյուլքե (մարզ) ունի իր կոդը, որոնք հեռախոսահամարների առաջին, երբեմն էլ առաջին երկու թվերն են: Ժամանակակից բջջային հեռախոսահամարները սկսվում են 4, 58 և 59 թվերով:

Ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի հեռարձակող ընկերություն (NRK) հանդիսանում է երկրի խոշորագույն հեռուստառադիոհաղորդակցության ընկերությունը: NRK-ի ենթակայության ներքո գործում են երեք ռադիոկայաններ՝ NRK P1 (ընդհանուր թեմատիկա), NRK P2 (մշակութակրթական թեմատիկա), NRK P3 (երաժշտական ռեդիոկայան երիտասարդների համար): Երկրում գործում է նաև համացանցային Ordentlig Radio ռադիոկայանը: NRK-ի ենթակայության ներքո գործում են չորս պետական հեռուստաալիքներ՝ NRK1 (գլխավոր հեռուստաալիք), NRK2 (գիտա-հանրամատչելի և փաստավավերագրական ֆիլմեր), NRK3 (երիտասարդական հեռուստաալիք) և NRK Super (երեխաների համար նախատեսված հեռուստաալիք):

Երկրում հեռուստառադիոհաղորդակցությունը իրականացվում է նաև սաամերեն լեզվով: Խուլ և համար քաղաքացիների համար գործում է NRK1 Tegnspråk հատուկ հեռուստաալիքը: Նորվեգիայում հեռարձակվում են նաև մասնավոր հեռուստաալիքներ, որոնցից են TV 2-ը, TVNorge-ը և Viasat 4-ը:

Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիան հանդիսանում է առաջին ոչ անգլախոս երկիրը, որտեղ սկսե է գործել համացանցը: 1971 թվականին Նորվեգիայի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտը (NORSAR) «ARPANET» համակարգչային կապի միջոցով Հելերում միացավ ամերիկյան SDAC սեյսմիկ կենտրոնի հետ: Այդ նախագծի նպատակն էր միջուկային զենքի չտարածման պայմանագրի կետերի կատարման վերահսկումը ԽՍՀՄ-ի նկատմամբ[2]:

2006 թվականին Նորվեգիայում համացանցից օգտվողների քանակը կազմել է երկրի բնակչության 79%-ը, իսկ 2012 թվականին հասել 95%-ի[3][4]:

Նորվեգիայում գրանցված է վերին մակարդակի «.no» ազգային դոմենը: Գործում է նաև տեղական համացանցային տրաֆիկի փոխանցման «NIX» կենտրոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Օսլոյում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CIA World Factbook.(անգլ.)
  2. ARPANET Maps 1969 to 1977. 16 May 2012.(անգլ.)
  3. Norwegian media barometer 2011 - We watch more television. (ներբեռնվող փաթեթ)(անգլ.)
  4. "Percentage of Individuals using the Internet 2000-2012", International Telecommunications Union (Geneva), June 2013.(անգլ.)