Կրոնը Նորվեգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (սեպտեմբերի 15, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Կրոնը Նորվեգիայում
Religion of an area Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիակրոն
 • religion on the Earth Խմբագրել Wikidata
Մասն էculture of Norway Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էՆորվեգիա Խմբագրել Wikidata
ԵրկիրՆորվեգիա Խմբագրել Wikidata
Նիդարոսի Մայր Տաճար, լյութերական ամենամեծ եկեղեցին Նորվեգիայում

Կրոնը Նորվեգիայում. Նորվեգիայի Թագավորության պետական կրոնը համարվում է լյութերականությունը։ Կան նաև բողոքականության այլ ուղղությունների զգալի թվով հետևորդներ։ Նորվեգիայի ամբողջ բնակչության 78,9 %-ը առաքելական-լյութերական եկեղեցու հետևորդներ են ու պատկանում են Նորվեգիայի եկեղեցուն[1]։ Շնորհիվ քրիստոնեական միսիոներների ջանքերի՝ Նորվեգիան կամաց-կամաց հեթանոսությունից անցավ քրիստոնեության։ Այն ընդունվեց մոտավորապես 1000 թվականին, և երկիրը վերջնականապես քրիստոնյա դարձավ 1150 թվականին։ Մինչ Ռեֆորմացիայի առաջացումն ու ձևավորումը նորվեգացիները պատկանում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։

Իսլամը ներկայիս դրությամբ հավատացյալների թվով դարձել է Նորվեգիայի երկրորդ կրոնը։ Այս կրոնի հետևորդների թիվը Նորվեգիայում մեծանում է ներգաղթյալների շնորհիվ, որոնք հիմնականում գալիս են իսլամադավան երկրներից, մասնավորապես՝ Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից և այլն։ Իսկ Լեհաստանից, Եթովպիայից և Ֆիլիպիններից ներգաղթողները հիմնականում ստվարացնում են քրիստոնեական համայնքի շարքերը։

Նորվեգիայում ամենաարագ կերպով տարածվող քրիստոնեության ուղղությունը, որը կրկին ի շնորհիվ ներգաղթյալների է, համարվում է ուղղափառությունը՝ 2000-2009 թվականներն ընկած ժամանակահատվածում հավատացյալների թիվն աճել է 231,1 %‐ով։ Այս ցուցանիշը գերազանցում է նույնիսկ մուսուլմանների աճի ցուցանիշին՝ 64,3 %[2]: Նորվեգիայի եկեղեցու հավատացյալների թիվն էլ անկում է ապրում։ 2005-2009 թվականների միջակայքում ազգային լյութերականության հետևորդների թիվը պակասել է 3 938 723 մարդուց մինչև 3 848 841 մարդու[3]։

Ըստ մարդահամարի տվյալների, որը խորությամբ ուսումնասիրել է բնակչության կրոնական կազմը, շատ նորվեգացիներ պատասխանել են, որ չեն հարում որևիցե կրոնական ուղղության, այսինքն՝ աթեիստ են։ Ֆիլ Ցուկերմանը, ով Պիտզերյան քոլեջի հասարակագիտության ամբիոնի դոցենտ է[4], զանազան հետազոտությունների հիման վրա աթեիստների թիվը նշել 31% -ից 72% Նորվեգիայի ամբողջ բնակչության կազմում[5]։

Ըստ «Eurobarometer»-ի տվյալների՝ 2005 թվականի դրությամբ[6] նորվեգիայի քաղաքացիների՝

  • 32%-ը պատասխանել են, որ հավատում են Աստծուն։
  • 47%-ը պատասխանել են, որ հավատում են ինչ-որ մի ոգու կամ էլ կյանքի ուժին։
  • 17%-ը պատասխանել են, որ նրանք չեն համարում, թե ինչ-որ մի ոգի, Աստված կամ էլ կյանքի ուժ գոյություն ունի։
  • 4%-ը պատասխանել են, որ նրանք ոչինչ չգիտեն կրոնների վերաբերյալ։

Նորվեգիայի կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգայի կրոնը ընդհանուր դիցաբանությամբ նման է գերմանականին։ Սկանդինավյան դիցաբանությունը ձևավորվել է շատ դանդաղ։ Օրինակ, Օդինի պաշտամունքը Նորվեգիայում հայտնվել է ըստ երևույթին արևմտյան Գերմանիայից։ Աստվածները ներկայացված են որպես աննշան երևույթներ։ Այդպես են ներկայացվում Ուլլը՝ պտղաբերության աստվածը, ինչպես նաև Նյորդն ու Հեյմդալը։ Ի դեպ սրանք եղել են հիննորվեգական աստվածություններ, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց հայտնիությունը։ Եղել են նաև այլ աստվածություններ (ասեր), որոնցից են կայծակների աստված Թորան և սիրո աստվածուհի Ֆրեյան։ Այս աստվածներն, ըստ էության, եղել են առաջին մարդկանցից՝ պատմական դեմքերից, որոնք Սկանդինավիայում են ապրել գերմանական քաղաքակրթության ձևավորման սաղմնային ժամանակահատվածում։ Ավելի ուշ նրանք աստվածացվել են որպես պահպանիչ ուժեր և հաջորդ սերունդների ստեղծողներ։

Սկանդինավյան դիցաբանության մասին տեղեկության զգալի հատվածը պահպանվել է հինսկանդինավյան գրականության, այդ թվում և նորվեգական գրականության՝ սագաների մեջ։ Դրա վառ օրինակն է համարվում «Էդդա»-ն։ Երկրորդ հիմնական սկզբնաղբյուրը հանդիսանում է դանիացի պատմաբան Սաքսոն Գրամատիկուսը։ Վերջինս գրի է առել պահպանված դիցաբանական զրույցների ու լեգենդների պատառիկները։ Ցավոք, այժմ գիտությանը հայտնի են շատ քիչ տվյալներ Նորվեգիայի և հարակից տարածքների հին շրջանի կրոնական ծեսերի ու սովորույթների մասին։ Պահպանված բոլոր տեղեկություններն ու գիտելիքները վերացել են ու կորել քրիստոնեության մուտք գործելու ժամանակներից սկսած։

18-րդ դարի վերջին սկսված ազգային շարժման ժամանակ նորվեգացի գիտնականները նկատեցին մեծ հետաքրքրություն դեպի նորվեգական հավատքը։ Նրանք դանիերենից, որն այդ ժամանակ Նորվեգիայի լեզուն էր համարվում, թարգմանեցին բազմաթիվ լեգենդներ ու ասքեր։ Նրանք փորձեցին ստեղծել նոր նորվեգական մշակույթ՝ հնի վրա կառուցված։ Սակայն քրիստոնեությունն արդեն շատ խորն էր մխրճվել նորվեգացիների ազգային մտածելակերպի մեջ։ Ներկայիս դրությամբ, հինսկանդինավյան կրոնի վերելքը՝ նեոհեթանոսությունը, անվանում են Ասատրու (բառացի նշանակում է «հավատք ասերին»)։ Այն վիկինգների նախաքրիստոնեական ժամանակների կրոնի վերականգնում է։

Սաամների կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաամները շամանական կրոնի հետևորդներ են. նրանք հավատում և երկրպագում են բնության ուժերին։ Սաամների պանթեոնը կազմված է եղել չորս ընդհանուր աստվածներից՝ Մայր, Հայր, Որդի և Դուստր (սաամերեն՝ Radienacca, Radienacce, Radienkiedde և Radienneida): Գոյություն են ունեցել նաև պտղաբերության, կրակի և որոտի աստվածներ։ Ինչպես նաև արևի և լուսնի աստվածուհիներ ու մահվան աստվածուհի։

Ինչպես շատ հեթանոսական կրոններ, սաամների կրոնը նույնպես տեսնում էր կյանքը որպես պարբերական ընթացք։ Այդ ընթացքի մեջ էին մտնում բուն կյանքը, մահը և վերածնունդը։

Նորվեգական եկեղեցին 16-ից 17-րդ դարերում քայլեր է ձեռնարկել սաամների քրիստոնեացման նպատակով։ Չնայած որ այսօր սաամների ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են, բայցևայնպես, պահպանվել են հեթանոսություն դավանողներ։ Կան նաև բացառապես շամանականություն երկրպագող սաամական գյուղեր, որոնք հին դարերի նման պահպանել են գրեթե բոլոր հեթանոսական ավանդույթներն ու սովորույթներըը։

Սաամներն ավելի կրոնականացված են, քան նորվեգացիները։

Քրստոներություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենս Յակոբսելվի մոտ գտնվող խաչը, Նորվեգիա

Փոխակերպման ռեֆորմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի քրիստոնեականացումը սկսվել է 1000 թվականից։ Հոկոն I թագավորը ապրել է Անգլիայում և ցանկանում էր քրիստոնեություն տարածել Նորվեգիայում 10-րդ դարի կեսերից։ Սակայն հանդիպում է մեծ դիմակայության հեթանոսների կողմից։ Արքան շուտով հրաժարվում է այդ մտքից։

Ներկայիս Նորվեգիայի տարածքում կաթոլիկների գործունեությունը ծավալվել է դեռևս IX-X դարերում։ Երկրի արևմուտք եկան կաթոլիկ միսիոներները Բրիտանական կղզնիներից։ Նրանց այդ ժամանակ իռլանդացի ճգնավորներն էին քարոզել կաթոլիկական ուսմունքը։ Երկրի հարավում միսիոներները եկան Գերմանիայից։ Այդ ժամանակահատվածում ամբողջ Նորվեգիայի տարածքում կառուցում էին ժամատներ և եկեղեցիներ։ Նորվեգիայի քրիստոնեականացման մեջ մեծ դեր խաղացին նաև երկրի թագավորները։ Առաջին փորձերն անցան ապարդյուն, որն իրականացնում էր Նորվեգիայի արքա Հակոն Բարին (920-961 թվականներ)։ Նրանից հետո նույն գործունեությունը ծավալեց կոնունգ՝ արքա Օլաֆ Թրյուգվասոնը (995-1000 թվականներ)։ Օլաֆ Հարալդսոնը (1015-1028 թվականներ) քրիստոնեությունն օգտագործում էր միավորելու նորվեգացիներին մեկ միասնական հանրապետությունում։ Օլաֆ Հարալդսոնի գաղութացման ժամանակ, որը մղվում էր հեթանոսությունը վերացնելու նպատակով, զոհվում է արքան։ Այս դեպքը մեծ դեր խաղաց սկանդինավցիների՝ նորվեգացիների ինքնանույնականացման գործում։ Առաջին քրիստոնեական կաթոլիկ եկեղեցիների ձևավորումը սկսվեց Օլաֆ Խաղաղի (1066-1093 թվականներ) կառավարման ժամանակահատվածում։ Այդ ժամանակ Նորվեգիայում ստեղծվեցին թվով չորս կաթոլիկ թեմակալություններ՝ Թրոնհեյմում, Սելյեում, Օսլոյում և Սթավանգերում։ 1152 թվականին Սուրբ աթոռի կողմից հիմնվեց Թրոնհեյմի արքեպիսկոպոսությունը։ 1163 թվականին Կաթոլիկ եկեղեցու հոգևոր պետը իրավունք ստացավ մասնակցելու նորվեգական կոնունգի ընտրություններին։ Այն ի վերջո հանգեցրեց հակասությունների աշխարհիկ և հոգևոր ղեկավարների միջև։

Քրիստոնյաները Նորվեգիայում հաճախակ եկեղեցիներ կառուցում են այն վայրերում, որտեղ հեթանոսական դարաշրջանում սուրբ վայր է եղել։ Առաջին տիպի քրիստոներական եկեղեցիները հիմնակմախքային[7] տիպի են։ Ամենահին պահպանված նմանատիպ եկեղեցիներից է Բորգունդի ստավկիրկան։ Այն ամենահին պահպանված հիմնակմախքային եկեղեցիներից մեկն է Նորվեգիայում, որն իրենից ներկայացնում է ստավկիրկա։ Եկեղեցին գտնվում է Սոգն օգ Ֆյուրանե կոմսությունում։ Ամբողջ Նորվեգիայի տարածքում կառուցվել են թվով 1500 ստավկիրկաներ, սակայն մինչև մեր օրերը հասել են դրանցից ընդամենը քսանութը։

Ռեֆորմացիայից հետո մինչև 1964 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի թագավոր Քրիսթիան Երրորդի ժամանակ երկիրը դարձավ լյութերական։ Պաշտոնապես Դանիան լյութերականություն ընդունեց 1536 թվականին։

1536 թվականին Նորվեգիան կորցնում է իր անկախությունը և երկրում սկսվում են ռեֆորմացիաներ։ Սրա արդյունքում սկսվեցին աստիճանաբար եկեղեցական ինչքի բռնագրավումը դանիական կառավարության կողմից։ նորվեգիայի ամբողջ տարածքում 1537 թվականից սկսեց գործել դանիական օրենք՝ Օրդանասը, որն իրենից ենթադրում էր կաթոլիկ եկեղեցու փոխարինումը լյութերական եկեղեցով։ Կաթոլիկ քահանաներին արտաքսեցին երկրի տարածքից կամ էլ պահեցին անազատության պայմաններում։

17-րդ դարի սկզբին Նորվեգիան դառնում է լյութերական պետություն։ Կաթոլիկությունը երկրում օրենքով արգելվում է։ Բոլոր կաթոլիկ եկեղեցիները փակվում են։ Ընդունվում են բազմաթիվ օրենքներ, որոնք մահվան սպառնալիքով արգելում են որևէ կաթոլիկ կրոնավորի մուտքը պետություն։ Առանձին կաթոլիկական համայնքներ Նորվեգիայի զանազան վայրերում իրենց գոյությունը պահպանեցին մինչև 18-րդ դարի սկիզբը։ 1843 թվականից երկրում նորից թույլատրվել կաթոլիկությունը։

Օսլոյի համալսարանը, որը հիմնադրվել է 1811 թվականին, թույլ էր տալիս քահանաներին սովորել Նորվեգիայում։ Նորվեգիայի 1814 թվականի սահմանադրությունը ազատ դավանանքի իրավունք չէր սահմանում։ Դրա պատճառով հրեաներին ու ճիզվիտներին թույլ չէին տալիս մուտք գործել Նորվեգիայի տարածք։ Բացի դրանից անհրաժեշտ էր, որպեսզի միավորվեին ընդհանուր առաքելական-լյութերական եկեղեցին։ 1845 թվականին գտնվեցին դիսսենտերյաններ, ում ջանքերով օրենք ընդունվեցին, որը թույլ կտար Նորվեգիայում այլ կրոնների ազատ գործուներությունը։ Շուտով թույլատրվեց նաև աթեիզմը, իսկ 1851 թվականից էլ հանվեց հուդայականության արգելքը։ Վանականությունն ու ճիզվիտությունը թույլատրվեցին համապատասխանաբար 1897 և 1956 թվականներին։

1964 թվականին Նորվեգիայի սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ արվեցին։ Ըստ այդ փոփոխության առավել լայն ազատություն շնորհվեցին դավանական հարցերում։ Բացառություն կազմեցին միայն թագավորական տան անդամները, որոնք, ըստ սահմանադրության, պարտադիր կերպով պիտի լյութերական հավատքի կրողներ լինեն։

Եկեղեցական պաստորները բավականին ակտիվորեն գործեցին ֆաշիստական Գերմանիայի կողմից սանձազերծած Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք մասնակցություն ցուցաբերեցին Դիմադրության շարժմանը։

Երկրում քրիստոնեության խոշորագույն ուղղությունը բողոքականությունն է։ 2000 թվականին Նորվեգիայում գործել է 2,7 հազար քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի վայրերից, որոնք պատկանում են 70 տարբեր քրիստոնեական դենոմինացիաներին։

Նորվեգիայի Քրիստոնեական խորհուրդը ստեղծվել է 1992 թվականինին և միավորում է կաթոլիկներին, ուղղափառներին և բողոքականներին։ Նորվեգիայի եկեղեցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ է։

Այսօրվա դրությամբ Նորվեգիայում գործում են կաթոլիկ հետևյալ թեմակալությունները.

Նորվեգիայի եպիսկոպոսները մտնում են Սկանդինավիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերենցիայի կազմի մեջ։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմսյոյի մզկիթի ներքնատունը

Նորվեգիայի բնակչության 2%-ը դավանում է իսլամ։ 2007 թվականին, ըստ ազգային վիճակագրության, Նորվեգիայում գրանցված են եղել իսլամի հետևորդ 79 068 հավատացյալներ։ Այն մոտավորապես 10%-ով ավելին է, քան 2006 թվականին[8]։ Ընդ որում, բոլոր մուսուլմանների 56%-ը ապրում է Օսլոյի և Աքերսհուսի կոմսություներում[9]։ Համաձայն գիտական գնահատականի, 2005 թվականից մուսուլմանների թիվը Նորվեգիայում տատանվում է 120 000-ից մինչև 150 000 մարդ[10]։

2004 թվականին մուսուլմանական 92 տարբեր համայնքներ են գրանցված եղել Նորվեգիայում, որոնցից 40-ը՝ Օսլոյում և Աքերսհուսում։

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաներին օրենքով սահմանված կարգով արգելված էր Նորվեգիայի տարածքում հաստատվելը։ Այս օրենքը գործում էր ընդհուպ 1851 թվականը։ Դրանից հետո, երբ կրոնական համայնքների ազատություն շնորհեցին, հուդայականությունը նույնպես տարածում գտավ։ Օսլոյում առաջին գրանցված հուդայական համայնքը հայտնվեց 1892 թվականին։ 1899 թվականին Թրոնհեյմում հիմնադրվել է Նորվեգիայի առաջին սինագոգը, որն այսօր էլ համարվում է աշխարհի ամենահյուսիսային սինագոգը։ Վերոնշյալ երկու սինագոգներն էլ Նորվեգիայի տարածքի գործող միակ հրեական համայնքներն են։ Այդ համայնքները հիմնականում ձևավորվել են Գերմանիայից, Արևելյան Եվրոպայից, Ռուսական կայսրությունից ներգաղթած հրեաների հաշվին։ Երկու համայնքներն էլ դավանում են հուդայականության օրթոդոքս ուղղությանը։ Վերջին տարիներին հրեաների թիվը գնալով պակասում է Նորվեգիայում։ Կամ հեռանում են նրանք երկրից, կամ էլ ձուլման են ենթարկվում։ Դրա համար հրեից համայնքը մի շարք զիջողություններ է իրականացնում՝ կանաց և տղամարդկանց համատեղ աղոթքների թույլտվություն, հրեականության ճանաչում հայրական կողմով, Շխիտի՝ մատաղի սահմանափակում, քանի որ կենդանինեի սպանդը Նորվեգիայում քրեորեն պատժելի արարք է համարվում։

Այսօր Նորվեգիայի հրեից համայնքում բացակայում է մշտական ապրող ռաբբին։ Ըստ վիճակագրական տվյալների, Նորվեգիայի բնակչության մեջ հրեաների թվաքանակը տատանվում է 900-ից 2000 մարդու սահմաններում։ Որոնց շուրջ 80%-ը ապրում են Օսլոյում, 10%-ը Թրոնհեյմում, իսկ մնացածը ցրված են ամբողջ երկրի տարածքով մեկ։

Բահաի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահաի կրոնը համաշխարհային միաստվածական կրոն է, որը ծնվել է Պարսկաստանում 1884 թվականին։ Այս կրոնական շարժումն ունի 5 միլիոն հետևորդ ողջ աշխարհում։ Նորվեգիայում այս կրոնի մասին իմացան նրանից հետո, երբ հարաբերություններ ձևավորվեցին Նորվեգիայի և Իրանի միջև՝ հիմնականում 19-րդ դարի երկրորդ կեսերին[11][12][13]։

Այսպես, դանդաղորեն բահաի համայնքը ձևավորվեց Նորվեգիայում։ 1962 թվականին առաջացավ համայնքը[14]։ Ներկայիս դրությամբ ամբողջ Նորվեգիայի տարածքում հաշվվում են բահաիի շուրջ 1000 հետևորդներ[15]։

Նորվեգիայի կրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բապտիստական եկեղեցի Նորվեգիայի երկրորդ քաղաքում՝ Բերգենում
Գրեթե բոլոր նորվեգական գյուղերն ունեն իրենց եկեղեցին
Ստավկիրկա
Բերգենի Սուրբ Պողոս եկեղեցին

Առաքելական-լյութերական եկեղեցին Նորվեգիային ինչպես հին ժամանակներում, այնպես էլ այսօր, պատկանում է պետությանը և կախված է նրանից։ Այսօր որոշակի քննարկումներ ու վեճեր են գնում, որպեսզի եկեղեցին առանձնանա պետությունից, չնայած, որ դեռևս բոլոր ջանքերն անցնում են ապարդյուն։ Պետության հոգածության ներքո են գտնվում նաև մյուս կրոնական կազմակերպություններ։ Եպիսկոպոսները պաշտոնապես առաջադրում են Նորվեգիայի միապետին[16]։ Կրոնի դասեր այսօր անցկացվում են Թրոմսյոյի և Օսլոյի համալսարաններում, ինչպես նաև Ստավանգերի և Օսլոյի միսիոներական դպրոցներում։ Տղամարդիկ և կանայք հավասարապես կարող են դառնալ լյութերական եկեղեցու քահանաներ։ Լյութերական եկեղեցին ընդունում է երկու խորհուրդներ՝ հաղորդություն և մկրտություն։

Նորվեգիայի ամբողջ բնակչության 82,7 % համարվում է Առաքելական-լյութերական եկեղեցու հետևորդներ։ Համեմատության համար կարելի է ասել, որ 1960 թվականին այն կազմում էր 96 %: Օհայո նահանգային համալսարանի պատմության պրոֆեսոր Քևին Բոյլըն ասում է. «Պետական եղեկեցու անդամների մեծամասնությունը չի համարվում ակտիվ հավատացյալ՝ բացառությամբ մկրտության, հաղորդության, պսակադրության և հուղարկավորման ծիսակարգերի։ Մնացած դեպքերում, հատկապես կիրակի օրերին հավատացյալների 3 տոկոսն է այցելում եկեղեցի, իսկ տասը տոկոսը այցելում է ամբողջ ամսվա ընթացքում»[17]։

Մոտավորապես 9-10 % մարդիկ Նորվեգիայում ոչ մի եկեղեցու, կրոնական շարժման, ուղղության և աղանդի չեն հետևում[18]։

Մյուս կրոնական խմբերը ազատորեն գործունեություն են ծավալում երկրի տարածքում։ Դրանց թվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդները, ուղղափառները, հուդայականները, հինդուիստները, բուդդայականները և սիկհերը։

2005 թվականին, կատարված հարցումների հիման վրա, որն անցկացնում էր «Gallup International» ընկերությունը աշխարհի 65 երկրներում, պարզ դարձավ, որ Նորվեգիան համարվում է քիչ կրոնականացված երկիր Արևմտյան Եվրոպայում[19]։

2005 թվականին Eurobarometer-ի կողմից կատարված հարցումներով[20] նորվեգացիների 32 %-ը պատասխանել է, որ «Աստված գոյություն ունի», իսկ 47 % պատասխանեց, որ «կա ինչ-որ մի ոգի կամ կենսական ուժ»։ 17 % մարդիկ էլ պատասխանեցին, որ «նրանք չեն համարում, թե ինչ-որ մի ոգի, Ասված կամ էլ կյանքի ուժ գոյություն ունի»։

Կրոն Հավատացյալների թվաքանակ Տոկոս
Քրիստոնեություն 4 109 595 85,6 %
Լյութերականություն 3 944 337 82,1 %
Կաթոլիկություն 57 348 1,1 %
Հիսունականներ 39 590 0,8 %
Եհովայի վկաներ 14 976 0,3 %
Մեթոդականներ 10 974 0,2 %
Բապտիստներ 9 382 0,1 %
Ուղղափառներ 7 664 0,1 %
Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի 5 086 0,1 %
Այլ քրիստոնեական ուղղություններ 20 238 0,4 %
Այլ կրոններ 115 391 2,4 %
Իսլամ 92 744 1,9 %
Բուդդայականություն 12 252 0,2 %
Հնդուականություն 5 238 0,1 %
Սիկհիզմ 2 713 0,0 %
Բահաի 1 023 0,0 %
Հուդայականություն 803 0,0 %
Այլ 618 0,0 %
Կեղծ կրոններ 574 266 11,9 %
Հումանիզմ 81 124 1,6 %
Ընդհանուր 4 799 252 100,0 %
Կոմսություն Քրիստոնյաներ Աթեիստներ Մուսուլմաններ Բուդդայականներ Այլ
Աքերսհուս 82,63 % 14,77 % 1,84 % 0,33 % 0,10 %
Օստ Ագդեր 88,16 % 10,99 % 0,62 % 0,21 % 0,02 %
Բուսկերուդ 83,97 % 12,18 % 3,04 % 0,30 % 0,51 %
Ֆինմարք 90,28 % 9,32 % 0,25 % 0,11 % 0,04 %
Հեդմարկ 89,81 % 9,34 % 0,63 % 0,18 % 0,04 %
Հորդալան 88,50 % 10,44 % 0,72 % 0,20 % 0,14 %
Մյորե օգ Ռոմսդալ 91,31 % 8,12 % 0,34 % 0,09 % 0,14 %
Նուր Թրյոնդելագ 91,57 % 7,99 % 0,34 % 0,07 % 0,03 %
Նուրլան 91,58 % 8,00 % 0,35 % 0,05 % 0,02 %
Օպլանդ 90,39 % 8,78 % 0,64 % 0,14 % 0,05 %
Օսլո 67,03 % 24,32 % 7,38 % 0,50 % 0,77 %
Ռուգլան 86,42 % 11,87 % 1,44 % 0,20 % 0,07 %
Սոգն օգ Ֆյուրանե 91,88 % 7,71 % 0,32 % 0,03 % 0,06 %
Սյոր Թրյոնդելագ 87,88 % 10,83 % 0,86 % 0,27 % 0,16 %
ՏԵլեմարկ 87,31 % 11,02 % 1,41 % 0,22 % 0,04 %
Թրոմս 90,08 % 9,38 % 0,40 % 0,11 % 0,03 %
Վեստ Ագդեր 86,59 % 11,87 % 1,20 % 0,30 % 0,04 %
Վեստֆոլդ 85,54 % 12,76 % 1,36 % 0,23 % 0,11 %
Էստֆոլդ 85,74 % 11,19 % 2,55 % 0,42 % 0,10 %

Կրոնական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունեց որոշում հօգուտ նորվեգացի ծնողների, ովքեր դատարան էին դիմել։ Նրանք ցանկանում էին, որ կրոնը (հենց Նորվեգիայի կրոնը) պարտադիր առարկա դառնա դպրոցներում։ Հայցորդ կողմը պնդում էր ու բողոքում, որ կրոնական կրթություն լիակատար բացակայությունը դպրոցներում երեխաներին հասցրել է աթեիստական համոզմունքների։ Ավելի վաղ, մասնավորապես 2004 թվականին, Ժնևի մարդու իրավունքների կոմիտեն տվել էր ծնողների համար դրական լուծում[21]։ 2008 թվականին այս թեման փոխեց անվանումը և դարձավ «Religion, livssyn og etikk» (կրոն, փիլիսոփայություն և էթիկա)[22], սակայն այս հարցերի մեծ մասը կրկին, նախկինի նման, չէր վերաբերում քրիստոնեական հավատքին։ Փիլիսոփայությունն ու էթիկան միայն պարտադիր դպրոցն ավարտելուց հետո կարելի է ուսումնասիրել։

Նորվեգիայի ամենամեծ քրիստոնեական դպրոցում սովորում են ավելի քան 1 400 աշակերտներ և 120 անդամներ[23]։ «Kristne Friskolers Forbund» համարվում է 130 քրիստոնեական դպրոցների և քոլեջների, ինչպես նաև 12 անհատական քրիստոնեական դպրոցների քրիստոնեական դաստիարակության խումբ[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статистика Норвегии, данные 2007 года
  2. Статистика Норвегии
  3. Статистика Норвегии(չաշխատող հղում)
  4. «Pitzer College - Faculty - Phil Zuckerman, PhD». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Цукерман, Фил (2006). «Атеизм—Современные номера и практика». In Майкл Мартин (ed.). The Cambridge Companion to Atheism. Cambridge University Press -. էջեր 47–50. ISBN 0521842700. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Eurobarometer о социальных ценностях, науке и технологиях 2005 - стр. 9» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
  7. Норвегия - церковные организации (Центр средневековых исследований, Университет Бергена)
  8. «Таблица членов религиозных общин и жизненная позиция вне Церкви Норвегии, религия/жизненная позиция. 2005 - 2007 гг. Число и проценты». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. «Medlemmer i trus-og livssynssamfunn utanfor Den norske kyrkja». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. Ислам в Норвегии
  11. Национальное Духовное Собрание Норвегии (2007-8). «Skandinavisk bahá'í historie». Официальный сайт Бахаи Норвегии. Национальное Духовное Собрание Норвегии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  12. Абдул-Баха (1991) [1916-17]. Tablets of the Divine Plan (Paperback ed.). Уилметт, штат Иллинойс, США: Bahá'í Publishing Trust. էջ 43. ISBN 0877432333.
  13. Национальное Духовное Собрание Норвегии (2008 թ․ մարտի 25). «Йоханна Шуберт». Официальный сайт Национального Духовного Собрания Бахаи Норвегии. Национальное Духовное Собрание Норвегии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  14. The Bahá'í Faith: 1844-1963: Information Statistical and Comparative, Including the Achievements of the Ten Year International Bahá'í Teaching & Consolidation Plan 1953-1963 Արխիվացված 2013-10-23 Wayback Machine, составлено Hands of the Cause Residing in the Holy Land, стр. 22 и 46.
  15. Статистика Норвегии (2008). «Members of religious and life stance communities outside the Church of Norway, by religion/life stance». Church of Norway and other religious and life stance communities. Статистика Норвегии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
  16. Այդպես նշված է Նորվեգիայի սահմանադրությունում, սակայն այդ հարցը, որպես կանոն, որոշում է կառավարությունը։
  17. Свобода религии и убеждений: Всемирный доклад (Routledge, 1997), стр. 351.
  18. Статистика Норвегии, цифры 2007 года
  19. «Aftenposten: Vi tviler mer (17.02.06)». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  20. «Eurobarometer о социальных ценностях, науке и технологиях 2005 - стр. 11» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
  21. Human-Etisk Forbund — seier for humanistene — tap for staten Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
  22. См. норвежскую Википедию:Kristendoms-, religions- og livssynskunnskap
  23. Forside: Egill Danielsen Stiftelse
  24. Kristne Friskolers Forbund

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնը Նորվեգիայում» հոդվածին։