Նորվեգիայի գետեր
Արտաքին տեսք
Նորվեգիայի գետերը ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Նորվեգիայի աշխարհագրական դիրքով։ Երկրի գետային ցանցը համեմատաբար խիտ է։ Գետերը հիմնականում լեռնային են, խորը՝ նեղ հովիտներով և մեծաթիվ ջրանկումներով։ Գետերը ջրառատ են ամբողջ տարին։ Գետերի սնումը հիմնականում ձնանձրևային է, հաճախ էլ գետերը սնվում են սառույցի հալոցքից։ Գետերը վարարում են գարնանը և ամռան սկզբին։ Որոշ գետերի վրա կան ջրվեժներ, որոնց բարձրությունը ի գերազանցում 600 մետրը[1]
Նորվեգիայի գետերի ցանկը ըստ երկարության
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են Նորվեգիայի ամենաերկար գետերի ցանկը[2]։
№ |
Գետ | Երկարություն, կմ |
ավազան, մ² |
ջրի ծախս, մ³/վ |
---|---|---|---|---|
1 | Գլոմմա | 619 | 41 955 | 704,52 |
2 | Պատսոյոկի (Pasvikelva) և Իվալոյոկի[3] | 380 | 18 516 | 169,39 |
3 | Լոգեն (Նումեդալսլոգեն, Numedalslågen) | 359 | 5550 | 111,01 |
4 | Վորմա | 358 | 17 547 | 329,97 |
5 | Տանաելվ (Տենոյոկի) — Անարյոկա (Anarjohka) | 348 | 16 374 | 197,00 |
6 | Բեգնա — Դրամսելվ | 308 | 17 115 | 314,20 |
7 | Շիենսելվ (Skienselva) — Թիննե (Tinne) — Մոնա (Måna) — Կվեննա (Kvenna) | 271 | 10 812 | 274,14 |
8 | Սնարումսելվ — Հալլինգդալսելվ | 257 | 5159 | 116,12 |
9 | Օտրա (Otra) | 247 | 3750 | 146,43 |
10 | Ալտաելվ | 240 | 7389 | 99,01 |
11 | Թրյուսիլելվ | 239 | 5426 | 83,65 |
12 | Նամսեն | 229 | 6273 | 304,28 |
13 | Նիդելվա | 222 | 4010 | 114,30 |
14 | Էյդսելվ (Eidselva) — Տոկկե (Tokke) — Սոնգա | 205 | 3642 | 106,77 |
15 | Ռանսելվ (Randselva) — Դոկկա (Dokka) | 200 | 3772 | 58,57 |
16 | Օրկլա | 179 | 3053 | 67,26 |
17 | Նիդելվա Թրյոնդելագ — Նեա | 177 | 3124 | 94,08 |
18 | Մոլսելվ | 173 | 6019 | 170,49 |
19 | Բարդուելվ | 171 | 2411 | 80,15 |
20 | Կարասյոկա (Karasjohka) | 166 | 5060 | 56,62 |
21 | Վեֆսնա (Vefsna) | 161 | 4118 | 200,53 |
22 | Գյոուլա (Gaula) | 152 | 3661 | 97,27 |
23 | Սիրա | 152 | 1902 | 129,72 |
24 | Ռենա | 152 | 4182 | 68,37 |
25 | Կվինա | 151 | 1453 | 89,33 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 18. НИККО-ОТОЛИТЫ. — М.: «Советская энциклопедия», 1970. — С. 105.
- ↑ Register over nedbørfelt (REGINE), Norges vassdrags- og energidirektorat
- ↑ Իվալոյոկին հոսում է Ֆինլանդիայով։ Պատսոյոկին հոսում է սկզբում Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին, այնուհետև հոսում է Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանագծով