Փախստականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armenian woman and her children from Geghi, 1899.jpg

Փախստական, անձ, որը ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է. սակայն երկյուղ ունի, ու չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից («Փախստականների մասին» ՀՀ օրենք, ընդունված է 1999 թվականի մարտի 3-ին)։

Partition of Punjab, India 1947.jpg

Հաճախ փախստականը դիտվում է ավերի լայն համատեքստում՝ որպես ոչ կամավոր տեղահանված։ 1996 թվականին ընդունվել է գործողությունների ծրագիր, որում սահմանվել է տեղահանվածների 8 խումբ (ժնև, 1996 թվականի մայիսի 30-31ին

  • Փախստականներ,
  • ներքին տեղահանվածներ,
  • ապօրինի միգարնտներ,
  • բռնի տեղահանվածներ,
  • հայրենադարձներ,

էկոլոգիական միգոսնտնեշական փախստականի կարգավիճակին համապատասխան անձանց նախկինում վտարվածները ՀՀ-ում առկա են տեղահանվածների բոլոր կարգերը, բայց 1988-1992 թվականներին ԼՂԻՄ-ից դեպորտացված անձինք միջազգային հանրության կողմից ճանաչված չեն որպես խումբ։

Առանձնացվել է նաև երկրի ներսում տեղահանվածների այն խումբը, ովքեր լքել են իրենց մշտական բնակավայրն հենց քաղաքացիության կամ հիմնական բնակության պետության սահմաններում։ Սկսած 1988 թվականից միասնական պետության (ԽՍՀՄ) սահմաններում՝ Ադրբեջանական ԽՍՀ հայաշատ քաղաքներում ու շրջաններում (Սումգայիթ. Բաքու, Կիրովաբադ, Խանլար, Դաշքեսան, Ղազախ և այլն) կիրառված զանգվածային բռնարարքների արդյունքում տեղահանվել է մոտ 500 հազար հայ, որոնցից 408 հազարը մազապուրծ հասել է ՀՀ (1992)։ Հայ բնակչության մի մասը տեղահանվել է նաև Միջինասիական հանրապետություններից, Աբխազիայից, Չեչնիայից և այլն։

Սումգայիթի փախստականների և Հյուսիսային Արցախից բռնի տեղահանվածների (83,4 հազար) մի մասն ապաստանել են ԼՂՀ-ում (նաև ազատագրված տարածքներում)։ 1989 թվականին ԼՂԻՄ տեղափոխվել են 18,5 հազար փախստականներ, իսկ 1990 թվականին՝ նշանց թիվը գերազանցել է 30 հազարը։ «Օղակ» գործողության ժամանակ, ապա հակառակորդի լայնածավալ հարձակումների հետևանքով 1993-ին ԼՂՀ-ից տեղահանվել է 48 հզ.. 1994-ին՝ 66 հզ. մարդ, զինադադարից հետո ԼՂՀ են վերադարձել նրանցից 60 հզ.։

1987-ին Հայկական ԽՍՀ-ից և ԼՂԻՄ-ից հեռացել է համապատասխանաբար 155 հզ. և 40 հզ. ադրբեջանցի։ 1991-ից սկսած ԼՂԻ ՊՈւ հիմնվելով միջազգային նորմերով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքի վրա՝ ազատագրել են ԼՂ և անցյալում Ադրբեջանական ԽՍՀ ին բռնակցված հարակից շրջանները, որտեղից հեռացել էր շուրջ 380 հազար մարդ։ 1994-ի վերջին ադրբեջանցի փախստականների թիվը կազմել է 615 հազար մարդ, որոնցից 1997 թվականին հենց նախկին բնակավայրերը վերադարձել է 45 հազարը, 1998 թվականին՝ 25 հազար ընտանիք (125 հազար մարդ)։

2003 թվականին ԱՀ-ում փախստականների թիվը կազմել է 490 հազար մարդ (մոտ 90 հազար ընտանիք)։

Refugeesaz.jpg

Փախստականների հիմնահարցերով զբաղվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Միջազգային ներում (Մեծ Բրիտանիա), Քրիստոնեական միջազգային համերաշխություն, Բժիշկները հանուն մարդու իրավունքի (Մեծ Բրիտանիա), բռնության զոհերի հոգատարության բժշկական կազմակերպությունները, Փախստականների դանիական խորհուրդը, ՄԱԿ-ի խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամը և այլ կազմակերպողդուններ։

ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործում են ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների հարցերով վարչությունը, ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, ԼՂՀ անհայտ կորած հարազատների միությունը, «Ընդդեմ խարիսկան կամայականության» հասարակական կազմակերպությունները ևն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png