Նորվեգական կրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգական կրոն
Norsk krone (նորվ.)
ISO 4217 կոդ NOK
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Պաշտոնական
օգտագործում
Նորվեգիա Նորվեգիա
Կազմված է 100 էրե
Մետաղադրամներ 1, 5, 10, 20 կրոն
Թղթադրամներ 50, 100, 200, 500, 1000 կրոն
Կենտրոնական բանկ Նորվեգիայի բանկ
Վեբ-կայք ww.norges-bank.no
Դրամահատարան Նորվեգիայի դրամահատարան

Կրոն (նորվ.՝ krone, norsk krone, kroner), Նորվեգիայի ազգային դրամն է: 1 կրոնը հավասար է 100 էրեի (øre):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նորվեգական դրամները ի հայտ են եկել դեռևս Օլաֆ I Թրյուգվասոն (995—999) արքայի օրոք: Դրամահատումը բացառապես թագավորական լիազորություն էր: 1626 թվականին Նորվեգիայի դրամահատարանը Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մարյաքաղաքում, արծաթե դրամներ հատելու նպատակովօգտագործում էր Քոնգսբերգի արծաթի հանքավայրից արդյունահանած արծաթը: 1686 թվականին դրամահատարանը տեղափոխվում է Քոնգսբերգ և մաս է կազմում Քոնգսբերգի արծաթի հանքավայրի, որպեսզի տեղում իրականացվեր դրամահատման աշխատանքները: Հանքավայրի տարածքում դրամահատումը շարունակվեց մինչև 1957 թվականը, երբ արդեն հանքավայրում բավարար քանակով արդյունահանվող արծաթ չէր մնացել:

1695 թվականին թողարկվել են առաջին նորվեգական թղթադրամները: Թողարկման թույլտվությունը արքայի կողմից տրվել է բերգենցի առևտրական Յ. Մոլենին (վերջինս հետո սնանկացավ): Այս թղթադրամները համարվում էին օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա արժեթղթեր, որոնք Նորվեգիայի սահմանափակ տարածքում էին գործում:

1736 թվականին հիմնվում է դանիանորվեգական միացյալ բանկը, որը կոչվում էր Կուրանտբանկ: Սա սեփական բանկ էր՝ թագավորական հսկողությամբ, որն իրականացնում էր արժեթղթերի թողարկում: 1791 թվականին հիմնադրվում է Դանիա-նորվեգական համատեղ բանկը: 1813 թվականի հունվարի 5-ին հիմնադրվում է Ռիքսբանկը, որին տրվեց թույլտվություն՝ արժեթղթեր տպելու համար:

1814 թվականին, Քրիստիան Ֆրեդերիկ Օլդենբուրգցու օրոք Քրիստինիայի Ռիքսբանկի մասնաճյուղում թողարկվեցին նորվեգական թղթադրամներ՝ «արքայազնի թղթադրամներ: Սրանք չեղյալ համարվեցին և արժեզրկվեցին այն բանից հետո, երբ Նորվեգիան 1814 թվականի ամռանը մտավ Շվեդիայի կազմի մեջ: Ճիշտ է, որոշ ժամանակ դեռ դրանք շրջանառության մեջ մնացին Կուրանտբանկի, Ռիքսբանկի և իշխանական սերտիֆիկատների հետ միասին:

1816 թվականի հունիսի 14-ին որոշում ընդունվեց պառլամենտի կողմից, որպեսզի ստեղծվի Նորվեգիայի ազգային բանկը: Դրամական միավոր հայտարավեց սթեսիեդալերը՝ 9=5 օրտ=120 սքիլինգի: Բանկն իր գործունեությունը մեկնարկեց մեկ տարի անց՝ 1817 թվականի հունվարից:

1855 թվականի փետրվարի 3-ին ռիքսդալեր ռիքմինգը թղթադրամը համարվեց պետական օգտագործման թղթադրամ (= 100 էրե):

1873 թվականի հունիսի 4-ին Նորվեգիայի պառլամենտը որոշում կայացրեց անցում կատարել ոսկե ստանդարտին 1874 թվականից: Նորվեգական կրոնը (սիմվոլ NKr) = 100 էրեի, օրենքով հաստատվել է 1875 թվականի ապրիլի 17-ին: Սա կատարվեց նրանից հետո, երբ Նորվեգիան մտավ Սկանդինավյան դրամային խորհրդի կազմ: Մինչ այդ, միավորը դրամական համարվում էր սփեսիդալերը:

1914 թվականի օգոստոսի 15-ից թղթադրամի փոխանակումը ոսկու հետ դադարեցվեց: Այն վերականգնվեց 1916 թվականից: Այն բանի հետ կապված, որ էմիսիան մի քիչ գերազանցում էր ոսկու պաշարը, թղթադրամների փոխարկելիությունը 1916 թվականին Նորվեգական բանկի համար դարձավ ոչ պարտադիր: 1920 թվականի մարտի 19-ին թղթադրամի փոխանակումը ոսկու հետ դադարեցվեց: Իսկ 1928 թվականի մայիսի 1-ից կրկին ուժի մեջ մտավ: 1931 թվականի սեպտեմբերի 27-ին ոսկու ստանդարտը փոխվեց: Մինչ 1917 թվականը, բացի ազգային դրամից, Նորվեգիայում կիրառության մեջ էին նաև Շվեդիայի և Դանիայի ազգային դրամները:

Կրոնը 1942 թվականին

1940 թվականից, կապված ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացիայի հետ, Նորվեգիայի բանկը տեղափոխվեց Լոնդոն: Իսկ ոսկու պաշարը՝ Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ և Կանադա; Նորվեգիայում մնացած բանկերը վերահսկում էին օկուպանտ ուժերի կողմից: Օկուպացիայի ընթացքում Նորվեգիայում չթողարկվեց ոչ մի գերմանական ռայխսմարկ: Նորվեգիայի բանկը պարտավոր էր փոխանակել գերմանական ռայխմարկը տեղի կրոնի հետ, որի կուրսը կազմում էր մեկ մարկը՝ 1,67 կրոն: Դրամի քանակը պատերազմի ընթացքում աճեց ավելի քան 5 անգամ: Նորվեգիայի ազատագրման ժամանակ կիրառվում էր Միացյալ Թագավորությունում 1942 և 1944 թվականներին թողարկված կրոնները: 1945 թվականի սեպտեմբերի 9-ից 22-ը հին թղթադրամները փոխանակվեցին նորերով՝ 1:1 հարաբերությամբ: 1 և 2 կրոնանոց թղթադրամները անարժեք համարվեցին:

1962 թվականին Նորվեգիայի դրամահատարանը տրվեց Նորվեգիայի բանկին: 2000 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: 2004 թվականին «Թագավորական Նորվեգական դրամահատարան» ընկերության անվանումը փոխարինվեց «Նորվեգիայի դրամահատարանի»: Դրամահատարանի խորհրդանիշը խաչված մուրճերն են:

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի մայիսի 1-ից շրջանառությունից հանված են 1, 2 և 5 էրեները, որոնք թողարկվել էին 1973 թվականին: 1984 թվականի հունվարի 1-ին շրջանառությունից հանվեցին 5 և 25 էրեանոցները, 1992 թվականի հունվարի 23-ից՝ 10 էրեանոցը: 1996 թվականի սեպտեմբերի 16-ին շրջանառությունից դուրս բերվեցին 50 էրե արժողությամբ մետաղադրամները, որոնք թողարկվել էին 1874—1996 թվականներին: Սկսվեց նոր 50 էրե արժողությամբ մետաղադրամների հատումը: 2012 թվականի մայիսի 1-ից այդ 50 էրեանոց մետաղադրամները նույնպես հանվեցին շրջանառությունից:

Ներկա դրությամբ Նորվեգիայիում շրջանառվում են 1, 5, 10 և 20 կորնները:

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա դրությամբ Նորվեգիայի տարածքում շրջանառվում են ներքոհիշյալ թղթադրամները՝ 50, 100, 200, 500 և 1000 կրոն արժողությամբ:

1994-ից 2001 թվականների թղթադրամների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիա՝ 1994-2001 թվականներ
Պատկեր Անվանական գին.
(կրոն)
Չափեր
(մմ)
Հիմնական գերակշռող գույն Նկարագիր Տպման տարեթվեր
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
50 128×60 կանաչ գրող Պետեր Ասբյորնսեն

(1812—1885)

ջրաշուշանով և ճպուռով տեսարան 1996 1998 1999 2000
2003 2005 2008 2011
100 136×65 վարդագույն, մանուշակագույն օպերայի երգչուհի Կիսթեն Ֆլագսթադ
(1895—1962)
թատրոնի սխեմատիկ պատկեր 1995 1997 1998 1999
2003 2004 2006 2007
2010
200 144×70 կապույտ, կանաչ ֆիզիկոս Քրիսթիան Բիրքելանդ
(1867—1917)
հյուսիսային կիսագնդի քարտեզի հատված 1994 1998 1999 2000
2002 2003 2004 2006
2009 2013
500 152×75 շագանակագույն, ձիթագույն բանաստեղծուհի Սիգրիդ Ունսեթ
(1882—1949)
դրասանգ և նախշեր գործվածքի վրա 1999 2000 2002 2005
2008 2012
1000 160×80 մանուշակագույն նկարիչ Էդվարդ Մունկ
(1863—1944)
Մունկի նկարներից հատված 2001 2004
Масштаб изображений — 1,0 пикселя на миллиметр.

Դրամի կուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Նորվեգիայում կիրառվում է ազատ լողացող դրամական կուրսը: Ինֆլյացիան այստեղ խարսխային է: Նովեգական տարեցտարի կախման մեջ է գտնվում երկրի տնտեսությունից՝ մասնավորապես նավթի տատանվող գներից: Օրինակ, 2002 թվականի հունվարին ամերիկյան դոլարի կուրսը կազմում էր՝ 1 USD = 9 NOK, իսկ հուլիսին՝ 1 USD = 7,36 NOK:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]