Jump to content

Թղթադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի թղթադրամ, Հովհաննես Թումանյանի պատկերով
Ռուբլին եղել է Հայաստանի առաջին հանրապետության և Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անկախ արժույթը 1919-1923 թվականներին:

Թղթադրամ, բանկնոտ, (անգլ.՝ անգլերեն — bank և note — անդորրագիր), բանկային տոմս, դրամանիշ, այն հիմնականում պատրաստված է բամբակե թղթից, ավելի քիչ վուշի մանրաթելից, լինում են նաև պոլիմեր նյութից, այսինքն ամբողջովին մոմլաթե բաղադրությամբ, կան թղթադրամներ, որոնք արտադրված են հիբրիդ ձևի, այսինքն պարունակում են թե պլաստիկ, թե բամբակե թուղթ։ Նախկինում դրանք պատրաստված են եղել խիտ գործվածքից (սովորաբար մետաքսից), կաշվից, փայտից կամ մետաղից, սովորաբար ուղղանկյուն տեսքի։ Հիմա թղթադրամները թողարկում և շրջանառության մեջ են դնում երկրների կենտրոնական բանկերը։ Որոշ երկրներում թղթադրամի տպագրությունն ու շրջանառության մեջ դնելը հանձնված է մասնավոր ընկերության՝ ինչպիսին է, օրինակ ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվային Բանկը։ Բանկային տոմսերի քանակը ելնում է դրա նկատմամբ եղած պահանջից։ Դրանք, որպես կանոն, ապահովված են ոսկով, թանկարժեք մետաղով, բանկի այլ ակտիվներով, ինչպես նաև ապրանքային զանգվածով։

Անհրաժեշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթադրամի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ մետաղադրամների հետ կապված ի հայտ են եկել դժվարություններ, ինչպիսիք են ոսկու և արծաթի հայթայթումն ու դրանց տեղափոխումը։

«Ռուբլին», «դոլարը», «ֆրանկը», «մարկը» և այլն թղթադրամի նշանակումներ են, որոնցից յուրաքանչյուրը որպես դրամական միավոր արտահայտում է որոշակի մետաղի քանակային կշիռ։ Թղթադրամը հանդես է գալիս նաև որպես գնման և վճարման միջոց, սակայն, չունենալով սեփական արժեք, չի կարող կատարել փողի մյուս ֆունկցիաները (արժեչափ, կուտակման միջոց կամ գանձ, համաշխարհային փող)։

  • Մ. Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թղթադրամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 54