Նորվեգիայի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի բնակչություն
Demographics of country or region Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաdemographics
 • Աշխարհի ժողովրդագրություն
  • demographics of Europe Խմբագրել Wikidata
ԵրկիրՆորվեգիա Խմբագրել Wikidata
ՎայրՆորվեգիա Խմբագրել Wikidata
Death rate7,5 Խմբագրել Wikidata
Նորվեգիայի ժողովրդագրական կորը

Նորվեգիայի բնակչությունը կազմում է 5 236 826 մարդ[1]։ Նորվեգիան բնակչության այս թվաքանակով աշխարհի երկրների շարքում զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը՝ գտնվելով Սինգապուրի և Իռլանդիայի միջև։ Նորվեգացիների կյանքի միջին տևողությունը այսօր կազմում է 40 տարի։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի Թագավորությունում ծնելիության մակարդակը կազմում է 10,84՝ հազար մարդու հաշվով, իսկ մահացությունը՝ 9,24՝ հազար մարդու հաշվով։ Ծնելիությունն այս երկրում գերազանցում է մահացությանը, այդ իսկ պատճառով վերարտադրությունն ունի ընդլայնված բնույթ։ Ծնելիության աճն ու ներքաղթը իրար հետ միասին ապահովում են բնական աճի դրական ցուցանիշ[2]։ Ըստ վիճակագրական տվյալների և կանխատեսումների, եթե հենց այս տեմպով շարունակվի Նորվեգիայի բնակչության շարժը, ապա 2060 թվականին այն կհասնի մինչև 7 միլիոնի[3]։

Նորվեգիայի բնակչության թիվը 1000-2014 թվականներին

Բնակչության թվաքանակը (հազարներով)[4].

Տարի Բնակչություն Տարի Բնակչություն Տարի Բնակչություն Տարի Բնակչություն Տարի Բնակչություն
1000 460 1730 567 1830 1 101 1930 2 814 2010 4 858,199
1300 450 1740 600 1840 1 239 1940 3 010 2012[5] 5 000 000
1500 225 1750 634 1850 1 409 1950 3 265 2013 5 109,056
1550 350 1760 670 1860 1 596 1960 3 581 2016 5 165 802
1600 400 1770 709 1870 1 754 1970 3 877
1650 450 1780 749 1880 1 872 1980 4 086
1665 440 1790 792 1890 2 001 1990 4 233,116
1700 480 1800 837 1900 2 240 1995 4 348,410
1710 508 1810 885 1910 2 392 2000 4 478,497
1720 537 1820 969 1920 2 650 2005 4 606,363

Ժողովրդագրական աճը 2013 թվականին[6][խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանիշներ Մարդ 1000 մարդու հաշվով
Ծնունդներ 58 995 11,55‰
Մահեր 41 282 8,08‰
Բնական աճ 17 713 3,47‰
Ներգաղթ 75 789 14,83‰
Արտագաղթ 35 716 6,99‰
Սալդո 40 073 7,84‰

Ծնելիության հանրագումարը կազմում է 1,782 երեխա մեկ կնոջ համար (2013 թվական)[4]։

Կյանքի միջին տևողություն (տարի)

Տարի Տղամարդ Կին
1990 73,4 79,8
1995 74,8 80,8
2000 76,0 81,4
2005 77,7 82,5
2010 78,9 83,2
2013 79,3 83,6

Սեռական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տղամարդ Կին Տղամարդկանց բաժինը (%)
1990 2 093 280 2 139 836 49,45%
1995 2 150 257 2 198 153 49,45%
2000 2 217 140 2 261 357 49,50%
2005 2 284 070 2 322 293 49,59%
2010 2 426 752 2 431 447 49,95%
2014 2 567 434 2 541 622 50,25%

1995 թվականից նկատվում է տղամարդկանց թվի մեծացման նոր տենդենց, որը 2014 թվականի տվյալներով անցել է 50%-ի սահմանները։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի ազգային կազմը միատարր է, քանի որ բնակչության 94% իրեն անվանում են նորվեգացիներ։ Կարևոր ազգային փոքրամասնություն են ներկայացնում սաամները՝ տարածքի բնիկ ժողովուրդները։ Այլ ազգային փոքրամասնություններից են շվեդները (1,6 %), քվեններ, հրեաներ և գնչուներ։ Երկրի տարածքում նաև ապրում են եվրոպական այլ պետություններից արտագաղթած ազգերի ներկայացուցիչներ՝ լեհեր՝ (1,3 %), դանիացիներ՝ (1,0 %), գերմանացիներ՝ (0,8 %), լիտվացիներ և բալթյան այլ ժողովուրդներ։ Բացի այս ժողովուրդներից, Նորվեգիայում վերջին տարիներին բնակություն են հաստատել Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սիրիայի փախստականները[7]։

Նորվեգիայի միգրացիոն դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներգաղթյալների կազմն ու Նորվեգիայից արտագաղթվող երկրները (2013 թվական)[4].

Երկրներ

գաղթող/ արտագաղթող

գալացողներ մեկնողներ սալդո
Դանիա 4 222 3 117 1105
Ֆարերյան կղզիներ 80 36 44
Գրենլանդիա 21 1 20
Ֆինլանդիա 574 405 169
Իսլանդիա 1 082 739 343
Շվեդիա 7 138 6 192 946
Բալթիայի երկրներ 7 448 761 6 687
Լեհաստան 10 298 1 539 8 759
Եվրախորհրդի այլ երկրներ 10 068 4 963 5 105
Մնացած Եվրոպական երկրներ 3 457 671 2 786
Ամերիկա 3 574 1 952 1 622
Աֆրիկա 7 892 834 7 058
Ասիա 12 304 2 545 9 759
Օվկիանիա 490 352 138
Անհայտ տարածքներ 1 141 11 609 -10 468
Ընդհանուր 75 789 35 716 40 073

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistics Norway
  2. Country comparison Արխիվացված 2016-08-28 Wayback Machine // CIA
  3. Continued high population growth // Norway Statistics
  4. 4,0 4,1 4,2 «Nordisk statistisk årsbok» (PDF). Nordisk statistisk årsbok. 2014.
  5. Statistisk sentralbyrå: Vi blir 5 millioner innbyggere 19. mars 2012
  6. «Nordic Statistical Yearbook» (PDF). Nordic Statistical Yearbook. 2014.
  7. Norway Արխիվացված 2020-05-06 Wayback Machine // CIA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի բնակչություն» հոդվածին։